BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Որ ժամանակաշրջանն ու պատմական դեմքերն են հայտնվել

Որ ժամանակաշրջանն ու պատմական դեմքերն են հայտնվել «Խաղաղության հայկական գինը» գրքում (տեսանյութ)

newmag-y-n

Օսմանյան, իրանական ու ռուսական կայսրություններում հայերն անցած դարասկզբին ակտիվորեն մասնակցում էին ապագային միտված գաղափարական քննարկումներին: 1917-ի կովկասյան իրադարձություններն ի ցույց դրեցին հայ քաղաքական գործիչների և մտավորականների գաղափարական տարբեր

Առաջին համաշխարհային պատերազմ. դեռ վերջերս Ցարական Ռուսաստանը թվում էր անպարտելի, բայց պատերազմից ու սովից տառապող երկիրը հայտնվեց հեղափոխության պտտահողմի հեջ: Մեկտարում՝ երկու անգամ և փոխելով ամբողջ մարդկության ճակատագիրը:    

Ցարի մեկ սխալ որոշումը՝ կրակել ցուցարարների վրա, որոշեց ամեն ինչ: Ցուցարարներին միացան պատերազմող բանակի զինվորները.. ցարը հրաժարվեց գահից և «ի՞նչ անել հետո» հարցի առաջբախվեցին երկու պատասխանները, երկու հեղափոխությունները:    

Մարտի վերջին ցյուրիխից դուրս եկած գնացքում ճակատագրական մարդն էր: Պետրոգրադ էր վերադառնում Լենինը: Կորչի պատերազմը, իշխանությունը ժողովրդինն է. նրա լոզունգներից մայրաքաղաքն ապշած էր: Նույնիսկ Լենինի կողմնակիցները:    

Պատերազմից արնաքամ զինվորներին բոլշևիկներն առաջարկեցին խաղաղություն, սոված գյուղացիներին՝ հող, պրոլետարիատին խոստացան արդյունաբերությունը: Եվ ամենակարևորը՝ խոստացան, որ խոստումները կկատարեն:  

                                                                                      

Լենինի գլխավոր թիմակցի՝ Տրոցկու պլանով, արագ, անձայն, Պետրոգրադն ու ամբողջ իշխանությունըբոլշևիկները վերցրեցին մի քանի ժամում, առանց արյուն հեղելու:    

Այն ինչ եղավ հետո քննարկում ու հետազոտում են մինչև այսօր: Հատկապես հարյուր տարի անց, հատկապես մեր ժամանակներում: Եվ հատկապես այն, թե ինչ էր կատարվում այն ժամանակ՝ ոչ թե Պետրոգրադում՝ կայսրության կենտրոնում, այլ ծայրամասերում, որտեղ նաև հայերն էին:    

Անդրկովկաս, տարբեր էթնիկ ու կրոնական խմբեր, ազդեցիկ ազգային ու կրոնական առաջնորդներ, հակադիր ուժերի դիրքավորումներ՝ նաև օսմանյան ու բրիտանական ներգրավվածությամբ, պատերազմու վրա հասած հեղափոխություն. այս ամբողջ քաոսի հետևանքը եղավ անիշխանությունը:Եվ ծնվում էր Հայաստանի առաջին հանրապետությունը:    

Քաղաքական ուժերը պայքարում ու մրցակցում էին և առաջին շարքերում մտավորականներն էին: Կայսրությունների, հեղափոխությունների, պատերազմների ու պայմանագրերի արանքում հայտնված հա յմտավորականները: Ինչպես էին ընկալում պատմական իրողությունները նրանք, ինչպես էին հունցվում գաղափարները, որ գալիս էին կայսրությունների կենտրոններից ու Եվրոպայից և կայացնում որոշումներ, որոնք գծեցին ապագա Հայաստանը քարտեզի վրա:

Կարդացեք նաև

Տարածել