Տեղի ունեցավ Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

Արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանն Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի եթերում ներկայացրել է իր գրքի հայերեն թարգմանությանը: Ինչի՞ և ո՞ւմ մասին է «Ռոջավան», ո՞վ է այն առեղծվածային աղջիկը, որ միացավ քուրդ ժողովրդի պայքարին: Հեռուստաշնորհանդեսին
Սիրո և պատերազմի, հիասթափության և հույսի մասին պատմությունը զարգանում է Միջին Արևելքի սրտում. Սիրիական Քրդստանի Ռոջավա շրջանում: Երևանում ծնված Նանեն Հենց այստեղ էլ դառնում է ազատության մարտիկ: Նրա պատմությունը միահյուսվում է քուրդ կանանց պայքարին: Newmag հրատարակչությունը ներկայացնում է արգենտինահայ հեղինակ Մագդա Թախտաճյանի վեպը: Հերոսները հորինված են, բայց փաստերն ու պատմությունն իրական են: Գրքի հայերեն հրատարակության խմբագիրը Գնել Նալբանդյանն է. «Մեզ համար շատ կարեւոր է գտնել մեր այն հայրենակիցներին, որոնք իրենց նոր հայրենիքներում գրում են ու թարգմանել նրանց։ Հետաքրքրի գիրք է երկու հայ կանանց ճակատագրի մասին։ Հեղինակը փորձել է նրանց պատմությունը կապել մեր օրերի ու տարածաշրջանի հետ։»
Մագդա Թախտաճյանը քուրդ կանանց պայքարը նկարագրելիս՝ կռիվ կամ պատերազմ բառերի փոխարեն ընտրել է դիմադրություն եզրույթը: Սա ավելին է, քան զինված հակամարտությունը: Այս պատմությունն այն կանանց մասին է, որոնք պայքարում են աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների դեմ ու դա անում են դիմահարդարված ու հերարձակ:
Քրդագետ Անգելինա Գաբրիելյանը հաստատում է՝ «Ռոջավա» վեպում գրողը կանանց դիպուկ է նկարագրել. «Նրանց մոտ գիտակցում կա, եթե կինը քեզ սպանի դրախտ չես ընկնի, կանայք ամեն անգամ պայքարի են դուրս գալիս, ինչպես վերջին անգամ: Տանկ են պայթեցնում, իսկ իսլամիստները սա տեսնելով՝ նախընդրում են փախչել»:
Ամենածանր փորձությունների միջով անցնող կանանց բանակն ամենակարևոր դասն է տալիս. կյանքում ոչինչ չի տրվում առանց պայքարի: Գրքի վերիֆիկանտ Տաթևիկ Բաղդասարյանը ևս գրքից առանձնացնում է կանանց պայքարի ու իմաստնության հատվածը. Իմ վրա մեծ տպավորություն թողեց քուրդ կանանց պայքարի հաստատակամությունը: «Հիմա, երբ մենք էլ նույն վիճակում են, այլ կերպ ես կարդում գիրքը: Կինը կյանքը շարունակելու համար է, ոչ թե սպանելու, դու չես կարող սերունդ ունենալ, եթե սպանում ես նրան»:
Քրդուհիների դիմադրության մասին գրելիս՝ Մագդա Թախտաճյանի մտքում Ցեղասպանությունից փրկված իր տատիկներն են, որոնք զինված պայքարի որևէ ելք չեն ունեցել և փրկվել են միայն երջանիկ պատահականությամբ. «Գրականության աշխարհի դռները ինձ համար բացվեցին, երբ իմացա, թե տատիկս՝ Արմենուհին ինչպես է մազապուրծ փախել թուրքերից: Մինչեւ 2015 թվականը տատիկիս գաղթի պատմությանը ծանոթ չէի, երբ իմացա ամբողջ պատմությունը, դա հուզեց ինձ, դիպավ իմ սրտին ու ամբողջությամբ փոխեց իմ կյանքը: Մեծապես ցանկացա աշխարհին պատմել, թե հայերն ինչ պատմություն են ունեցել, ինչի միջով են անցել: Այդ ժամանակ գրեցի իմ առաջին գիրքը:. «Ռոջավա» իմ 3-րդ վեպն է»:
Մագդա Թախտաճյանի գրքերն արդեն դարձել են արգենտինական ժամանակակից գրականության մաս: Քննարկվող խնդիրներն ու երևույթները մարդկանց համար ընկալելի են ու հետաքրքիր: «Ռոջավա» վեպն էլ Newmag հրատարակչությունը հայ ընթերցողին է ներկայացրել «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի աջակցությամբ: Հասարակայնության հետ կապերի գծով գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանի խոսքով, նախագիծն ու գործակցությունը բանկի համար չափազանց կարևոր է. ««ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը ֆինանսական կամուրջ է հայաստանցիների ու սփյուռքահայերի միջև, ու այդ կամուրջը ոչ միայն ֆինանսական է, այլև բովանդակային»:
Այս գիրքը գրելիս՝ Մագդա Թախտաճյանն ունեցել է 3 նպատակ. արդարության որոնումները, ճշմարտության համար պայքարը և հիշողության պահպանումը: Գլխավոր հերոսուհուն՝ Նանեին իրադարձությունների հորձանուտն է նետում իր արմատները բացահայտելու մղումը: Հեղինակը վստահ է՝ հենց սա է ինքնությունը պահպանելու գլխավոր նախապայմանը:
Կարդացեք նաև
- Newmag-ի հրավերով Հայաստան է ժամանում աշխարհահռչակ արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը
- Newmag Winter Fest 2023-ին տեղի կունենա Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» վեպի շնորհանդեսը՝ գրողի մասնակցությամբ (թրեյլերը)
- Գրող Մագդա Թախտաճյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին (տեսանյութ, լուսանկարներ)
- Մագդա Թախտաճյանին հյուրընկալել են Հայ բերեգործական ընդհանուր միությունում (տեսանյութ, լուսանկարներ)
Կարդա նաև

Ultraviolet. S01E01 / Աղունի կերպարը կինոյում և թատրոնում

Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)
