Newmag-ն սկսում է մարզային BOOK TOUR. առաջին կանգառը Լոռի( թրեյլեր)
Newmag-ի մարզային գրքարշավերը հրատարակչության այս տարվա նորություններից մեկն է։ Տարվա ընթացքում գրողով ու գրքով կշրջենք Հայաստանով մեկ, կներկայացնենք տարվա նոր գրքերը։ Առաջին կանգառը Լոռին է։ Նախ գրողներն ընթերցողներին կներկայացնեն իրենց նոր գործերը, ապա
Newmag-ը ձմեռային փառատոնին ներկայացրեց չորս գիրք. մասնավորապես՝ Անի Քոչարի «Կյանքը երկրորդ փորձից»-ը, Թովմաս Առաքելյանի «Ճանապարհը», Գոռ Կարապետյանի «Proակտիվ առաջնորդը», ինչպես նաև Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարումը»։ Այս գործերը մեկ ամսվա ընթացքում դարձել են բեսթսելլերներ ու վերահրատարակվել մի քանի անգամ։
Newmag-ի հիանալի քառյակը սկսում է նոր մարզային գրքարշավ։ Առաջին հանդիպումը Վանաձորում է։ Չորս հեղինակ, չորս գիրք ու մեկ հանդիպում։
Արդեն բեսթսելլեր դարձած չորս գրքերի հեղինակները կհանդիպեն վանաձորցիների հետ, կպատասխանեն նրանց հարցերին, կներկայացնեն իրենց գրքերն ու կմակագրեն։ Մարզային այս գրքարշավը Newmag-ը ներկայացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ։ Book Tour դեպի Լոռի մարտի 21-ին է, ժամը 13.00-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Գրքերի վաճառք՝ հատուկ գնով։ Մուտքն ազատ է։
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)