BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

7 կետ՝ զինված ուժերի բարեփոխումների մասին. նախարար

7 կետ՝ զինված ուժերի բարեփոխումների մասին. նախարար Դավիթ Տոնոյանի տեսլականը



  • ԶՈՒ համալրումն անհրաժեշտ քանակի ժամանակակից սպառազինությամբ:




Դ. Տոնոյան. « Այստեղ մեր վերջնանպատակն է բանակի մարտունակության մակարդակի համապատասխանեցումը ռազմական սպառնալիքների մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունները հնարավորինս վաղ փուլում և ՀՀ համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորմամբ: Մեր թիվ մեկ խնդիրն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ ռազմական պայմանների ստեղծումը»:
…Նախատեսվում  է  շարունակել  բանակի  զինանոցի  համալրումը  գերճշգրիտ  հեռահար  հրթիռային  հարվածի, հրետանային  խոցման  և  հակաօդային  պաշտպանության  ժամանակակից  զինատեսակներով,  ինչպես  նաև առաջնահերթ  բազմաֆունկցիոնալ  ավիացիայով:
Ոչ  պակաս  կարևոր  է  ռազմական  գործողությունների  վարման  ձևերի  ու  եղանակների,  այսինքն՝  ռազմարվեստի  արդիականացումը  և  ապակենտրոնացված  ու  տարատեղված  գործողություններ  վարելու կարողությունների    ձևավորումը…:
Եվ  իհարկե,  առաջնահերթ  նշանակություն  ունի  ռազմարդյունաբերական  համալիրում  ներդրումների  խթանման  և  համատեղ  ձեռնարկությունների  ստեղծման  քաղաքականության  վարումը՝ հարկային և  վարչարարական ընթացակարգերի բարելավման,  օտարերկրյա  ներդրումների  ներգրավման  և  հանրային,  մասնավոր  ու  միջազգային կոոպերացիայի  սկզբունքով  համատեղ  ձեռնարկությունների  ստեղծման  միջոցով: 


  • Շփման  բնագծերի  շարունակաբար  համալրում  արդիական տեխնիկական  միջոցներով  և  մարտական  խնդիրների  կատարման արդյունավետության  բարձրացում:




Դ. Տոնոյան. «…գերակա  խնդիր  է  մարտական  հերթապահության  կրման  պայմանների  կատարելագործումը  և  անձնակազմի  անվտանգության  աստիճանի  բարձրացումը:  Պետք  է  աստիճանաբար  քայլեր  ձեռնարկենք  առաջնագծում  մեր  կողմից  կիրառվող  ստատիկ  պաշտպանությունը  տեսադիտարկման  և  այլ  հետախուզական  սարքավորումներով  և  հեռակառավարվող  խոցման  միջոցներով  հագեցած  տարաշարժուն-ճկուն  պաշտպանությամբ  փոխարինելու  ուղղությամբ…»:


Կարդացեք նաև.





  • Անձնակազմիn հետ  տարվող  աշխատանքների  որակի  և  արդյունավետության  էական  բաձրացում




Դ. Տոնոյան. «Այստեղ  մեր  վերջնանպատակն  է  ԶՈՒ  անձնակազմի  բարոյահոգեբանական  պատրաստվածության մակարդակի  ու  կարգապահության  ամրապնդումը,  բանակում մարդու  իրավունքների  պաշտպանության  ապահովումը,  ոչ  կանոնագրային  հարաբերությունները  նվազագույնի  հասցնելը,  զինծառայողների  արժանապատվության  խոցման  դեպքերի,  ինքնավնասման  և  ինքնասպանության  փորձերի  առավելագույնս  կասեցումը»:

  • Զինծառայողների կրթության շարունակականության ապահովում զինվորական ծառայության ամբողջ ընթացքում:  

  • Զինծառայողների պատշաճ և ամբողջական նյութական բավարարում:


Դ. Տոնոյան. «Մեր  խնդիրն  է զինծառայողներին  հատկացվող  իրային  միջոցների՝  համազգեստի,  ներքնազգեստի,  հիգիենայի  ապահովման  պարագաների  որակական  և  քանակական  ցուցանիշների,  ինչպես  նաև  սննդակարգի  բարելավումը»:

  •  Զինծառայողների   սոցիալական  պաշտպանվածության  մակարդակի  բարձրացում,  բնակարանային,  բժշկական ապահովման  և  այլ  ծրագրերի  իրականացում:

  • Միջազգային  ինտեգրման  և  հավաքական  անվտանգության  գործող  ընթացակարգերի  հնարավորությունների ընդլայնում:




Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 


 

Տարածել