JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Twitter-ը նոր մրցակից ունի՝ Mastodon. ավելի հարմար

Twitter-ը նոր մրցակից ունի՝ Mastodon. ավելի հարմար միկրոբլոգ

Նրանց, ում  նյարդայնացնում են Twitter-ի սահմանափակումները, մասսայաբար անցնում են նոր  Mastodon անվամբ բաց կոդով սոցցանցին: Բարի Mastodon-ի լոգոյով սոցցանցի աշխատանքները սկսվել են 6 ամիս առաջ:  Նախագիծն իր անունը ստացել է հայտնի մետալ խմբի պատվին:
Mastadon-ի հեղինակը Եվգենի Ռոչկոն է: Նա Twitter-ի ակտիվ օգտատեր էր մինչև այն պահը, երբ միկրոբոլգը փոխվեց, ընդ որում դեպի վատը: Սահմանափակվեց այլ հավելվածների կապակցումը, փոխվեց Twitter-ի խրոնոլոգիան, ինչն էլ սոցցանցը դարձրեց անհարմար, հիշեցնելով Facebook-ը: Եվգենին որոշեց ստեղծել նոր, ավելի հարմար Twitter:

Ինչո՞վ է տարբերվում Mastodon-ը


Mastadon-ը գրեթե ամբողջությամբ իդենտիկ է Twitter-ին, բայց ունի մի քանի կարևոր տարբերություններ: Հաղորդագրություններում 140-ի փոխարեն կարելի է հավաքել 500 սիմվոլ, օգտատերերն էլ որոշ գրառումներ կարող են դարձնել գաղտնի: Բաց API թույլ է տալիս յուրաքանչյուրին Mastodon հավելվածը դարձնել սեփական նախասիրություններին և ճաշակին համապատասխան: Արդեն կա 3 մշակում Android-ի և ևս 3-ը iOS-ի համար:

Հեղինակը խոստանում է, որ Mastodon-ում գովազդ չի հայտնվի: Նախագիծը ստեղծվել է Patreon դրամահավաքության հարթակից ստացած միջոցների հաշվին և բիզնես շահ չունի:

Ի՞նչ է կատարվում նախագծի հետ


Գործարկման առաջին ամիսներին Mastodon-ը հավաքեց շուրջ 24 000 օգտատերեր: Օրեր առաջ Twitter-ը կրկին «հաջող» թարմացվեց: Փոփոխությունները նոր բողոքողների ալիք ստեղծեց: Օգտատերի զայրույթը փարատեց Mastodon-ը, ամեն ժամ հարյուրավոր օգտատերեր միանում էին Mastodon-ին: Սոցցանցի էջին դրված հաշվիչի տվյալով, ցանցն ունի ավելի քանի 41 703 օգտատեր:





Սակայն, սոցցանցը դեռևս պատրաստ չէր այս քանակությամբ օգտատերերի հոսքին: Ապրիլի 4-ին Եվգենին փակեց գրանցումը, քանի դեռ ըստ պատշաճի չի կարողանոմ ապահովել արդեն գրանցված օգտատերերին:

Ի՞նչ ապագա է սպասվում Mastodon-ին


Mastodon-ը առաջինը չէ, որ փորձում է մրցել Twitter-ի հետ: 2012-ի հուլիսին ծրագրավորող Դալտոն Կոլդուելը ստեղծեց App.net-ը: Թվիթերի կլոնը չնայած դրամական միջոցներ էր գրավում ցանցի զարգացման համար, չկարողանալով դիմանալ շուկայում, 2014–ին փակվեց:
App.net օգտոտերից էր նաև Եվգենին, որը փորձել է խուսափել այն սխալներից, որոնք ժամանակին գործել է App.net–ը:

Նման մի շարք կլոններ է ունեցել նաև Facebook-ը: Ինչպես Diaspora-ն (թողարկվեց 2010-ին), Ello կամ Peach նախագծերը:
Չկա ոչ մի հիմք, որը կստիպի հավատալ, որ Mastodon կխուսափի «մահից», բայց քանի դեռ Twitter-ը չի կարողանում հարմար դառնալ օգտոտերերին, բազմաթիվ ծրագրավորողներ ինքնուրույն այն կհարմարեցնեն իրենց:

Տարածել