Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ Անջալի Մահտոյի «Մաշկի խնամքի կանոնագրքի» շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

Տարիքային բծերի, խալերի, հորմոնների, մաշկային քաղցկեղի մասին. Մաշկը կատարյալ դարձնելու սպառիչ տեղեկություններով գիրքը հավասարազոր է գիտական աշխատության: Դոկտոր Մահտոյի «Մաշկի խնամքի կանոնագիրքը» նրանց համար է, ովքեր հետևում են ապացուցողական բժշկությանը,
Անջալի Մահտոն մեծացել է բժշկական միջավայրում՝ ծնողները բժիշկներ են։ Բայց մաշկաբանի մասնագիտությունն ընտրելուն նպաստել է ոչ թե այդ հանգամանքը, այլ անձնական խնդիրը։ Նա որոշում է մաշկաբան դառնալ, երբ դեմքի բշտիկները դառնում են իսկական պատուհաս։ Ավելի մեծ ողբերգություն է դառնումպրոֆեսիոնալ մաշկաբանի պակասը, ինչը խորացնում է պրոբլեմը։ 11 տարեկանում բժիշկը նայում է նրան ու սառնասրտորեն ասում՝ բշտիկներից առաջացած սպիների դեմ ոչինչ հնարավոր չէ անել։ Այդ պահին Անջալին ինքն իրեն խոստանում է դառնալայդ ոլորտի լավագույն մասնագետը:
Մաշկը կատարյալ դարձնելու սպառիչ տեղեկություններով գիրքը հավասարազոր է գիտական աշխատության։ Դոկտոր Մահտոյի գիրքը նրանց համար է, ովքեր հետևում են ապացուցողական բժշկությանը, ոչ թե հավատում ու վստահում բլոգերի կամ էլ պատահական մաշկաբանի։ Դոկտորի հետևորդները նրա գլխավոր համոզմունքներն անվանում են պատվիրաններ:
Անջալիի «Մաշկի խնամքի կանոնագիրքը» բեսթսելեր է հրատարակման պահից՝ գլխավորում է Ամազոնի՝ մաշկի խնամքին վերաբերող գրքերի ցուցակը։ 4 տարում թարգմանվել է 7 լեզվով, այժմ նաև՝ հայերեն:
Կարդացեք նաև
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա Անջալի Մահտոյի բեսթսելլերի՝ «Մաշկի խնամքի կանոնագրքի» շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag-ը հայ ընթերցողին է ներկայացնում Անջալի Մահտոյի «Մաշկի խնամքի կանոնագիրքը» (լուսանկարներ. տեսանյութ)
- Ով է 2022-ի ամենաէսթետիկ բեսթսելլերի՝ «Մաշկի խնամքի կանոնագիրք» գործի հեղինակը (տեսանյութ)
- Անջալի Մահտո՝ բյութի աշխարհի գլխավոր խորհրդատուն, հմուտ մաշկաբանն ու կանանց լավագույն ընկերուհին (տեսանյութ)
- 7 միֆ մաշկի խնամքի մասին՝ «Մաշկի խնամքի կանոնագիրքը» ձեռնարկի հեղինակ Անջալի Մահտոյից (տեսանյութ)
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
