Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր. 10 միտք «Փողի հոգեբանությունը» գրքից (տեսանյութ)
07/03/2025
«Փողի հոգեբանությունը» գրքի հեղինակը հավատացնում է, որ փող ունենալը բնավ կապ չունի ձեր արտակարգ ունակությունների հետ։ Բայց հարստությունն ուղղակիորեն կապված է փողի հանդեպ ձեր վերաբերմունքի հետ։ Այդ վերաբերմունքը դժբախտաբար դժվար է սովորեցնել նույնիսկ շատ խելացի մարդկանց։
Առողջությունն ու փողը
Մարդու վրա 2 բան միշտ ազդում է իր կամքից անկախ․ առողջությունը և փողը։
Ֆինանսական հաջողության բանաձևը
Ֆինանսական հաջողություններն ավելի հաճախ կախված են երջանիկ պատահականությունից, քան ջանքերից կամ պատրաստվածությունից։
Փափուկ հմտության ուժը
Ֆինանսական հաջողությունը հաճախ կապ չունի համապատասխան գիտելիքի հետ։ Այն ավելի շատ կապված է փափուկ հմտությունների հետ, որտեղ մարդու վարքագիծը ավելի կարևոր է, քան նրա գիտելիքը։
Փողն ու կենսակերպը
Մարդիկ երբեմն խելագարի պես են վարվում փողի հետ։ Այդ մարդիկ պատկանում են տարբեր սերունդների, դաստիրակվել են տարբեր ընտանիքներում։ Նրանց ծնողները ունեցել են տարբեր եկամուտներ, կրել են տարբեր արժեքներ, ապրել են աշխարհի տարբեր երկրներում, տարբեր տնտեսություն ունեցող պետություններում։
Ներդրողների հոգեբանությունը
Եթե մարդը մեծացել է այն ժամանակներում, երբ նկատվում էր դրամի արժեզրկում, նա ավելի քիչ ներդրումներ է անում արժեթղթերի մեջ, քան այն մարդը, որը մեծացել է դրամի կայունացման ժամանակաշրջանում։
Աղքատները գնում են վիճակախաղ
Ամերիկացիներն ավելի շատ ժամանակ են ծախսում խաղադրույքների վրա, քան կինոյի, սպորտի, վիդոխաղերի և ընթերցանության վրա՝ միասին։ Ո՞վ է ամենից շատ գնում վիճակախաղի տոմսեր։ Իհարկե, աղքատ մարդիկ։
Հաջողությունն ու ռիսկը
Երբ գործերդ շատ հաջող են, մտքումդ պահիր, որ ամեն ինչ այնքան լավ չէ, որքան թվում է։ Ոչ ոք անպարտելի չէ, և եթե ընդունես բախտի դերը քո հաջողության հասնելու գործում, նույն կերպ էլ պետք է հասկանաս, որ բախտի երկվորյակ եղբայր ռիսկը կարող է անիվը շրջել այլ ուղղությամբ։
Կանգ առնելու ունակությունը
Երջանկությունը եղածով բավարարվելու կարողությունն է՝ առանց ավելորդ ակնկալիքների։ Ֆինանսական ամենաբարդ հմտությունը նպատակակետին հասնելուց հետո կանգ առնելու ունակությունն է։
Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր
Երբ մարդիկ ասում են, որ ուզում են միլիոնատեր դառնալ, սովորաբար նկատի ունեն, որ ուզում են ծախսել այդ մեկ միլիոն դոլլարը։ Բայց մեկ միլիոն ծախսելու ցանկությունը հակադրվում է միլիոնատեր լինելու գաղափարին։
Կարդացեք նաև
- Newmag-ը հայերեն է հրատարակել Մորգան Հաուզելի հեղափոխական գիրքը՝ «Փողի հոգեբանությունը» (թրեյլեր)
- Ինչպես սիրել փողը, մտածել փողի մասին ու աշխատել փող. տեղի ունեցավ «Փողի հոգեբանությոնը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Մորգան Հաուզել
6800 ֏
Նկարագրություն
Ինչո՞ւ են ֆինանսապես կրթված մարդիկ երբեմն աղքատանում, իսկ շարքային աշխատողները՝ միլիոնատերեր դառնում։ Ինչպե՞ս է հնարավոր լինել բարձրագույն կրթությամբ ներդրող, բայց, փողի հետ գործ ունենալիս, անհաջողակ։ Ֆինանսական հաջողությունը սոսկ գիտելիքի արդյունք չէ։ Այն ավելի խորքային է և կապված է մարդու վարքագծի, որոշումների, բնավորության ու ընտանեկան պատմության հետ։ Մորգան Հաուզելը ներկայացնում է փողի վերաբերյալ մեր վարքի լավագույն ուղեցույցը։ «Փողի հոգեբանությունը» գիրքը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է մտածել փողի մասին, ինչպես խուսափել ֆինանսական թակարդներից և ինչպես կայացնել կայուն ու խելամիտ որոշումներ՝ բյուջեից կամ մասնագիտական փորձից անկախ։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)