BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը սկսել է մարզային BOOK TOUR. առաջին հասցեն

Newmag-ը սկսել է մարզային BOOK TOUR. առաջին հասցեն Լոռին է (լուսանկարներ)

newmag-y-n

2024-ին Newmag-ը ծրագրում է անցկացնել BOOK TOUR-եր Հայաստանի մարզերով։ Ընթերցողները ոչ միայն հնարավորություն կունենան հանդիպել հրատարակչության հեղինակների հետ, այլև կկարողանան գրքերը գնել մեծ զեղչերով։Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում ընթերցողների հետ հան

    

2024-ի փետրվարի 10-ին հրատարակչության ձմեռային փառատոնին Newmag-ը ներկայացրեց չորս հայ հեղինակների՝ Անի Քոչարի, Աստղիկ Սահակյանի, Գոռ Կարապետյանի ու Թովմաս Առաքելյանի գրքերը։ Հաշվի առնելով հեղինակների ու նրանց գրքերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը, մարզերից մեծ արձագանքը, հրատարակչությունը որոշեց կազմակերպել նաև հանդիպումներ նրանց հետ։ 

 

Աստղիկ Սահակյանը վանաձորցիներին ներկայացրեց իր առաջին՝ «Նախագծերի կառավարում»  գիրքը։ Հեղինակը նախ խոսեց նախագծերի կառավարման մասնագիտության կարևորության մասին. «Անկախ մասնագիտությունից, բնակության վայրից, բոլորին պետք են նախագծերի կառավարման հմտություններ։ Թրենդային համարվող այս մասնագիտությունը նախ և առաջ կարևոր գիտելիքներ է տալիս՝ անկախ պաշտոնից ու ոլորտից։ Ժամանակակից աշխարհում ժամանակը կառավարելու ու մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություններն ամենակարևորն են։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր աշխատանք, պրոեկտ որ իրականացնում ենք, ունի սկիզբ, ավարտ ու պետք է ունենա արդյունք։ Նախագծերի կառավարումը հենց սա է սովորեցնում»։

 

Վանաձորցի երիտասարդները հետաքրքրվեցին, թե արդյոք իրենց նույնպես պետք է սովորել նախագծերի կառավարում ու ինչպես այն կօգնի գտնել լավ աշխատանք ու մասնագիտական նոր առաջընթաց ապահովել։ Աստղիկ Սահակյանն իր անձնական փորձով, գրքից օրինակներով ներկայացրեց, որ նախագծերի կառավարումը ոչ այնքան բյուջե կամ ժամանակացույց կազմելու մասին է, որքան մարդկանց հետ լեզու գտնելու, քանի որ ցանկացած պրոեկտ անելիս, պետք է շփվել ամենատարբեր մարդկանց հետ։ Դա է պատճառը, որ հեղինակն իր գիրքը գրել է հենց հայերեն, որպեսզի ամենակարևոր մասնագիտություններից մեկի մասին հայալեզու գրականություն գրեթե չկա։ Նախագծերի կառավարումը կօգնի, թե սկսնակներին, թե փորձառու մասնագետներին։ 

Երկրորդ գիրքը, որ հրատարակչությունը ներկայացրեց վանաձորցիներին, Թովմաս Առաքելյանի «Ճանապարհն» էր։ Տեխնոլոգիական կենտրոնում՝ VTC- ում, հեղինակների հետ հանդիպման եկած երիտասարդների, ընթերցողների մեծ մասն արդեն ծանոթ էր Թովմաս Առաքելյանի ինստագրամյան բլոգին ու գրքի բովանդակությանը։ Գրքի հեղինակը ներկայացրեց, թե ինչու հատկապես այս շրջանում գործն ունեցավ այդքան մեծ հաջողություն.

«Հավատը, եկեղեցին միշտ սկսում են առավել մեծ հետաքրքրություն առաջացնել, երբ երկրում, հասարակության մեջ ճգնաժամը, հուզող հարցերը շատանում են։ Այս գործոնը մեծ դեր խաղաց։ Վերջին տարիներին երիտասարդների համար հատկապես դժվար ժամանակներ են, նրանք ստիպված էին տեսնել իրենց հավատով ընկերների, եղբայրների մահը։ Շատ հարցերի պատասխաններ, սփոփանք ու հույս տալիս է հենց քրիստոնեությունը, եկեղեցին ու Աստված»։

 

Թովմաս Առաքելյանը նույնպես պատասխանեց ներկաների հարցերին, ներկայացրեց, թե ինչպես կարող է քրիստոնեության մասին անկեղծ ու մտերմիկ զրույցը օգնել երիտասարդներին, պայքարել աղանդավորների դեմ։

 

Երրորդ հանդիպումը մենթոր, քոուչ Գոռ Կարապետյանի հետ էր։ Իր ընթերցողների համար Գոռ Կապապետյանը պատրաստել էր փոքրիկ, հետաքրքիր ինտերակտիվ շնորհանդես պրոակտիվ առաջնորդ լինելու մասին։ Կարապետյանը ներկայացրեց իր օրինակով, թե ինչպես է կարողացել դառնալ արդյունավետ, այսինքն՝ պրոակտիվ առաջնորդ.

«Ավտոարտադրող ընկերություններին մեկի գովազդային պաստառից հատված եմ ձեզ համար բերել. Պաստառի վրա գրված էր՝ «Աշխարհում կան ուղևորներ ու վարորդներ. Պահանջվում են վարորդներ»։ Այս գիրքը հենց վարորդ դառնալու, այսինքն՝ առաջնորդելու, մյուսներից մեկ քայլ առաջ լինելու մասին է։ Առաջնորդ լինել չի նշանակում մեծ պաշտոն ունենալ, նշանակում է ստանձնել պատասխանատվություն, լինել ակտիվ ու նախաձեռնող։ Պրոակտիվ առաջնորդ լինել նշանակում է նաև ընտրություն կատարել լինել այն 85%-ի մեջ, որոնք ուղևոր են, թե լինել 15% վարորդների շարքում»։

 

Ըստ Գոռ Կարապետյանի՝ «Պրոակտիվ առաջնորդը» գիրքը կօգնի նաև մասնագիտության ճիշտ ընտրության, աշխատանքում հաջողության հասնելու դեպքում։   Հեղինակները հանդիպումից հետո մակագրեցին իրենց գրքերը ընթերցողների համար։ VTC ղեկավար Աննա Հովհաննիսյանը, որը կենտրոնում հյուրընկալել էր Newmag-ի հեղինակներին, հույս հայտնեց, որ մարզային նման միջոցառումներ հաճախ կլինեն, որպեսզի երիտասարդներն ու ընթերցողներն առանց Երևան հասնելու կարողանան շփվել, հանդիպել ու ծանոթանալ հայ հեղինակների հետ, ստանալ մասնագիտական ու մոտիվացիոն խորհուրդներ։ 

Կարդացեք նաև

Տարածել