BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Բռնապետության մասին. Քսան դաս XX դար

Տեղի ունեցավ «Բռնապետության մասին. Քսան դաս XX դարից» պատկերազարդ գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Բռնապետության մասին. Քսան դաս XX դարից» պատկերազարդ գրքի հեռուստաշնորհանդեսը: The New York Times-ի բեսթսելլերը ներկայացնում է 20-րդ դարի պատմության ամենամութ էջերը՝ նացիզմից մինչև

«Բռնապետության մասին. Քսան դաս XX դարից» գրքի հռուսատաշնորհանդեսին թարգմանիչ, քաղաքագետ Հովհաննես Նիկողոսյանն ընդգծել է, որ այս գործը վերաբերում է 20-րդ դարի տարբեր բռնապետերի կառուցած համակարգերին: Առաջարկում է որոշ դասեր, որոնք այսօրվա քաղաքացին պետք է մտքում ունենա՝ անցյալի սխալներից խուսափելու և հնարավորության պարագայում  այդ սխալները չկրկնելու համար. «Բռնապետության ամենակարևոր պայմաններից է աստիճանաբար այլընտրանքների վերացումը, պետական ինստիտոտների խալխլումն ու վերացումը, ընտրության մերժումը  և մարդկանց կարգախոսներով կառավարելը, որը մարդկանց հնարավորություն չի տալիս սեփական խելքով մտածել ու սեփական բառամթերք օգտագործել: Մարդիկ, մասաներն ընկնում են կարգախոսների հետևից, որն, ի վերջո, բերում է պետության կազմաքանդման: Բռնապետությունը չարիք է, բռնապետերը հիմնականում իշխանության են գալիս  տարբեր ինստիտոիտների ընձեռած հնարավորություններն օգտագործելով»: 

Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, մենք պարբերաբար թույլ ենք տալիս սխալներ, պետք է սովորել մեր կամ այլոց սխալների վրա. պատմությունից դասեր քաղելն ավելի դժվար է. «Օրինակ՝ մենք հենց հիմա ապրում ենք հայ-ադրբեջանական պատերազմի մի ժամանակահատվածում, ու մեզ համար շատ դժվար է դասեր քաղելը, որովհետև դրանից  դասեր քաղելու համար պետք է մի 30-40 տարի անցնի, որ մենք կարողանանք դա հասկանալ: Շատ դժվար է ապրել պատմության դասագրքում: Ուկրաինացիներն ու ռուսները հենց հիմա ապրում են պատմության դասագրքում: Կանցնի ժամանակ, և, ինչպես որ հիմա մեզ համար հեշտ է երկրորդ համաշխարհային պատերազմի մասին քննարկելը, այդպես էլ այս պատերազմներին: Բռնապետությունը երբեք չի հայտնվում և չի անցնում մեկ օրում: Բռնապետությունը մի բան է, որն ուղեկցում է մեզ, դեմոկրատիայի պես է, դրանք «քույր եղբայր» են, մի քիչ մեկի կապերը թուլացրեցիր, մյուս ուժեղանում է»: 

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը համարում է, որ հնարավոր չէ  պատմության ընթացքի վերաբերյալ դատողություններ անել՝ միայն պատմությունից դասեր քաղելով. «Հոմոսափիենսն ունի որոշակի վարքագծեր, որոշակի բնազդային կոդեր, որոնք որևիցե մեկը չի չեղարկել: Եվ պատմությունն, ինչքան էլ կարևոր լինի, բայց սխալներ միշտ լինում են: Առաջին աշխարհամարտից առաջ Լոնդոնում արգելում էին Բեթհովեն նվագել, Բեռլինում արգելում էին Շեքպիր բեմադրել, ու հետևանքը եղավ։ Ատելության ֆոնին դա պայթեց, որից տուժեց նաև հայ ժողովուրդը՝ ենթարկվելով ցեղասպանության: Բայց 100 տարի հետո՝ 21-րդ դարում, մենք տեսնում ենք, որ արևմտյան շատ երկրներում, որոնք նաև մեզ համար զարգացվածության էտալոն են, Դոստոևսկի են արգելում, Պուշկին են արգելում, որոնք համաշխարհային գրականության գոհարներ են»։

Ըստ թարգմանչի, «Newmag-ի հետ ընտրել են հենց պատկերազարդ տարբերակը, քանի որ նկարազարդող Նորա Կրուգը շատ պատկերավոր ներկայացրել  է հեղինակի հույզերը, մտքերը և այն գաղափարները, որոնք ընթերցողին հնարավորություն կտան ավելի առարկայական ընկալել, թե ինչ խնդիրների, աղետների մասին է խոսքը, որոնք որ տարբեր բռնապետեր բերել են իրենց ժողովուրդների գլխին: Գրքում կան նաև արխիվային լուսանկարներ, նյութեր՝ Հոլոքոստի թանգարանից, Կոնգրեսի գրադարանից, Եվրոպականպատմության արխիվներից, իր անձնական արխիվից։

Կարդացեք նաև

Տարածել