Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ Սյունե Սևադայի առաջին վեպի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

Սյունե Սևադայի «Աղի թեյ» գիրքը հայելու էֆեկտ ունի։ Կարդալով այն՝ դուք կառերեսվեք սեփական վախերին, ձեր իսկ կյանքի դժվարություններին՝ արտացոլանքում տեսնելով ձեզ կամ մտերիմներին։ Հուլիսի 16-ին՝ գրքատոնին, երիտասարդ գրող Սևադան ներկայացրեց իր առաջին վեպը. գի
Սյունե Սեւադայի «Աղի թեյ» գրքի շնորհանդեսը Newmag Summer Fest-ի ամենասպասված իրադարձություններից էր: Գիրքը հրատարակել է Newmag հրատարակչությունը, իսկ գրքի հրատարակման գլխավոր գործընկերը Telcell-ն է։ Դահլիճը բազմամարդ էր:
Բոլոր այն պահերին, երբ թվում է, թե իսկապես ելք չկա, միշտ կարելի է ոտքի կանգնել։ Գիրքն ունի այս ենթատեքստը եւ շատ անձնական է այն առումով, որ գրողը ևս անցել է դրա միջով. «Գիրքն ավարտեցի ու ինքս սկսեցի անցնել այդ բոլոր փուլերն էմոցիոնալ առումով՝ քանդվելը, կորցնելը, զրոյացնելը, նորից սկսելը․․․ Եվ տպավորություն էր, որ 27-ում վերածնվում եմ, ընդհանրապես զգացողություն էր, թե 27-ը նոր 17 է այն առումով, որ ասես էլի չգիտես՝ ինչպես ապրել, չես հասկանում՝ աշխարհն ինչի մասին է, ինչպես գնալ առաջ, և ինչ ես ուզում առհասարակ»։
Իր առաջին գրքից՝ ««Կախվածություն»-ից երեք տարի անց Սյունեն փորձել է տրամադրվել, գրել, գրածը ջնջել. մինչեւ ստացվեց. «Հեշտ չի տրվել այն առումով, որ երեք տարի պետք էր՝ ավելի մեծանալու, հասունանալու, հասկանալու համար, թե ինչ եմ ուզում։ Բացի այդ, մեծանալուն զուգընթաց նաեւ մարդու աշխարհայացքն է փոխվում, ոճը, գրական ասելիքը»:
Այս գիրքը կոգևորի ու կհուշի՝ ինչպես դժվարություններից հետո շարունակել սիրել կյանքը, չհանձնվել ու ամեն ինչ սկսել զրոյից:
Կարդացեք նաև
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա Սյունե Սևադայի «Աղի թեյ» վեպի շնորհանդեսը (թիզեր)
- «Ինքս անցա այդ ամենի միջով»․ Սյունե Սեւադայի «Աղի թեյ» գրքի շնորհանդեսը
- 5 պատճառ՝ ինչու պետք է կարդալ «Աղի թեյ» գիրքը (լուսանկարներ)
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
