Էդուարդ Ղազարյան.  Իշխանությամբ օժտված անտեղյակությունն աղետ է

Էդուարդ Ղազարյան. Իշխանությամբ օժտված անտեղյակությունն աղետ է

ԳԱԱ ակադեմիկոս, ԿԳ նախկին նախարարը ուղեղների արտահոսքի, մարտնչող միջակության և ներքին ազատության մասին:

ներքին ազատություն

Անընդհատ խոսում ենք անկախության, ազատության մասին… Իմ պատկերացումները մի քիչ այլ են: Կա մարդու ներքին ազատություն, որը բարձր է գաղափարախոսությունից և կուսակցությունից: Հզոր է այն ազգը, որը բաղկացած է ներքին ազատությամբ օժտված քաղաքացիներից: Ներքին ազատությունը երբեք չարություն չի ծնում: Չարությունը ծնվում է անազատությունից, իսկ ներքին ազատությունն Աստծո տվածն է ամեն մարդու ներսում: Ունենք անկախ պետություն, որտեղ մարդիկ ազատ չեն, շատ մարդկանց մեջ ստրուկը նստած է:

ինտելեկտուալ գրավչություն

Անցած դարի 60-ականներին ոսկե ժամանակաշըրջան ենք ունեցել գիտակրթական ոլորտում: Շատ բարձր էր ուսուցչի, դասախոսի, գիտնականի հեղինակությունը: Պետության վերաբերմունքը սոցիալական այդ շերտի նկատմամբ բարձր էր, պաշտոնապես ամենաբարձր աշխատավարձը Խորհրդային միությունում սահմանված էր պրոֆեսորի համար (ավելի շատ, քան ստանում էր մինիստրը կամ շրջկոմի քարտուղարը): Պետությունը նաև ապահովում էր հասարակության կարծիքն ու վերաբերմունքը այդ մարդկանց նկատմամբ: 60-ականներին ֆիլմեր էին նկարահանվում, հոդվածներ ու գրքեր գրվում: Ռոմի հայտնի կինոնկարը` «Մեկ տարվա 9 օրը»` հայտնի գիտնականների մասին… Հայ կինեմատոգրաֆիան նույնպես այդ խնդիրներին էր անդրադառնում, օրինակ՝ «Բարև, ես եմ» հայտնի ֆիլմը` ֆիզիկոսներին նվիրված: Հետաքրքիր շրջան էր, ասում էին` գիտնականն իր հետաքրքրասիրությունը բավարարում է պետության հաշվին:

Ցավոք, ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվեց: Հին աստվածներին փոխարինեցին նորերը, որոնք այնքան էլ դուր չեն գալիս ինձ: Երջանիկ սերունդ ենք եղել: Այդ տարիներին սպորտով էի զբաղվում, դպրոցն ավարտելուց հետո գործերս տվեցի Ֆիզկուլտինստիտուտ, հաջողություններ ունեի ֆուտբոլի բնագավառում, երիտասարդապատանեկան հավաքականում էի խաղում: Գնացի սպարտակիադա, վերադարձա` հայրս գործերս տեղափոխել էր ֆիզֆակ: Հիմնարար գիտությունների հանդեպ ակնածանք կար: Հիմնարար գիտությունը շախմատի նման մի բան է, ունի հզոր ինտելեկտոալ գրավչություն, մտնում ես մեջը ու այլևս չես կարողանում հեռանալ: Այժմ ընկած է ուսուցչի գիտական հեղինակությունը, հանրապետությունում ամենացածր վարձատրվող սոցիալական շերտն է, ստանում է 70000-80000 դրամ, որը միջին աշխատավարձից ցածր է: Վերաբերմունքը պետք է փոխել, ինչը մեկ նախարարությունը չի կարող իրականացնել: 60-ականների ոգին վերադարձնելու համար պետք է այդ գործով զբաղվել ազգովին:


ՄՈՆՈԼԳՆԵՐ

 


newmag 52 primt

մարտնչող միջակություն

Վախենում եմ մարտնչող, ագրեսիվ միջակությունից: Նրանք շատ են և արագ միավորվում են: Չգիտեմ` ինչպես կարելի է պայքարել մարտնչող միջակության դեմ: Անտեղյակությունը սոսկալի բան է, բայց իշխանությամբ օժտված անտեղյակությունն աղետ է: Շատ դեպքերում մեր դաշտում կադրային քաղաքականությունը ճիշտ չի տարվում: Պայքարի մեթոդները այլ են: Անազատությունը կապված է նաև գրականության հետ: Երիտասարդությունը չի կարդում, հատկապես գեղարվեստական գրականություն: Տպագիրը մոռացվում է, ինֆորմացիան ստանում են համացանցից: Հեգելն է ասել. «Գրականությունը եղել և շարունակում է լինել մարդկային ցեղի համակողմանի և համապարփակ դաստիարակը»: Չկարդալը, թատրոն չգնալը, դասական երաժշտություն չլսելը բացասաբար են ազդում մարդու վրա:

ուղեղների արտահոսք

Եթե ամեն տարի 10 տաղանդավոր մաթեմատիկոս շրջանավարտ ենք ունենում, մեր հանրապետության համար քիչ չէ: Օլիմպիադաներից վերադառնում են ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներով: Բայց այդ երիտասարդների համար այստեղ աշխատատեղ չկա: Մի անգամ գործուղվեցի Գերմանիա. ուզում էի իմանալ՝ ինչ ներուժ ունենք այնտեղի գիտական կենտրոններում: Գերմանիայի տարբեր կենտրոններում մոտ 50 երիտասարդներ էին աշխատում բարձր աշխատավարձով և երկարաժամկետ պայմանագրերով: Երբ վերադարձա, ԱԳ նախարարին հարց տվեցի. ինչո՞ւ մեր դեսպանատները չեն աշխատում այդ երիտասարդների հետ:

Գրել կարծիք