7 միֆ մաշկի խնամքի մասին՝ «Մաշկի խնամքի կանոնագիրքը» ձեռնարկի հեղինակ Անջալի Մահտոյից (տեսանյութ)
Անջալի Մահտոն Մեծ Բրիտանիայի առաջատար մաշկաբան է, Լոնդոնի մասնավոր կլինիկայի սեփականատեր: Բժիշկների ընտանիքում մեծացած աղջիկն իր իսկ մաշկային հիվանդությունից հետո սկսում է անձամբ ուսումնասիրել այդ ոլորտը, հետո նաև մասնագիտական լուրջ կրթություն ստանալուց և
ՄԻՖ #1
Հնարավո՞ր է ծակոտիները բացել-փակել: Ասում են, օրինակ, եթե դեմքին գոլորշի պահենք, ծակոտիները կբացվեն, սառը ջուր շփենք՝ կփակվեն։
Հիմա՝ մահտոյական համոզմունքը․ ծակոտիները մկաններ չեն, որ բացվեն կամ փակվեն, ու դուք չեք կարող ո՛չ բացել, ո՛չ էլ փակել։ Դրանք ֆիքսված չափ ունեն:
ՄԻՖ #2
Երանի շատ փող ունենայի, մաշկս թանկ քսուքներով խնամեի, դարձնեի կատարյալ։ Ծանո՞թ նախադասություն է։ Ուրեմն հանեք դա ձեր գլխից․ աստղաբաշխական գումարը ոչ մի կապ չունի լավ խնամքի հետ։ Եթե կարդաք բաղադրությունը, կնկատեք, որ և էժան, և թանկ կոսմետիկայի բաղադրիչները գրեթե նույնն են։ Փողը ծախսում եք մարքեթինգի ու բրենդի վրա:
ՄԻՖ #3
Տարածված մեկ այլ միֆ․ իբր կաթնամթերքը նպաստում է ակնեների առաջացմանը: Ուսումնասիրեք հետազոտություններն ու կտեսնեք, որ քիչ են մարդիկ, որոնց մաշկի որակը վատացել է կաթնամթերքից։ Ու սա գիտական փաստ է։
ՄԻՖ #4
Ակնեն կոսմետիկ խնդիր է։ Այսպես մտածելը դոկտոր Մահտոն մեծ մոլորություն է համարում։ Իրականում բշտիկների պատճառը բժշկական է։ Հիմնականում կապված է հորմոնների ու գենետիկայի հետ։ Գեղարդյունաբերողներն են ուզում, որ մշտապես մտածենք լվացվելու նոր միջոց կամ տոնիկ գնելու մասին։
ՄԻՖ #5
Միֆերի մի մեծ ցանկ կա՝ արևապաշտպա՛ն միջոցների օգտագործման ոլորտում։ Արևապաշտպան քսուքները պետք է օգտագործել միայն ամռանը կամ երբ արև է։ Հիշե՛ք, սա միֆ է։ Դոկտոր Մահտոն պնդում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են մաշկը վնասել նաև ամպերի միջից։ Նա խորհուրդ է տալիս արևապաշտպան միջոց քսել ամեն անգամ տնից դուրս գալիս, տարին 12 ամիս։ Իսկ ծովում, լողավազանում՝ երկու ժամը մեկ։
ՄԻՖ # 6
Արևապաշտպան բոլոր քսուքներն էլ էֆֆեկտիվ են։ Ամենևին․ Անջալի Մահտոն ուշադրություն է հրավիրում ԱՊԳ, այլ կերպ ասած՝ SPF-ի վրա։ Այն պետք է լինի նվազագույնը 30՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար։
ՄԻՖ # 7
ԱՊԳ բարձր նիշն ամբողջությամբ պաշտպանում է արևից։ Ու դարձյալ՝ ոչ։ Այստեղ երկու միֆ կա․ իբր SPF 50-ը կրկնակի է պաշտպանում՝ 30-ի համեմատ։ Մինչդեռ տարբերությունն, ըստ դոկտորի, ընդամենը մեկ տոկոս է։ SPF 30-նն ապահովում է 97 տոկոս պաշտպանություն, 50-ը՝ 98 տոկոս։ Չկա արևապաշտպան որևէ միջոց, որը կապահովի 100 տոկոս պաշտպանություն։
Կարդացեք նաև
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա Անջալի Մահտոյի բեսթսելլերի՝ «Մաշկի խնամքի կանոնագրքի» շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag-ը հայ ընթերցողին է ներկայացնում Անջալի Մահտոյի «Մաշկի խնամքի կանոնագիրքը» (լուսանկարներ. տեսանյութ)
- Ով է 2022-ի ամենաէսթետիկ բեսթսելլերի՝ «Մաշկի խնամքի կանոնագիրք» գործի հեղինակը (տեսանյութ)
- Անջալի Մահտո՝ բյութի աշխարհի գլխավոր խորհրդատուն, հմուտ մաշկաբանն ու կանանց լավագույն ընկերուհին (տեսանյութ)