BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Փարիզյան բողոքի ակցիաները ցնցում են Ֆրանսիան աճող

Փարիզյան բողոքի ակցիաները ցնցում են Ֆրանսիան աճող ծախսերի և նոր հարկերի ֆոնին

Վերադառնալով Արգենտինայում կայացած G20-ից՝ Ֆրանսիայի ղեկավարն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել։ Ցույցերի հետևանքով 263 մարդ է վիրավորվել, միայն 133-ը՝ մայրաքաղաքում։ Վիրավորներից 23-ն անվտանգության ծառայության աշխատակիցներ են: Ավելի քան 400 մարդ է ձերբակալվել, 263-ը դեռ մնում են անազատության մեջ։ Մեկ շաբաթ առաջ սկսված ցույցերի ընթացքում զոհվել է 3 մարդ։
Փարիզում բողոքի ցույցերը կենտրոնացած էին խորհրդանշական Հաղթական կամարի շուրջ,  որոշ ցուցարարներ նույնիսկ գրաֆիտիներ էին անում տարածքում։ Քաղաքի զբոսաշրջային այլ հայտնի վայրերում բազմաթիվ խանութների ապակիներ են կոտրվել և տասնյակ փոխադրամիջոցներ այրվել։ 6 շենք հրդեհվել է, բայց կրակը հաջողությամբ մեկուսացվել է և մարվել։
«Ես երբեք չեմ ընդունի բռնությունը,- ասել է Մակրոնը լրագրողներին Բուենոս Այրեսից վերադառնալիս,- արդարացում չկա իշխանությունների վրա հարձակվելու համար, բիզնեսները թալանելու համար, այն, որ անցորդներին կամ լրագրողներին սպառնում են, կամ որ Հաղթական կամարն են ապականել»։ Մակրոնը մտածում էր նաև արտակարգ դրություն մտցնելու մասին։
«Դեղին ժիլետները» հանդիպել են Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպեի հետ, որը փորձում էր թուլացնել լարվածությունը։ Ի սկզբանե շարժումը վառելիքի նոր հարկերի դեմ էր, բայց ցուցարարներն ընդլայնեցին իրենց բողոքի շրջանակը՝ քննադատելով աճող ծախսերն այն պարագայում, երբ կառավարությունը հակված էր կրճատելու սոցիալական նպաստները։



Կարդացեք նաև.



Վառելիքի հարկը պայմանավորված էր կլիմայի փոփոխության անհանգստությամբ։ Ցուցարարները բողոքում էին, որ չեն կարող ավելին վճարել այն դեպքում, երբ աշխատավարձերը մնում են ցածր, իսկ ծախսերն աճում են։ Ֆրանսիացիների կեսը չի հավատում, որ նրանք կշահեն Մակրոնի բարեփոխման ծրագրերից։ Նրանք վստահ են, որ շահում են միայն հարուստները։
Բողոքի ակցիայի լիդերները խափանել են կառավարության պատասխանը՝ չնայած իրավիճակը քննարկելու՝ Ֆիլիպիեի ջանքերին։
«Միակ արդյունքն այս հանդիպումից խորհրդարանական դեբատների մասին խոսքն էր,- ասել է ընդդիմադիր լիդերը,- մեզ անհրաժեշտ են ժեստեր, որոնք կբավարարեն, և դրանք կարող են լինել այն որոշումներից մեկը, որոնց սպասում է յուրաքանչյուր ֆրանսիացի, օրինակ՝ վառելիքի հարկի վերացում»։
Մակրոնի վարկանիշն այս ամիս ընկել է ևս 4 %-ով, ֆրանսիացիների միայն 25 տոկոսն է գոհ նրա նախագահությունից` չնայած անցած տարի նա հանրության բարձր աջակցությամբ մտավ կաբինետ: Մակրոնն արագ հասկացավ, թե ում վրա է պետք հենվել, երբ իր կառավարությունը կենտրոնացավ սոցիալական քաղաքականության վրա, որպեսզի ծաղկեցնի բիզնեսն ու ներդրումները։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել