BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նարինե Գրիգորյան. Մայրանալուց հետո ներսումս նիրվան

Նարինե Գրիգորյան. Մայրանալուց հետո ներսումս նիրվանա է

երջանկություն
Երջանիկ եմ. Աստված շատ չհամարի: Երջանիկ մարդը, այդպես երկար ժամանակ մնալով, «հղփանում է», բնավորությունն է փոխվում: Մտածում եմ՝ հանկարծ չփչանամ այս երջանկությունից: Զգում եմ, որ երջանիկ եմ, երջանիկ` ամեն վայրկյան: Հիմա իմ կյանքում կա նաև փոքրիկս:
գիտակցում
Հաճախ մարդը գիտակցում է, որ երջանիկ էր, երբ ծայրահեղ պահի է հասնում: Կողքին հայտնվում է մեկը, որն ավելի դժբախտ է, կամ հիվանդանում է ու հասկանում, որ արևն այլևս նախկինի պես չի ծագում: Երջանկության գիտակցումը պետք է լինի ամեն օր, պետք է ասել՝ ի՜նչ լավ է, որ այս օրը ունեմ:
սենտիմենտ
Խաղաղություն է իջել վրաս, ներսումս նիրվանա է: Մայրանալուց հետո սկսել եմ ամեն մարդու իր աշխարհով ընկալել: Հիմա շատ ժամանակ կա դիմացինին լսելու ու ընկալելու, բարի եմ դարձել, մի տեսակ սենտիմենտալ: Ծանր եմ տանում, երբ ինչ-որ պատահարի մասին եմ լսում: Չգիտեմ, թե երբ կանցնի սենտիմենտը, բայց լացս շատ բաների վրա է գալիս: Երբ բալիկս նոր էր ծնվել, ասում էի` բերե´ք, տեսնեմ. ուզում էի հասկանալ, թե ինչ է մայրությունը` կնոջ ամենակարևոր միսիան: Շատ եմ ցանկացել երեխա ունենալ և գիտակցելով եմ ունեցել: Գիտեմ, որ երեխայիս այս տարիքն այլևս չի կրկնվելու, ու հիմա դժվարությունները շատ քաղցր են:



ՄՈՆՈԼԳՆԵՐ



ունայնություն
Շատ տեղեր եմ ոտք դրել, որոնք ունայն էին: Ավելի լավ է մեկ բան անել, բայց արժեքավոր: Եվ դրա վայելքը ստանալ: Տարբեր տեղերում եմ լինում, մի քանի թատրոններում եմ բեմ բարձրանում` երբեմն չհասցնելով պտուղները հավաքել: Կուզեի ավելի համակարգված ապրել: Մինչև բալիկիս ծնվելը ես նույն ժամին դասի էի թատերականում, փորձի` Համազգային թատրոնում և միաժամանակ երկու կուրսում` դասի: Չգիտեմ` ինչպես էի հասցնում այդ ամենն ուղեղումս գրանցել:
լավ ապրել
Մեր ազգին պակասում է լավատեսությունը: Պետք է մեզ թափ տանք ու հիշենք, որ վերջին պատերազմում հաղթել ենք: Մեր պատմությունը տխուր է: Արտագաղթում ենք` չգիտակցելով, որ թողնում ենք մեր երկիրը: Մեր ոգին ընկել է: Բայց շատ խնդիրներ մեր ներսում են: ժամանակն է` հասկանանք, որ քաղաքի տերն ենք: Տիրոջ գիտակցումը պետք է ունենանք: Մենք լավ ազգ ենք, բայց շատ ենք սիրում ինքներս մեզ փնովել` մոռանալով, որ մենք այդ ազգի մի մասն ենք, ուզում ենք մեզ առանձնացնել:

Տարածել

Newmag © 2011-2024

Կայքը` Future Systems
×