BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Շնորհանդես] Գիրք, որ պատմում է Հայաստանի տեխնոլոգ

[Շնորհանդես] Գիրք, որ պատմում է Հայաստանի տեխնոլոգիական սերնդի և ոլորտի ձևավորման մասին (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Newmag Winter Fest-ին տեղի ունեցավ հրատարակչության ու DataArt-ի գործակցությամբ հրատարակված «Մարդիկ և մեքենաները» գրքի շնորհանդեսը։ Ձեռնարկի նախատիպը ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող DataArt-ի «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» վիրտուալ ցուցահանդեսն է։

«Մարդիկ և մեքենաները. հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գրքի հեղինակները երեքն են՝ Ալեքսեյ Պոմիգալովը, Ալեքսանդր Անդրեևը, Իլյա Կորոբովը։ Տղաները Սանկտ Պետեբուրգից են։ Ամեն ինչ սկսվել է «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» նախագծից, որը ի սկզբանե օնլայն թանգարան էր։ Հետո արդեն գրել են գիրք ռուսերենով, որը թարգմանել է հայերեն ու հրատարակել է Newmag-ը։

 

Գրքի հեղինակներից՝ Ալեքսանդր Անդրեևի խոսքով, այս նախագիծը մեծ բացահայտում էր: Այդ բացահայտումները ոչ միայն կապված էին տեխնոլոգիական զարգացումների, այլև այն միջավայրի ու ձևավորված մթնոլորտի հետ, որոնց պայմաններում էլ զարգանում էր ոլորտը. «Թեև մենք հայ չենք, բայց կարծում ենք՝ գիրքը լավ իմաստով հայրենասիրական է ստացվել»։

 

Ըստ DataArt Armenia-ի տնօրեն Արսեն Բաղդասարյանի, գրքի հերոսները մարդիկ են, որոնք տեխնոլոգիական զարգացումների առանցքում են եղել. «Այն միայն մաթեմատիկական մեքենաների մասին չէ, այլև՝ մի ամբողջ մշակույթի ու ժամանակաշրջանի, այն մարդկանց մասին, որոնք մեծ գործ են արել տեխնոլոգիական ոլորտում: Այդ մարդիկ ներկայացվում են ոչ միայն իրենց մասնագիտությամբ, այլև նախասիրություններով ու էմոցիաներով: Նույնիսկ խոսվում է այն մասին, թե ինչ ֆիլմ են սիրել, ինչ սրճարաններ են հաճախել»։

 

Մյուս հեղինակ՝ Ալեքսեյ Պոմիգալովի հավաստմամբ, գրքում կարելի է հանդիպել այն բազմաթիվ ինժեներների ու ծրագրավորողների հուշերը, որոնք տարբեր տարիներին աշխատել են Մերգելյանում. «Ուսումնասիրել ենք մաթեմատիկական մեքենաների հետ կապված պատմությունները: Անդրադարձել ենք Մերգելյան ինստիտուտի աշխատանքներին, ձեռքբերումներին: Հասկացանք, որ հսկայական ներուժ է եղել Հայաստանում և այն իրացվել է»։

 

 

«Մարդիկ և մեքենաները» գրքում տեղ են գտել նաև Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, լրագրող Մարկ Գրիգորյանի հուշերը. «1950-ականների, 1960-ականների Հայաստանում զարմանալի կերպով համընկավ մի քանի գործոն: Առաջինը՝ հայրենադարձությունն էր. ամբողջ աշխարհից մարդիկ վերադառնում էին հայրենիք ու Հայաստանը դառնում էր մի փոքրիկ հանրապետություն, որն անմիջական կապ ուներ աշխարհի հետ, ու այդ կապը պայմանավորված չէր Մոսկվայով: Երկրորդ գործոնը հանճարեղ գիտնականների ի հայտ գալն էր»։

                                                                      

Գրքում անդրադարձ կա հայրենադարձությանը, Երևանի ճարտարապետությանն ու քաղաքի զարգացմանը, մշակույթին, ներկայացված է այն մթնոլորտը, որով ապրում էին մարդիկ։

     

Կարդացեք նաև

Տարածել