Սալվադոր Դալիի մարմինը կհանեն գերեզմանից՝ հայրության ճանաչման թեստ անելու համար
Երբ 1989 թվականին` 85 տարեկանում սյուրռեալիստ արտիստ Սալվադոր Դալին մահացավ սրտի խնդիրների պատճառով, «New York Times»-ի մահախոսականը պատմեց նկարչի և զվարճախոսի մասին, որ «լավագույն դեպքում Դալին մարդկային երևակայության համար գրել է անկախության հռչակագիրն այնպես, որ մինչև այսօր այն արդիական է»։ Թերթը նաև նշեց, որ «Դալին՝ իր մահվան օրը կցանկանար տարաձայնության թեմա լինել»։
Եվ հիմա, նրա մահից 28 տարի անց, Դալիի ֆիզկական մասունքները կտեղահանվեն՝ պարզելու նա Աբելի հա՞յրն է եղել, թե՞ ոչ:
Գիրոնայում 1956 թվականին ծնված Մարիա Պիլար Աբել Մարտինեսի խոսքով, իր մայրը՝ Անտոնիան, 1955 թվականին Դալիի հետ է եղել։ Այդ ժամանակ, Անտոնիան սպասուհի էր: Դալին և Անտոնիան դարձել են ընկերներ, հետո նրանց ընկերությունը վերածվել է սիրային հարաբերության:
Աբելը պնդում է, որ իր հանգուցյալ մայրը՝ Անտոնիան, հաճախ էր քննարկում նրա հայրությունը որպես փաստ։ Վկայակոչելով Իսպանիայի «El Mundo» թերթին՝ BBC-ն հաղորդում է, որ մի անգամ նա ասել է, որ «Միակ բանը, որ ես կարոտում եմ՝ մորուքն է»։ 2015-ին, Աբելը գործը մինչև իսպանական դատարան տարավ, և այսօր Մադրիդի դատարանը որոշեց, որ արտիստի մարմինը պետք է ԴՆԹ թեստավորում անցնի: Որոշումը կարող է բողոքարկվել կամ Դալիի մարմինը գերեզմանից կհանվի հուլիսի սկզբին:
Կարդացեք նաև.
- Նա քնում էր Տրոցկու հետ, Մուսոլինին ձեռք էր գցում նրան, Հիտլերը` հրապուրված էր. Կլեր Շերիդան
- Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի.երաժշտություն, կիրք և օծանելիք
- «Երբ կխոսեն քարերը». Ռոդենի կործանարար սերը
- Անհայտ Լուի դը Ֆյունես. սիրված կոմիկը ժլատ, բռնակալ և սկանդալի՞ստ էր
Դատական փաստաթղթերում գրված է, որ նկարչի մարմինը ԴՆԹ թեստավորում պետք է անցնի, որովհետև կենսաբանական կամ անձնական թեմաների վերաբերյալ տարաձայնություններ են առաջացել:
1955-ին ու 20 տարի Դալին ամուսնացած էր Ելենա Դիարանոֆի հետ, որը հայտնի էր Գալա անվամբ: Զրույցի ժամանակ, նա հաճախ էր ամուսնությունը որակում որպես «իդեալական միասնություն»: Սակայն, նրանց ամուսնությունը նույնպես տարաձայնությունների առարկա էր: 1998-ին հրապարակված բացահայտումը ցույց է տալիս, որ զույգը վարել է ինտիմ կյանք, որին ներգրավված են եղել այլ տղամարդիկ և կանայք՝ մինչև նրանց կյանքի վերջը:
Դալին իր կարողությունը Իսպանիայի կառավարությանն է թողել: Եթե Աբելը շահի դատը և հաստատի, որ Դալիի աղջիկն է, նա իրավունք կստանա օգտագործելու Դալիի անունը և այդ կարողության նկատմամբ իրավունք կունենա: