Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Տեղի ունեցավ Դարեն Հարդիի «Փոքր քայլերի Մեծ արդյու

Տեղի ունեցավ Դարեն Հարդիի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

11/07/2025

newmag-y-n

Դարեն Հարդի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գիրքը հայերեն է թարգմանվել ու հրատարակվել «Վելես» գրուպի առաջարկով ու գործընկերությամբ։ Մոտիվացիոն գիրքը հրատարակվել է ընկերության տասնամյակի առիթով։ «ՎԵԼԵՍ ԳՐՈՒՊ»-ը միջազգային ընկերությունների խումբ է, Հայաստանում գործում է 2015թ.-ից։



Բիզնես-խորհրդատու, մոտիվացիոն բանախոս, SUCCESS ամսագրի նախկին գլխավոր խմբագրի գիրքը հայերեն թարգմանել է Դավիթ Սարգսյանը։ Վստահ է, որ «ՎԵԼԵՍ ԳՐՈՒՊ»-ի ու Newmag-ի գործակցությամբ շատ օգտակար ու կարևոր գիրք են հրատարակել. 



«Շատ հետաքրքիր գիրք է, գլխավոր միտքը՝ հետևողական, փոքր քայլեր անելու սկզբունքն է։ Պետք չէ շատ աշխատել, մեծ գործեր անել, պարզապես պետք է սկսել փոքր քայլերից ու որոշ ժամանակ անց դրանք կվերածվեն մեծ արդյունքի։ 



Նշանակություն չունի, թե ինչ մասնագետ եք, ինչ ոլորտում եք աշխատում, ունե՞ք բիզնես, թե՞ պարզապես ուզում եք փոփոխություններ ու լավ արդյունք. այս գիրքը կօգնի ձեզ նման բոլոր հարցերում»։



Հեղինակը կարծում է, որ փոքր քայլերն ունեն մեծ ուժ ու ամենօրյա որոշումները կառուցում են ապագան։ «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի խմբագիր Տաթև Բաղդասարյանն ընդգծում է, որ հեղինակի օրինակներն օգնեցին նկատել նաև իր կյանքի փոքրիկ քայլերը, որոնք կարող են հանգեցնել վատ հետևանքների կամ մեծ արդյունքի. 



«Երբ սկսեցի կարդալ գիրքը, նկատեցի, որ փոքր քայլերն իրոք մեծ արդյունք են տալիս։ Այդ ամենը հեղինակը շատ մանրամասն ցույց է տալիս։ Մենք ուզում ենք առանց քայլերի հասնել արդյունքի, սպասում ենք դեղահաբի, որի շնորհիվ կդառնանք բարեկազմ, ուզում ենք, որ արհեստական բանականությունը տա բոլոր հարցերի պատասխանը։ Այս գիրքը ցույց է տալիս, որ այդպես չի լինում, փոքր քայլեր են պետք ու արդյունքը չի ուշանա»։


«ՎԵԼԵՍ ԳՐՈՒՊ»-ի կենտրոնական գրասենյակը Շվեյցարիայում է, ընկերությունը մասնաճյուղեր ունի Ավստրիայում, Չեխիայում, Վրաստանում և Հայաստանում։ Ընկերությունների խումբն առաջնորդվում է «Շվեյցարական տեսլական գլոբալ ազդեցությամբ» կարգախոսով, որն արտահայտում է բարձր որակի, վստահության և միջազգային զարգացման սկզբունքը։



Գիրքն ընկերության տասնամյակի առիթով առաջարկել է հայերեն հրատարակել «ՎԵԼԵՍ ԳՐՈՒՊ»-ի տնօրեն Արման Նալբանդյանը։ Նա նկատեց, որ գրքի բառացի թարգմանությունը՝ «Կուտակային էֆեկտը», կիրառում են իրենց առօրյայում, որն էլ ընկերության հաջողության բանալին է դարձել այս տասը տարիների ընթացքում։ Ոչ թե ընտրել են լավ բիզնես գրականություն, այլ ուղեցույց, որով ամեն օր առաջնորդվում է «ՎԵԼԵՍ ԳՐՈՒՊ»-ը. 



