BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Լարի Սենի «Տրամադրության վերելակի» հե

Տեղի ունեցավ Լարի Սենի «Տրամադրության վերելակի» հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Newmag-ի «Տրամադրության վերելակը» գրքի հեռուստաշնորհանդեսը: Ձեռնարկը հեռուստաեթերում ներկայացրել են հայերեն հրատարակության խմբագիր Տաթև Նալբանդյանը, թարգմանիչներ Անուշ Սեդրակյանն ու

«Տրամադրության վերելակը» գիրքն օգնում է մարդուն փոխել վատ տրամադրությունն ու հաղթահարել անկումային փուլերը: Հեղինակը Դոկտոր Լարի Սենն է, որն  աշխարհում հայտնի է իր մոտիվացիոն թրեյնինգներով, որոնց շնորհիվ առաջնորդներին օգնում է լիարժեք ապրել իրենց կյանքը:  

«Տրամադրության վերելակը» գրքի խմբագիր Տաթիկ Նալբանդյանի խոսքով, գրքում առաջարկված են ճնշված  կամ ընկճված վիճակը հաղթահարելու շատ պարզ մեթոդներ. «Երբ դու չարացած ես, լարված ես, անհանգիստ ես, այդ ամենը հեղինակն անվանում է վերելակի ստորին հարկեր: Ընդհանրաես վերելակի այդ փոխաբերությունը` վերելքներ, վայրէջքներ, շատ դիպուկ է, այսինքն՝ տրամադրության շարունակական տատանումներ, որի հետևանքով կորցնում ես քո ներքին խաղաղությունը, և ահա հեղինակն իր յուրահատուկ մեթոդներով  առաջարկում է կառավարել այդ հույզերը»:

  

Գրքի թարգմանական խմբի ղեկավար Անուշ Սերակյանը համարում է, որ  երբ  կան օբյեկտիվ փաստեր, հնարավոր է «սեղմել վերելակի կոճակն» ու բարձրանալ վերև. «Օրինակ՝ հայրենիքի, հարազատների կորուստը կամ, երբ մարդն ունի անձնկան դրամա, այստեղ չի կարելի փոխել էմոցիոնալ կոճակները և բարձրանալ վերև, բայց սեփական էգոյի կսմիթմերը կամ նեգատիվ մտքերը, իհարկե հնարավոր է փոխել»:

Թարգմանության խմբի անդամ Գոհար Գևորգյանը նշեց, որ յուրաքանչյուր մարդ էլ իր կյանքում ունենում է հոգեբանական խնդիրներ. «Գիրքը թարգմանելուց անընդհատ մտածում էի՝ տեսնես ինչով է օգտակար լինելու, հետո հասկացա, որ ինքս սկսել եմ կիրառել գրքի մեթոդները: Եվ իսկապես, ցանկացած իրավիճակին, երբ փորձում ես այլ կողմից նայել, լուծումներն էլ են ուրիշ լինում»:  

Ըստ գրքի գլխավոր գործընկեր, կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյանի, այսօր համացանցը ողողված է անորակ հոգեբանական ինֆորմացիայով և որակյալ նմանատիպ գրականությունը կօգնի մարդանց հասկանալ՝ իրենց ինչ է պետք համապատասան իրավիճակներից դուրս գալու համար. «Չմոռանանք, որ ցանկացած մարդու համար իր խնդիրը շատ անհատական է, գիրքն ուղեցույց է` ինչպես հաղթահարել հույզերը, որովհետև մեր մտքերն առաջանում են մեր հույզերից: Դոկտոր Լարի Սենն անդրադառնում է կոնկրետ մտքերին, թե որ  մտքի ժամանակ ինչպես կարող ես փոփոխել, որպեսզի հույզը, որից մենք անհանգստանում ենք, ընկճվում ենք, կարողանա փոփոխության եթարկել»:

Այս գիրքն առաջարկում է պարզ ցուցիչներ և պատկերազարդ պատմություններ, որոնք կօգնեն հասկանալ՝ առանց տրամադրության վերելակի չենք կարող միանգամից բարձրանալ բարձր հարկեր, եթե չենք սկսում ներքևից:

Կարդացեք նաև

 

Տարածել