BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Քիմ Քարդաշյան. Խանութի վաճառողից մինչև ոճաբան, սկ

Քիմ Քարդաշյան. Խանութի վաճառողից մինչև ոճաբան, սկանդալային դեմքից մինչև մեգաաստղ (տեսանյութ)

newmag-y-n

Հեռուստաաստղ դառնալը հեշտ չէ, իսկ մեգաաստղ դառնալ քչերին է հաջողվում: Իսկ ինչպես են դառնում մեգաաստղ: Հարցի պատասխանն ունի միայն մեկ մարդ. Եվ նա Քիմ Քարդաշյանն է: Քիմը դեռ մանկուց որոշել էր, որ սովորական կյանքն իր համար չէ, պետք է դառնար մեգաաստղ, որ բոլո

Շատերին թվում է, որ Քիմը մենակ է հասել այս բարձունքին: Իրականում նա հայտնի ընտանիքից է։ Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականին Լոս Անջելեսում: Նրա ծնողներն են գործարարև նախկին փաստաբան ամերիկահայ Ռոբերտ Քարդաշյանն ու նրա կին Քրիստեն ՀոուԹոնը, որն ավելի ուշ ամուսնալուծվեց Ռոբերտից ու ամուսնացավ թեթև աթլետիկայի օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջեների հետ։

Ռոբերտ Քարդաշյանը ոչ թե սովորական փաստաբան էր, այլ նախ՝ մեծահարուստ ու հայտնի։ Քարդաշյան ազգանունն ամերիկացիներին ծանոթ դարձավ ամերիկյան ֆուտբոլի աստղ Օ. Ջեյն Սիմսոնի դատավարությունից։ Մարզիկը մեղադրվում էր նախկին կնոջն ու սիրեկանին սպանելու համար։ Օ. Ջեյ Սիմսոնը ձերբակալվում է, իսկ Ռոբերտ Քարդաշյանը, վերականգնելով փաստաբանի  լիցենզիան, միանում է նրա պաշտպանական թիմին. «Իմ ընտանիքը միշտ համախմբված է եղել, բացի այդ շրջանից, երբ հայրս միացավ Օ. Ջեյ Սիմսոնի պաշտպանական թիմին»:

Օ. Ջեյ Սիմսոնի դատավարությունը Ամերիկայում վերածվում է թոփ թեմայի, իսկ դրան զուգահեռ թրենդային է դառնում Քարդաշյան ազգանունը: Դատավարությունը հիմնովին փոխում է նրանց կյանքը: Այդ օրվանից Քարդաշյան ազգանունը դառնում է թերթերի ու լուրերի գլխավոր թեման. «Ես գնում էի հայրիկիս տուն ու լրագրողներն ինձ նկարահանում էին ու գրում, որ ես Ռոբերտ Քարդաշյանի սիրուհին եմ, ինչ սուտ ասես՝ հորինում էին»:

Քիմը դեռ մանկուց ունեցել է բիզնես հետաքրքրություններ: Առաջին անգամ, երբ բացահայտեց ebay-ը, հորից պարտքով գումար վերցրեց ու գնեց Մոնալո Բլենիկ հայտնի կոշիկների 5 զույգ։ Դրանք այդ ժամանակ թրենդային էին, որովհետև Ջենիֆեր Լոպեսն այն հագել էր իր տեսահոլովակներից մեկում. «Բա՛րև բոլորին, նորից Քիմ Քարդաշյանն է, ես էլի սկսում եմ ebay-ում իմ հերթական հագուստի աուկցիոնը»:

                                                                                      

Ռոբերտ Քարդաշյանը պարտքով գումարը տվել էր այն պայմանով, որ Քիմն այն պետք է վերադարձնի շահույթով: Աղջիկը կոշիկները գնեց 700 դոլարով և ebay-ում վաճառեց յուրաքանչյուրը 2500 դոլարով: Համաձայնեք, որ վատ չէ: Հետո սկսեց իր հին շորերը նույնպես վաճառել ebay-ում ու գնել նորերը: Շոփոհոլիկությունն ու նոր հագուստներ գնելու մանիան ի վերջո օգնեց Քարդաշյան քույրերին հիմնադրել իրենց առաջին հագուստի բուտիկը՝ Դեշը. «15 տարեկանից աշխատել եմ հագուստի խանութներում ու գուցե այդ ժամանակ ամենաներկայանալի աշխատանքը չունեի, բայց դրանց շնորհիվ կարողացա սովորել ու հասկացա՝ ինչպես է պետք կառավարել բիզնեսը»:

Քիմ Քարդաշյանը Փերիս Հիլթընի ոճաբանն էր ու զգեստապահարանի պատասխանատուն: Հենց նրանց մտերմության շնորհիվ էլ առաջին անգամ հեռուստաեթերում հայտնվեց Փերիս Հիլթընի The Simple Life ռեալիթի շոույում։ 2007 թվականի փետրվարի համացանցում տարածվեց Քիմի մասնակցության պոռնոգրաֆիկ տեսանյութ, որտեղ իր այդ ժամանակվա բոյֆրենդի հայտնի ռեփեր Ռեյ Ջեյի հետ սեռական հարաբերություններ է ունենում: Երբ տեսանյութը հրապարակվեց, Քիմին ներկայացրել էին Փերիս Հիլթնի մտերիմ ընկերուհի, հանրային մարդ, Օ. Ջեյ Սիմսոնի իրավապաշտպան Ռոբերտ Քարդաշյանի դուստր, ոճաբան ու դիզայներ:

Քիմը դատի տվեց տեսանյութը հեռարձակած ընկերությանը, սակայն ոչ մի արդյունք չունեցավ ու որոշեց իրավիճակին ավելի սառը նայել ու ինչու ոչ՝ փող աշխատել: Քարդաշյանը պայմանագիր ստորագրեց սեքս-ժապավենը համացանցում տարածած ընկերության հետ ու սկսեց շահույթ ստանալ: Ըստ որոշ աղբյուրների, և՛ Քիմը, և՛ Ռեյ Ջեյը տեսաերիզի համար ստացել էին 300.000-ական դոլար: Նրանք նաև ստանալու էին վաճառված կամ ներբեռնված տեսանյութի շահույթի մնացորդը. «Իհարկե, իմ կյանքում շատ սխալներ եմ թույլ տվել, բայց ես այն տեսակը չեմ, որ նստելու եմ ու ինքս ինձ տանջեմ այդ ամենի համար: Այդ ամենից դաս քաղեցի պարզապես»:

Սա դեռ Քարդաշյանի կենսագրության մի մասն է՝ սկիզբը: Բուռն ու կրքոտ դրվագների մասին՝ մեր հաջորդ հրապարակման ընթացքում: Իսկ «Քիմ. մերկ ճշմարտություն» գրքում կարող եք ընթերցել աշխարհի ամենահայտնի հայուհու կենսագրությունը, նրա հաղթահարած դժվարություններն ու հաջողության պատմությունը՝ անկեղծ ու մանրամասն:

Կարդացեք նաև

Տարածել