«Բիզնես գրականությունն աշխարհում շատ է, այս գիրքն ընտրեցինք, քանի որ այն կապ ունի նաև մեր ընկերության գործունեության հետ։ Երբ տասը տարի առաջ գրանցում էի այս ընկերությունը, անում էի առաջին քայլերն արևային էներգիայի ոլորտում, չէի պատկերացնում, որ լոկալ ընկերությունից կվերածվենք միջազգային ընկերության, որն ունի մասնաճյուղեր Եվրոպայում, գլխամաս՝ Շվեյցարիայում։ Բացի արևային ոլորտից, այլ բինզնես ոլորտներում նույնպես աշխատում ենք։ Մինչև 2030 թվականը զարգացնելու ենք ևս մի քանի ուղղություն»։



Ընկերության փոխտնօրեն Մարիամ Գրիգորյանը ամփոփեց ընկերության տասնամյա գործունեությունը՝ պատմելով կարևոր նախագծերի, միջոցառումների ու ընկերության հետագա ռազմավարության մասին։ Ընկերությունն ունի մասնաճյուղեր Վրաստանում, Չեխիայում, Ավստրիայում ու Շվեյցարիայում։ Մարիամ Գրիգորյանը պատմեց նաև, թե ինչպես է առաջացել ընկերության անունը.



«Welles անվանումը ծնվել է Wellness գաղափարից, որը հավասարակշռության, որակի ու էներգիայի խորհրդանիշն է։ Բացի այդ, Վելեսը իմաստության, արևի և երկրի կապի հին սլավոնական աստվածն էր։ Ընկերության սոցիալական նպատակներից է 15 տարում 15 նոր հնարավորություն ստեղծել, գրավել նոր շուկաներ ու ընդլայնել միջազգային ներկայությունը, հիմնել նոր բիզնես ուղղություններ ու շարունակել կիրառել տեխնոլոգիական նորարարություններ»։



«ՎԵԼԵՍ ԳՐՈՒՊ»-ի գործունեությունը կառուցված է բազմաճյուղ «էկոհամակարգ»-ի վրա, որն ապահովում էկայուն աճ, նորարարություն և երկարաժամկետ արժեք անհատների և բիզնեսների համար: Այս պահին ընկերությունների խմբի կազմում ընդգրկված են ՎԵԼԵՍ Սոլար, ՎԵԼԵՍ Քոնսալթինգ, ՎԵԼԵՍ ԲիզնեսԿենտրոն, ՎԵԼԵՍ Մարկետինգ ընկերությունները:



Կարդացեք նաև

Տարածել

Փոքր քայլերի Մեծ արդյունքը
Փոքր քայլերի Մեծ արդյունքը

Դարեն Հարդի

5800 ֏

Նկարագրություն

Առանց խաբկանքի, առանց չափազանցումների, առանց հրաշագործ լուծումների. Դարեն Հարդին ներկայացնում է այն հիմնարար սկզբունքները, որոնք  աշխարհի ամենանշանավոր ու հաջողակ մարդկանց առաջնորդել են կյանքի բոլոր ոլորտներում։ Ինչպես են փոքր, բայց հետևողական գործողությունները ձևավորում մեծ արդյունք։ Հարդին բացատրում է, որ հաջողությունը կախարդանք չէ, այլ սովորությունների, կարգապահության և ամենօրյա ճիշտ որոշումների հետևանք։ Պարզ, կիրառելի և ոգեշնչող այս գիրքը կօգնի ստանձնել սեփական կյանքի ղեկը և քայլառ քայլ ստեղծել ապագան, որին ձգտում ես։ Ի վերջո, հաջողությունը փոքր քայլերի մեծ արդյունքն է։