Գնել Նալբանդյան. Ինչպե՞ս դառնալ Ռոկֆելերի պես հաջողակ
Եթե կարդում եք newmag, ուրեմն նոր գաղափարներ ու հատկապես Ձեզ հետաքրքրող տեղեկություններ փնտրող անձնավորություն եք: Ահա ինչու որոշեցի այս անգամ խորհուրդ տալ, որ մտածեք Ռոկֆելերի պես: Նրա հարստությունն այսօր կարող էր լինել 200 միլիարդ դոլար, եթե «Ֆորբսը» համարձակվեր այն հաշվել: Ջոն Ռոկֆելերի բիզնեսի ու կյանքի ոսկե կանոններն են.
- Ուրիշի համար քի՛չ աշխատիր: Որքան շատ տքնես ոչ քեզ համար, այնքան վատ կապրես:
- Խնայողություննե՛ր արա: Խանութ գնալիս նախապես կազմիր՛ գնելիք իրերի ցուցակը և այնուհետև խանութում գնի՛ր միայն դրանք:
- Եթե փողդ քիչ է, պետք է բիզնես անես: Եթե փող չունես, պետք է անհապաղ սկսես քո գործը:
- Մեծ հարստության հասնելու համար միշտ ունեցի՛ր պասիվ եկամտի կայուն աղբյուր:
- Մտածի՛ր, թե ինչպես վաստակես նվազագույնը 50 հազար դոլար ամիսը: Ավելին կարելի է, պակաս` ոչ մի դեպքում:
- Փողը դեպի քեզ է գալիս այլ մարդկանց միջոցով: Շփվի՛ր նրանց հետ: Ինքնամփոփ մարդիկ հազվադեպ են հարստանում:
- Աղքատ միջավայրը քեզ հաստատուն ձգում է վար: Կտրվի՛ր այդ միջավայրից, միշտ շփվի՛ր Հաղթողների ու Լավատեսների հետ:
- Աղքատությունն ի հայտ է գալիս, երբ խուսափում ես պատասխանատվությունից: Երբեք մի՛ հորինիր արդարացումներ, թե ինչու չես կարող հենց հիմա գնալ քո նպատակի հետևից:
- Ուսումնասիրի՛ր աշխարհի ամենահարուստ մարդկանց կենսագրությունն ու մտքերը:
- Քո կյանքում ամենակարևոր բանը երազանքն է: Մարդը մահանում է, երբ դադարում է երազել:
- Օգնի՛ր մարդկանց: Ոչ թե հանուն փողի, այլ ի սրտե, բայց օգնի՛ր միմիայն նրանց, որոնց ի՛նքդ ես ցանկանում օգնել: Եկամտիդ 10 տոկոսը հատկացրո՛ւ բարեգործությանը:
- Ստեղծի՛ր բիզնես համակարգեր և վայելի՛ր քո իսկ վաստակած գումարը տնօրինելու հաճույքը:
Գնել Նալբանդյանի սյունակում կարդացեք նաև՝
- Պոլիտբոսսերի պայքարն ինքնակազմակերպվող երիտասարդության դեմ
- Մեր մտքի գինը մեր ազատությունն է
- Մերօրյա ընթերցողը` «գեյմ զոն»-ի խաղերի պես
- Զգուշավոր փոքրամասնության և քաղաքական իմպոտենցիայի մասին
- Եթե Հայաստանում քեզ ժպտում են, ուրեմն տակը մի բան կա
Իսկ այժմ պատասխանե՛ք հետևյալ հարցին. Դուք կկարողանա՞ք իրականացնել Ձեր երազանքը, եթե շարունակեք անել այն գործը, որն անում եք այժմ: Նկատի չունեմ կարդալը: Եթե դժվարանում եք անմիջապես պատասխանել, դա արե՛ք newmag-ն ընթերցելուց անմիջապես հետո: