Քիչ անց կսկսվի Newmag Summer Fest 2021-ն՝ ամռան ամենագունեղ գրքոտ փառատոնը (տեսանյութ)

July 16, 2021

Այսօր՝ հուլիսի 16-ին, Երազ այգին վերածվելու է գրաքաղաքի՝ կեսօրից, մինչև ուշ գիշեր: Գրաքաղաք մուտքն ազատ է, Newmag ֊ի գրքերը՝ զովացուցիչ զեղչերով: Ամբողջ փառատոնը կհեռարձակվի ուղիղ Newmag-ի Ֆեյսբուքյան էջով, ATV և Armnews հեռուստաալիքներով: Newmag Summer Fest 2021-ը հրատարակչատան առաջին փառատոնն է:

Ամռան գլխավոր գրական իրադարձությունը ներկայացնում է Newmag հրատարակչատունը՝ հուլիսի 16-ին, Երազ այգում: Այն առաջինն է նաև իր ծավալով. Մեկ փառատոնին հինգ տարբեր վայրերում միաժամանակ տեղի կունենան գրական իրադարձություններ ու միջոցառումներ՝ համաշխարհային բեսթսելլերների շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, ընթերցանություն ու բաց դասախություն:

«Սիմոնն» է՝ Նարինե Աբգարյանի գիրքը՝ արդեն հայերեն: Հունիսի 16-ին Newmag֊ի ամառային փառատոնի գլխավոր իրադարձություններից երեքը համաշխարհային շնորհանդեսներ են՝ Նարինե Աբգարյանի հումորային, սիրային ու մի քիչ էլ ողբերգական «Սիմոն» վեպը։ Հայտնի ալժիրցի ֆուտբոլիստի կարիերային հետևած ֆրանսիացի լրագրողներ Ժան Ֆիլիպի և Պատրիկ Ֆորի՝ «Զիդան. երկու կյանք»  գիրքը և «Լռակյաց հիվանդի» հեղինակի՝ Ալեքս Մայքլիդիսի նոր հոգեբանական վեպը՝ «Կույսերը», որի համաշխարհային պրեմիերան եղել է ընդամենը մեկ ամիս առաջ:

Գրական քննարկումներից ու հանդիպումներից հետո, փառատոնի շրջանակում կլինի նաև Newmag Reader’s Prize մրցույթը: Տարվա ընթերցողը Newmag֊ի հրատարակած բոլոր գրքերը կստանա անվճար,

Հայ ընթերցողը կհանդիպի նաև Newmag֊ի հրատարակած հայ հեղինակների հետ՝ Արման Սաղաթելյանը կխոսի պատերազմի ու խաղաղաության մասին պատմող՝ «Կյանքի նյարդը» գրքի մասին, Հարութ Կբեյանն իր՝ «Լոտո» վեպի, Արիկ Թադեվոսյանը՝ կզրուցի «2 ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի մասին, Անի Քոչարը կպատմի, ինչպես դաժան, երկար հիվանդությունից ապաքինվելու ու չհանձնվելու մասին:

Սպորտային գրականության, կին հեղինակների, կորստի ու ցավի մասին պատմող գրականության մասին կխոսեն հայտնի գրողներ, լրագրողներ ու գրական դեմքեր: Պանելային քննարկումներին զուգահեռ կլինեն նաև բաց դասախոսություններ ու մաստեր կլասներ: Արևիկ Ուդումյանը կպատմի սոցցանցային հայտնի դեմք դառնալու ուղիների մասին, կիմանաք նաև՝ ինչպես գրող դառնալ 21-րդ դարում ու կբացահայտեք թարգմանելու նուրբ արվեստը:

Ամենափոքր ընթերցասերների համար էլ անակնկալ կա: Հայտնի քաղաքական, սոցցանցային դեմքերը՝ Նաիրա Զոհրաբյանը, Նազենի Հովհաննիսյանը, Նարեկ Մարգարյանը և այլ հայտնի դեմքեր Newmag֊ի ամառային փառատոնին կկարդան Արփի Մաղաքյանի Երևանյան հեքիաթները:

Կարդացեք նաև

Գրական քննարկումներից ու հանդիպումներից հետո, փառատոնի շրջանակում կլինի նաև Newmag Reader’s Prize մրցույթը: Տարվա ընթերցողը Newmag֊ի հրատարակած բոլոր գրքերը կստանա անվճար, մինչև տարվա վերջ: Գրքատոնի ավարտին Երազ այգու Երաժշտական սրահում՝ կհայտարարվի նյումեգ ռիդերս փրայզն ու բեմն կբարձրանան՝ Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Սրբուհի Սարգսյանն ու Գոռ Սուջյանը: Ամառային փառատոնի հագեցած ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։