BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag Reader Prize մրցանակաբաշխության հաղթող ճանա

Newmag Reader Prize մրցանակաբաշխության հաղթող ճանաչվեց 16-ամյա Աննա Առաքելյանը (լուսանկարներ)

newmag-y-n

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ Newmag Summer Fest-2021-ը: Ուղիղ կեսօրին մեկնարկած փառատոնը տևեց ավելի քան 11 ժամ։ Փառատոնի հիմնական նպատակն էր խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ: Անցկացվեց նաև

Տարվա գլխավոր մրցույթի հաղթող ճանաչվեց Աննա Առաքելյանը: Աննան 16 տարեկան է, սովորում է Երևանի համար մեկ պետական քոլեջում՝ «Շուկայագիտություն» բաժնում: Հաջորդ տարի ծրագրում է  դիմել Հայաստանի Ֆրանսիական  համալսարանի «Իրավագիտության» ֆակուլտետ: Ըստ Աննայի, ընթերցանությունն օրվա անբաժան մասն է. «Շատ եմ սիրում ընթերցել կենսագրական, պատմագիտական, բիզնես գրականություն, ինչպես նաև հոգեբանության վերաբերյալ գրքեր: Երկար ժամանակ էի ընթերցում Newmag-ի գրքերը, բայց կարծիքներ թողեցի, երբ լսեցի մրցույթի մասին»: 

Մրցույթին մասնակցելու համար կային հստակ կանոններ: Ընթերցողները newmag.am  կայքում պետք է գրեին ռեվյու մեր գրքերի վերաբերյալ, որոնք ընթերցել են, հավանել են և ցանկանում են, որ մյուսները ևս իմնանա այդ գործի մասին ու ընթերցեն. «Առաջին գիրքը, որ Newmag-ից կարդացել եմ, Մեսսի ինքնակենսագրականն էր: Քանի որ շատ էի սիրում Բարսելոնա ակումբն ու նրան, որոշեցի անպայման ընթերցել ու այդ ժամանակ էլ բացահայտեցի հրատարակչությունն ու սկսեցի գնել նոր գրքերը»: 

Տարվա ընթերցող դառնալով՝ Աննան ստացավ նաև հասվատագիր՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը Newmag-ի նոր հրատարակվող բոլոր նոր գրքերը կունենա անվճար:

Մեսսիից հետո Աննան ընթերցեց ու կարծիք թողեց Յուվալ Նայո Հարարիի «Սափիենս», Դեյվիդ Ալենի «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքերի վերաբերյալ. «Օրինակ, «Մեսիին » շատ արագ ընթերցեցի, «Sapiens»-ը կարդում էի դանդաղ, ամեն նախադասության վերաբերյալ մտածելով: Ինձ համար ընթերցելը քանակ ապահովելու համար չէ, պետք է ընթերցեմ ու ընկալեմ հեղինակի մտքերը»: 

        

Newmag-ի խմբագրակազմը կարդաց 5 տասնյակից ավելի կարծիքները և ընտրց Աննա Առաքելյանին: Ամենագրքոտ մրցանակը՝ Newmag Reader’s Prize-ը հանձնեց Music Hall-ում: Տարվա լավագույն ընթերցողի անունն Աննան լսեց ու չհավատաց ականջներին. «Անընդհատ կարդում էի մյուսների կարծիքները ու չէի հավատում, որ ես կարող եմ հաղթել, քանի որ 16 տարեկան էի ու մասնակցում էին շատ փորձառու ընթերցողներ: Եվ երբ պահը հասավ, որ պետք է հայտարարեին հաղթողի անունը, ես արդեն քայլում էի դեպի տուն, վստահ էի, որ ես չեմ»:

Կարդացեք նաև

Տարվա ընթերցող դառնալով՝ Աննան ստացավ նաև հասվատագիր՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը Newmag-ի նոր հրատարակվող բոլոր նոր գրքերը կունենա անվճար:Գրքատոնի ավարտին Երազ այգու Երաժշտական սրահում երաժշտական կատարումներով հանդես եկան Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Սրբուհի Սարգսյանն ու Գոռ Սուջյանը:

   

  

 

Տարածել