BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Մեզնից մեկը ստում է» բեսթսելլերը դարձավ ամենաքննա

«Մեզնից մեկը ստում է» բեսթսելլերը դարձավ ամենաքննարկվող հեռուստասերիալներից (տեսանյութ)

newmag-y-n

«Մեզնից մեկը ստում է» գիրքը ոչ մի րոպե չի ձանձրացնում: Կասկածելի քառյակի խնդիրները, վախերն ու մոտիվները, շրջադարձերը բացահայտվում են անսպասելի հանգուցալուծումներով: Այս թրիլլերը կարդալիս՝ կորցնում ես ժամանակի զգացողությունը: Նույն արագընթաց զարգացումներն

Հինգ աշակերտ՝ պատահաբար կամ էլ դիտավորյալ պատժվում են ու հայտնվում նույն սենյակում։ Պատժի սենյակից ողջ են դուրս գալիս չորսը և նրանցից առնվազն մեկը ստում է։ Այս համառոտ նկարագրությունը միանգամից գրավեց հազարավոր ընթերցողների ամբողջ աշխարհում։ Եվ ինչպես հաճախ է լինում, «Մեզնից Մեկը Ստում է» թրիլլերի հաջողության չափման միավորը դարձավ գրքի էկրանավորումը։ Բեսթսելլերը դարձավ ամենաքննարկվող հեռուստասերիալներից մեկը, իսկ հերոսներին սկսեցին ճանաչել միլիոնավոր մարդիկ։  

Բրոնուին անունով հերոսը խմբի ուղեղն է, երբեք ոչ մի օրենք չի խախտել: Երազանքը՝ Յեյլ ընդունվելն է։ Էդդին խմբի գեղեցկուհին է, կոտրում է շիկահերների մասին բոլոր կարծրատիպերը: Նեյթը խմբում ու դպրոցում ունի հանցագործի համբավ. արդեն հասցրել է օրենք խախտել: Խարիզմատիկը Կուպերն է. մեծ պոտենցիալով մարզիկ, բեյսբոլի ապագա աստղ:

Եվ Սայմոնը, որ ամեն բան գիտեր դպրոցում բոլորի ու ամեն ինչի մասին. Նրա ստեղծած բամբասանքի հավելվածն ահ ու սարսափ էր տարածում դպրոցում։ Սայմոնը շատ թշնամիներ ուներ, միակ հարցն այն է, թե ո՞վ էր ընդունակ այդքան հեռուն գնալ ու սառնասրտորեն սպանել Սայմոնին։   Հեռուստասերիալի սցենարիստ Էիկա Սալեհը պատմել է՝ ինչպես որոշեցին էկրանավորել բեսթսելլերը. «Մենք որոշեցինք ի սզբանե շատ չշեղվել կերպարային գծերից։ Նրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն է ներկայացնում աշխարհին։ Եվ այդ պատմությունները հավասարապես կարևոր են։ Կերպարները ստիպված են անվստահության մթնոլորտում աշխատել միասին։ Այլընտրանքը բոլորի բանտարկությունն է»։ 

Կերպարների մեկը մյուսից հետաքրքիր զարգացումները, սյուժետային շրջադարձերը և նկարագրողական լեզուն՝ սրանք գրքի հեղինակ Քարեն Մակմանուսի կարծիքով այն երեք կարևոր նախապայմաններն էին, որ նպաստեցին գրքի հաջողությանը և նաև էկրանավորման որոշմանը. ««Մեզնից մեկը ստում է» թրիլլերն իմ ուղեղում ծնվեց ու գիրք դարձավ կայծակնային արագությամբ։ Այս գիրքը ֆենոմենալ էր ամեն առումով՝ արագ գրեցի, արագ վաճառվեց և շատ արագ դարձավ իր ժանրում առաջատարներից մեկը։ Ես իսկապես հավատում էի, որ գիրքն ունի ամբողջ պոտենցիալը էկրանավորվելու և մարդկանց ավելի լայն շրջանակ գրավելու համար»։  

Հեռուստասերիալում գրքի հիմնական գիծը պահպանվել է, բայց ընթերցողը փոփոխություններ ևս կգտնի։ Ըստ ստեղծագործական թիմի, ռանցքը նույնն է, դրա շուրջ ձևավորվող միջավայրն ու լուծումները՝ երբեմն տարբեր։ 

Կարդացեք նաև

Տարածել