«Վերածնունդ» հիմնադրամն ու Newmag հրատարակչությունը ներկայացնում են երկու հայ կին գրողների նոր գրքերը
«Վերածնունդ» հիմնադրամը դարձել է երկու հայ կին գրողների՝ Սուսաննա Հարությունյանի ու Նարինե Կռոյանի նոր գրքերի գլխավոր գործընկերը։ Newmag հրատարակչությունը կանանց միամսյակին ներկայացնում է ժամանակակից երկու հեղինակների նոր գրքերը։
Newmag֊ն առաջին անգամ հրատարակում է պատմվածքների ժողովածու։ «Անդրանիկի վերջին ձին» ու ՀՀ նախագահի մրցանակին արժանացած «Ագռավները Նոյից առաջ» վեպերի հեղինակը գրել է պատմվածքների նոր ժողովածու՝ «Անտառի մեղավոր անցյալը»։ 19 պատմվածքներից բաղկացած ժողովածուի հերոսները հոգով, կենցաղով, բնավորությամբ անցյալում մնացած մեր ժամանակակիցներն են։ 19 պատմություն ու հումորով, դրամատիզմով լի հերոսներ, որոնք երբեմն շոկային են, հուզիչ ու շատ հետաքրքիր։
Մյուս հեղինակը, որի գրքի գլխավոր գործընկերն է դարձել «Վերածնունդ» հիմնադրամը, Նարինե Կռոյանն է։ Գրական տարբեր մրցանակների արժանացած, «Բելլա Բելլադոննա» վեպի հեղինակը ներկայացրել է 44-օրյա պատերազմին նվիրված նոր վեպ՝ «Ճանճերի ժամանակը»։ Ուժեղ, բայց խոցելի կանանց թեման, որ Նարինե Կռոյանը վարպետորեն նկարագրում է իր նախորդ վեպերում, շարունակում է նաև այս գործում։ Վեպը պատմում է որդու ու ամուսնու հետևից ռազմաճակատ մեկնած Սոնայի մասին։ Գլխավոր հերոսուհին որդու ու ամուսնու փնտրտուքների ժամանակ ականատես է լինում դավաճան սպաների, հայ զինվորի անվան տակ թաքնված թշնամու։
«Անտառի մեղավոր անցյալը» պատմվածքների ժողովածուի ու «Ճանճերի ժամանակը» վեպի շնորհանդեսները կլինեն մարտի 13-ին ու 20֊ին՝ Common Ground գրախանութ-սրճարանում։
«Վերածնունդ» հիմնադրամի ու Newmag հրատարակչության այս համագործակցությունն առաջինը չէ։ Հիմնադրամն ու հրատարակչությունը համատեղ ներկայացրել են Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքն ու «Ինքնագիր» գրական ամսագրի 10-րդ համարը, որը նվիրված էր պատերազմին։ Շուտով լույս կտեսնի ամսագրի հաջորդ համարը։
«Անտառի մեղավոր անցյալը» պատմվածքների ժողովածուի ու «Ճանճերի ժամանակը» վեպի շնորհանդեսները կլինեն մարտի 13-ին ու 20֊ին՝ Common Ground գրախանութ-սրճարանում։
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)