BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Վենետիկն է տխուր» երգ

Տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Վենետիկն է տխուր» երգի և տեսահոլովակի հեռուստապրեմիերան (լուսանկարներ, տեսանյութ)

newmag-y-n

Newmag-ը հայաֆիկացրեց Շառլ Ազնավուրի 5-րդ գործը: Այս անգամ հայերեն է հնչում «Վենետիկն է տխուր» երգը, որը կատարել է Անդրեն: Մինչ այս գործը, Newmag-ը հայերն է ներկայացրել Շառլ Ազնավուրի ևս 4 երգ՝ «Մնա», «Տարեք ինձ», «Ով», «Մեռնել սիրելով»: Ազնավուրյան այս յ

Տխուր Վենետիկի մասին Ազնավուրի երգը թարգմանվել է հինգ լեզուներով: Շանսոնյեն այն երգել է գերմաներեն, անգլերեն, իտալարեն, իսպաներեն: «Վենետիկն է տխուր» երգը Ազնավուրը երգեց նաև Խուլիո Իգլեսիասի հետ: Նոր գործիքավորմամբ, նոր տեսահոլովակով երգն արդեն նաև հայերեն՝ Անդրեի կատարմամբ. «Շնորհակալ եմ այս գեղեցիկ նախաձեռնության համար, Արտակին Ալեքսանյանին, Newmag-ին , որ այս գեղեցիկ երգերը թարգմանում են հայերեն, մեր տեսադարաններում պահվում են որպես հայերեն կատարումներ: Մեր բոլորի համար մեծ պատիվ է կատարել այս երգերը»:

 

Newmag հրատարակչությունն ազնավուրյան արդեն հինգերորդ երգն է թարգմանում, գործիքավորում ու նոր տեսահոլովակով ներկայացնում: Ազնավուրի ամենամեղեդային, սիրային ու տպավորիչ՝ «Վենետիկն է տխուր» երգը թարգմանել է Սամվել Գասպարյանը, տեսահոլովակը նկարահանել է Արմենիա հեռուստաընկերության նկարահող խումբը՝ Վենետիկում: Գործիքավորումն արել է Հարություն Ասատրյանը. «Ազնավուր գործիքավորելը բարդ է: Ինձ համար Շառլը պետք է շատ լսես, ուսումնասիրես, շատ է լողում վոկալային, երաժշտական առումով: Սա չորրորդ տարբերակն է: Չորս տարբերակ արել եմ: Սրա վրա կանգնեցինք: Երբ չորրոդրն եմ նայում ու առաջինը, բացարձակ կապ չունեն իրար հետ»:

Ազնավուրյան գրքերի և երգերի հայաֆիկացման նախագծի գլխավոր գործընկերն Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ ընկերությունն է: Հաղորդակցման պատասխանատու Զարինե Եղիազարյանի խոսքով, նախագիծը հաջողվել է. «Ունենք հինգ արձակ ու երկու պոեզիայի գիրք: Ես ինձ համար առանձնացնեմ հատկապես «Մեղմ Շշուկովը»: Գործերն ընթերցելով ու լսելով՝ մեծ ճանապարհ ես անցնում Ազնավուրի հետ»:

Newmag-ը շարունակում է Ազնավուրի երգերը թարգմանել ու ներկայացնել հայերեն: Շանսոնյեի «Վենետիկն է տխուր» երգը Ֆրանսիական նրբագեղությամբ ու արդեն նաև հայկական հնչողությամբ է:

                                                                       

Կարդացեք նաև

Տարածել