JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Դադարեք լինել լավատես. Գիտակից չեզոքությունը նոր դ

Դադարեք լինել լավատես. Գիտակից չեզոքությունը նոր դարի հոգեվիճակն է

Ձեզ հավանաբար հարցրել են, թե ինչպիսի՞ն եք տեսնում բաժակը՝ կիսով չափ լիքը, թե՞ կիսով չափ դատարկ: Ու ասում են, թե ձեր պատասխանը ցույց է տալիս՝ կյանքում լավատե՞ս եք, թե՞ հոռատես:
Այս հարցը տալիս հենց լավատեսական պատասխանի ակնկալիքով, քանի որ մեզ շրջապատող աշխարհում բոլորը նախընտրում են հենց լավատեսներին, նույնիսկ ազգերի երջանկության վարկանիշներ են ստեղծվել, իսկ լրատվամիջոցները քարոզում են՝ լավատեսությունը դրական է անդրադառնում առողջության վրա: Այնպես որ, հայտնի հարցին պատասխանեք, թե բաժակը լիքն է, հակառակ դեպքում ռիսկը մեծ է, որ վատ տպավորություն կթողնեք:



Հոգեբանությունից կարդացեք



Հազվադեպ է պատահում, որ այս հարցին ճիշտ պատասխանեն: Իրականում բաժակը ոչ կիսով չափ լիքն է, ոչ կիսով չափ դատարկ, կամ հակառակը՝ և կիսով չափ լիքն է, և կիսով չափ դատարկ: Բաժակը շարունակվող փոխփոխության վիճակում է: Ինչպես Շեքսպիրն է գրել Համլետում` Լավ կամ վատ ոչինչ չկա, մարդիկ են այս կամ այն կերպ մտածելով իրերն այդպիսին դարձնում:
Աշխարհում միայն հրաշալի կամ միայն սարսափելի բաներ չկան: Ամեն ինչ ու բոլորն այդ երկու հատկանիշներն էլ ունեն: Եվ եթե մենք ուշադիր լինենք մեր մտքերին ու զգացմունքներին, երկու հրեշտակների կտեսնենք:
Չեզոքությունն ազատություն է տալիս, սպասելիքների և ցանկությունների փոխարեն օգնում է տեսնել ավելին, ինչպես ճշմարտությունն է: Եվ սա իրատեսական մոտեցում է ապահովում՝ առանց հրաշալի կամ սարսափելի որակումների և փոխարենը, ինչպես ԱՄՆ-ում են ասում, cool վիճակում:
[caption id="attachment_44227" align="alignleft" width="878"]Փիլիսոփա Ալան Վաթսը խորհուրդ է տալիս, այսպես ասած, գիտակից չեզոքություն: Որովհետև այն հեռանկար ունի, հաջողությունը կամ ձախողումը մեծ պատմություն չի դարձնում, օգնում է կյանքին մի քիչ թեթև նայել և մարդկանց ավելի հաջողակ է դարձնում: Ընդ որում հաջողությունները երբեմն ճնշում են, իսկ ձախողումները ուսանելի են լինում: Կարևորն առաջ գնալն է, ոչ թե տասը անգամ մտածելը, թե ինչ կարող էր լինել, եթե...:
Եվ այս ամենին ավելացնենք, որ ամեն ինչ հարաբերական է ու անցողիկ: Միակ հաստատ բանն այն է, որ ոչինչ երբեք նույնը չի մնում և ամեն ինչ փոփոխական է: Ժամանակավոր կիսատ կամ ժամանակավոր լիքը բաժակի իրավիճակում լինելու փոխարեն կարելի է ուղղակի չեզոք լինել:
Մի վախեցեք, որովհետև այդպես դուք նաև զգացմունքային կամ ինտելեկտուալ զոմբի չեք լինի, նաև բանտարկված չեք լինի ձեր իսկ սպասելիքների բանտում:

Տարածել