BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սկսիր մտածել, որ ձախողումներով վճարում ես հանճարեղ

Սկսիր մտածել, որ ձախողումներով վճարում ես հանճարեղության համար. Ռեյչլ Հոլիս

Հուսամ` ձախողել ես: Հուսամ` ընկել ես գետնին, հուսամ` ցավել է: Հուսամ` քեզ համար դժվար է: Հուսամ` զգում ես, որ հետդարձի ճանապարհ չկա: Հետո ցանկանում եմ, որ բոլորը տեսնեն` ինչպես եք ոտքի կանգնում: Ցանկանում եմ շարունակես առաջ գնալ: Ուզում եմ ուժ և քաջություն ունենաս` մի քայլ անելու, հետո մյուսը, հետո ևս մեկը: Մենք չենք դառնում այն, ինչ պետք է դառնանք այն ժամանակ, երբ սկսում ենք մրցավազքը: Մենք դառնում ենք այն, ինչ պետք է դառնայինք այն ժամանակ, երբ ընկնում ենք ու նորից բարձրանում:



Քո փոխարեն ոչ ոք ոչինչ չի անելու: Դու գիտես, որ կարող ես դա անել, որովհետև ներքին ձայնդ այդպես է ասում: Սրտիդ ձայնն ասում է, որ ունակ ես ավելիին: Մենք անիմաստ ենք վատնում ամեն վայրկյանը, երբ փորձում ենք պատասխաններ գտնել: Այս ճանապարհորդության, այս լեռների մյուս կողմում հայտնվելու և վերջնակետը հատելու միակ ճանապարհը ոտքի կանգնելն է: Մարդիկ նայում են իմ կյանքին, նայում են այն ընկերությանը, որ ես հիմնել եմ, ու տեսնում են հաջողություն: Նրանք կարծում են, թե ես հատուկ եմ, խելացի, կամ ինչ-որ ազդեցիկ կապեր ունեմ: Հիմարություն:




Կարդացեք նաև.




Այն, ինչ ես անում եմ, կարող են անել բոլորը: Ես ոտքի եմ կանգնում: Ընկնում եմ, հետո կրկին ոտքի եմ կանգնում: Նորից ու նորից: Ես հաճախ եմ ձախողել: Եվ երբ աշխարհը ծիծաղել է ինձ վրա, ես այն օգտագործել եմ որպես վառելիք` առաջ շարժվելու համար: Դա կարող ես անել նաև դու: Դու երբեք ոչինչ չես կառուցի, ծնողներիդ համար տուն չես գնի, առհասարակ ոչնչի չես հասնի, եթե կարճաժամկետ ձախողումը դարձնես երկարաժամկետ որոշում:

Այս դեպքում ձախողումը երաշխավորված է:


Բավական է մտածել, որ ամեն ինչ վատ է: Սկսիր մտածել, որ ձախողումներով վճարում ես հանճարեղության համար: Բոլորը կփորձեն քեզ սովորեցնել, թե որն է ճիշտ: Բայց դու պարտավոր ես առաջ շարժվել: Գնալ առաջ, նորից ու նորից: Երբ ընկնես, առաջ շարժվիր,երբ քնես, առաջ շարժվիր, երբ դժվար է, միևնույն է, առաջ շարժվիր: Կարևոր չէ, թե ով է առաջինը սկսում մրցավազքը, կարևոր է, թե ով է այն ավարտում առաջինը: Այս մրցավազքն ավարտին հասցնելու մի ճանապարհ կա` ձախողել, հետո առաջ գնալ:





Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





Տարածել