BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Օրնելա Մուտի. Հայաստանում ավելի շատ հուզվեցի, քան

Օրնելա Մուտի. Հայաստանում ավելի շատ հուզվեցի, քան որևէ այլ երկրում

Ադրիանո Չելենտանոյի երգերի ուղեկցությամբ: Օրնելան քաղաքավարի ժպտաց, ու ոչ ոք չնկատեց՝ ինչպես բաց կապույտ աչքերը մթնեցին:
Հայաստանում քչերը գիտեն՝ բոլոր տղամարդկանցից, որոնք ցավ ու տառապանք են պատճառել Մուտիին, ամենամեծ չափաբաժինը Ադրիանո Չելենտանոյին է պատկանում:
Հռոմի գեղարվեստական քոլեջի ուսանողները 1967-ին իրար հերթ չէին տալիս 12-ամյա մերկ բնորդուհու գեղեցկությունը նկարելու համար: Ֆրանչեսկա Ռոմենա Ռիվելին ստիպված էր դասերը բաց թողնել ու տհաճությամբ ցուցադրել իր մարմնի գեղեցկությունը: Պետք էր օրվա հաց վաստակել: Հայրը մահացել էր դժբախտ պատահարից: Մայրը հուսահատ էր: Ավագ քույրը ապարդյուն փորձում էր դերասանուհի դառնալ, ու Ֆրանչեսկան էր միայն փորձում տան համար գումար վաստակել. «Չեմ ամաչում նրանից, ինչ արել եմ: Համենայն դեպս, դա ավելի լավ էր, քան գողություն անելը»:
«Ամենագեղեցիկ կինը» դարձավ մի պայմանով. անունը պետք է փոխեր: Դամիանին նրան անվանակոչեց Օրնելա Մուտի. «Օրնելան հանրությանն է. ինչ անում է՝ մարդկանց երջանկացնելու համար է անում: Ֆրանչեսկան միայն ընտանիքին ու հարազատներին է պատկանում: Իրականում նրանց միջև տարբերություն չկա: Իրականում ես միշտ նույնն եմ»:
1970-ին էկրան բարձրացած «Ամենագեղեցիկ կինը» համաշխարհային սենսացիա չդարձավ, բայց Օրնելային ֆինանսական կայունություն ապահովեց: Մուտիին սկսեցին նկարել քիչ բյուջեով էրոտիկ ֆիլմերում. «Ես այլ ելք չունեի: Բացի այդ` հիմա կարող եմ հպարտությամբ ասել` իտալական կինոյի առաջին կինն եմ, որը համարձակվեց մերկանալ ամբողջովին»:
Էրոտիկ ժանրից նրան դուրս բերեց առաջին խաղընկերը: Ալեսիո Օրանոն խենթի պես սիրահարվել էր: Օրնելան ամուսնության առաջարկությունն ընդունեց միայն այն ժամանակ, երբ իմացավ, որ հղի է: Օռասսիոն լավ ամուսին դուրս եկավ, բայց նրանց ընտանեկան կյանքը կարճ տևեց: Հետագայում Մուտին խոստովանեց. «Նա ինձ համար բավարար համակրելի տղամարդ չէր»:



Տես նաև`



Ի տարբերություն անձնականի` կարիերայում ամեն ինչ աճ էր ապրում: Մուտին 1974-ին հայտնվեց Վինչենցինիի «Ժողովրդական սիրավեպում», իսկ երկու տարի անց նա Մարկո Ֆերերի սկանդալային «Վերջին կինն» էր. «Այդ ֆիլմերը մեծ հաջողություն ունեցան: Կինոքննադատները ստիպված էին խոստովանել` բացի գեղեցկությունից՝ ես նաև տաղանդավոր եմ»:

Տարածել