Տարվա ընթերցողը ստացել է Newmag-ի հերթական նոր հրատակած գրքերի կապոցը (լուսանկարներ)
2021 թվականի ամռանը տեղի ունեցավ ամենագրքային փառատոնը՝ Newmag Summer Fest-ը։ Այն իր շուրջն էր հավաքել գրքասերների, գրողների, գրականագետների։ Մի ամբողջ օր Երազ այգում տեղի էին ունենում քննարկումներ, շնորհանդեսներ և հանդիպումներ։ Newmag-ը նախապես նաև մրցու
Հուլիսի 16-ին՝ հենց փառատոնի տոնական ակորդներից առաջ տեղի ունեցավ Newmag Readers’ Prize մրցանակաբաշխությունը։ Տարվա լավագույն ընթերցողի հավաստագրին արժանացավ Աննա Առաքելյանը։ Թեև Աննան 16 տարեկան է, բայց նախընտրում է կարդալ ոչ թե սիրային կամ արկածային, այլ գիտահանրամատչելի գրականություն. «Շատ եմ սիրում ընթերցել կենսագրական, պատմագիտական, բիզնես գրականություն, և հոգեբանության վերաբերյալ գրքեր: Երկար ժամանակ էի ընթերցում Newmag-ի գրքերը, բայց կարծիքներ թողեցի, երբ լսեցի մրցույթի մասին»:
Newmag-ը պարբերաբար Աննային է փոխանցում նոր հրատարակած գրքերը։ Հերթական անգամ նա հրատարակչությունում է իր գրքերը ստանալու համար։ Հերթով ուսումնասիրում է իր ձեռքի գրքերն ու անկեղծանում. Երկար էր սպասել դրանք ընթերցնելու համար՝ հատկապես Նիլ Ֆերգյուսոնի «Հրապարակն ու Աշտարակը» գրքին. «Ինձ համար ընթերցելը քանակ ապահովելու համար չէ, պետք է ընթերցեմ ու ընկալեմ հեղինակի մտքերը»:

Աննան այս պահին ավելի քիչ ժամանակ է տրամադրում ընթերցանությանը՝ պատրաստվում է բուհի ընդունելության քննությանը՝ ապագա իրավաբան է։
Newmag-ի որոշումն է՝ ընթերցանությունը խրախուսելու համար ամեն տարի ընտրել տարվա լավագույն ընթերցողին: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված տարվա ընթերցողը կստանա այդ տարվա նոր հրատարակվող բոլոր գրքերն անվճար: Տարվա գլխավոր մրցույթը հայտարարվում է Newmag Summer Fest-ին և կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր կարդացել են Newmag-ի գրքերը, սիրում են ընթերցել և գրել են ռևյու իրենց կարդացած գրքի մասին newmag.am կայքում:
Կարդացեք նաև
Կարդա նաև
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)
Գիտելիքը, շարունակական զարգացումը ցանկացած հաջողության հիմքում են. Արամ Կայֆաջյանի հարցազրույցը՝ Արտակ Ալեքսանյանին (լուսանկարներ)
Summer Fest2026-ին Newmag֊ը կներկայացնի Անդրե Աղասիի «Անկեղծորեն» գիրքը (թրեյլեր)