BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սաթի Սպիվակովայի հանդիպումը դիվանագետների, հասարակ

Սաթի Սպիվակովայի հանդիպումը դիվանագետների, հասարակական և արվեստի գործիչների հետ (լուսանկարներ)

newmag-y-n

Կանանց միամսյակի առթիվ անդրանիկ հյուրախաղերով Հայաստանում էր ռուսական «Ազգերի թատրոնը»: Թատրոնը երևանյան հանդիսատեսին ներկայացրեց «Դեղձանիկը»: Օպերային դիվա Մարիա Կալլասի դերում հանդես եկավ հաղորդավարուհի, աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակ

 

 

 

«Ազգերի թատրոնի» հյուրախաղերը Հայաստանում ուղեկցվեցին մի շարք այլ միջոցառումներով, որին մասնակցում էր Սաթի Սպիվակովան։ Ապրիլի 3-ին դերասանուհին հյուրընկալվեց Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում։

 

  

Դերասանուհուն City of Smile Charitable Foundation-ը շնորհել է Բարի կամքի դեսպանի պատվավոր կոչումը։ 

 

 

Ապրիլի 7-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ Սաթի Սպիվակովայի հանդիպումը Հայաստանի արվեստի գործիչների հետ: Հանդիպումը վարեց լրագրող Ալեքսանդրա Լիվերգանտը։ Երեկոյի ընթացքում հնչեցին հայտնի ջազ երաժիշտ Գարի Քյոսայանի ու նրա բենդի ելույթները։

 

 

Առաջին անգամ հյուրախաղերով Հայաստանում գտնվող Մոսկվայի «Ազգերի թատրոնը» հանդես եկավ «Դեղձանիկը» ներկայացմամբ։ Օպերային դիվա Մարիա Կալլասի դերում՝ Սաթի Սպիվակովա: Այս ներկայացումն արդեն մի քանի տարի բեմին է։ Ըստ Սաթի Սպիվակովայի, մինչև Մարիա Կալասի դերում հայտնվելը, կարդացել, լսել, դիտել է ամենը, ինչը կապված է եղել լեգենդար արտիստի կյանքի ու գործունեության հետ.

 

«Ներկայացմանը նախապատրաստվելիս դիտել եմ վավերագրական բոլոր ֆիլմերը, որոնք կան Կալլասի մասին։ Կարդում էի այն ամենը, ինչ կարող էի։ Դիտել եմ հարցազրույցները, կարդացել հոդվածները։ Նույնիսկ ճշտել էի այն օծանելիքը, որն օգտագործում էր Կալասը։ Ինձ համար կարևոր էր ինչ-որ դետալներ գտնել: Նրա նամակներից մեկում ես գտա, թե ինչպես է նա եվրոպական փոքր քաղաքներից մեկում շրջագայության ժամանակ խնդրում Փարիզից բերել իր սիրելի օծանելիքը, որը վերջացել էր, և նա չէր կարողանում այնտեղ գնել այն: Ես իմացա, որ խոսքը Hermès-ի Caleche օծանելիքի մասին է։ Ես հետաքրքրվեցի, Փարիզում գտա, գնեցի ու ներկայացումներից առաջ ցանում եմ, որպեսզի այդ շունչը զգամ։ Սկզբունքային էր ինձ համար, որ նրան չկրկնօրինակեմ, այլ կերտեմ իմ տարբերակը»։

Մարիա Կալասը կյանքի տարբեր փուլեր է ապրել ու տարբեր հոգեվիճակներ է ունեցել։ Կարելի է երեք փուլի բաժանել։ Մինչ Օնասիսը՝ իր կյանքի գլխավոր սերը, շատ նյարդային էր, խուսափում էր շփումներից. Հետո, երբ նրա կյանքում հայտնվեց Օնասիսը, հարցազրույցներում մեր առջև հայտնվում է ուրիշ կին. ժպտերես, սիրառատ, աչքերի մեջ փայլ կա արդեն։ Իսկ երրորդ շրջանում, երբ իր կյանքի գլխավոր տղամարդն իրեն լքել էր ու ձայնը կորցրել էր, շատ էր հարցազրույց տալիս, ուզում էր հայտնվեր ուշադրության կենտրոնում։ Երեք գլխավոր փուլ, երեք տարբեր Կալաս»։

 

Սպիվակովան խոստովանում է. ավելի շատ նախընտրում է դերերը, որոնք ստանում է թատրոնից. «Դերերը գալիս են ինքնստինքյան։ Ես սնահավատ եմ, նախապես չեմ հայտարարում, թե ինչ դերի առաջարկ եմ ստացել։ Երբեք չեմ գրում Comming soon»։

 

 

Դահլիճը հիշեցնում է Սպիվակովային իր դերերից «Անուշը»։ 1981թվականին, երբ արտիստը ձմեռային արձակուրդներին ԳԻՏԻՍ-ից եկավ Երևան՝ ծնողների մոտ, հենց իր հոր ընկերոջ՝ ռեժիսոր Մարատ Վարժապետյանի առաջարկով մասնակցեց լսումներին.

«Հայրիկը շատ լավ ճանաչում էր Գոհար Գասպարյանին և աշխատում էր նրա հետ։ Գոհար Գասպարյանի հետ չենք աշխատել, նա տվել է ձայնագրությունն օգտագործելու համաձայնությունը։ Բայց ես հիշում եմ այն օրը, երբ ֆիլմը ցուցադրվեց, և Գոհար Միխայլովնան մոտեցավ հորս և ասաց մի արտահայտություն, որը ես շատ ամաչում եմ և անհամեստություն եմ համարում կրկնելը։ «Ձեր աղջիկն ինձ կլանել է»։ Ես գիտեմ, որ նա իրոք հավանել է այս ֆիլմը: Հիշում եմ, երբ ստացա դերը, եկա տուն ու արտասովոր քոր զգացի մաշկիս վրա, պարզվեց ջրծաղիկ եմ։ Բայց երջանիկ էի, որ ինձ սպասվում է նման դեր»։

 

Իր համար կարևոր իրերի մասին խոսելիս՝ Սպիվակովան առանձնացնում է այն շաքարամանը, որը նվեր է ստացել Սերգեյ Փարաջանովից ու ընդգծում է՝ հայաստանյան այս այցին միակ վայրը, որ այցելել է հենց նրա թանգարանն է։ Դերասանուհին պատմում է Փարաջանովի վերջին հանդիպման մասին, որը տեղի է ունեցել 1989 թվականին՝ մահից մեկ տարի առաջ, երբ արդեն հիվանդ էր. «Հրաժեշտից առաջ նա ասաց՝ ախր, ի՞նչ նվիրեմ ձեզ: Նայում է շուրջը և գոչում «Այս տանը ամեն ինչ կոտրված է, մեզ չկոտրված բան է պետք»: Ապա բացում է պահարանը և հանում է  կապույտ և սպիտակ շաքարամանը։ Ես խնամքով պահում եմ այն»:

 

Հյուրերի համար կազմակերպիչներն ունեին անակնկալ՝ Newmag-ի հրատարակած Սաթի Սպիվակովայի «Իրական Դասական» գիրքը հուշ-նվեր ջերմ երեկոյից և հեղինակի ստորագրությամբ։

 

Կարդացեք նաև

Տարածել