OpenHub՝ աղմուկ, որը ստեղծում է աշխատանքային մթնոլորտ
OpenHub-ը հասարակ կայք է, որի օգնությամբ կարելի է ընտրել հաճելի աշխատանքային աղմուկ` կենտրոնանալու և երկար աշխատելու համար: Նրանք, ովքեր սովորել են աշխատել աղմկոտ գրասենյակներում, նյուզռումներով, երբեմն տեղափոխվելով անաղմուկ աշխատաքային տարածք, խնդիր են ունենում կենտրոնացման հետ:
OpenHub ծառայությունն առաջին հերթին նրանց համար է, ովքեր աշխատում են տանը: ֆրիլանս աշխատողները հաճախ նեղվում են ճնշող լռությունից, որը կարող է լինել ավելի վախենալու, քան աղմկոտ հարևանները կամ պատուհանի տակ աշխատող շինարարները:
Կայքը ստեղծում է տպավորություն, որ կարծես աշխատում եք մարդաշատ վայրում: Մեկ սեղմումով կարող եք անջատել ֆոնային աղմուկը, և լսել, ինչպես են հեռվում թերթում փաստաթղթերը կամ բարձրակրունկներով քայլում ճռռացող հատակին:
Կարդացեք նաև.
- Պարզ խորհուրդներ․ Ինչպե՞ս դառնալ հաջողակ ֆրիլանսեր
- Տաքացող գաջեթներ. Ի՞նչ անել, երբ տաքացել է հեռախոսը
- Խելացի ու նորաձև. Google-ը արտադրել է ջինսե բաճկոն
Կարելի է ավելացնել նաև լրացուցիչ գործիքներ՝ կատվի մլավ, փողոցում սլացող մեքենայի ձայն, սրճարանի աղմուկ, անգամ օդորակիչի ձանձրալի աղմուկ: Ձայների ինտենսիվությունը ևս հնարավոր է կարգավորել, ստեղծում է միջավայր, կարծես՝ գրասենյակում կամ քովորքինգ տարածքում եք:
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)