JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Աստծո սիրույն. ինչպե՞ս է Քսենիա Սոբչակն առաջադրվել

Աստծո սիրույն. ինչպե՞ս է Քսենիա Սոբչակն առաջադրվել նախագահի թեկնածու, և ո՞վ է մասնակցում քարոզարշավին

 Այդ մասին վերջին 1.5 ամսում շատ էին խոսում, բայց հեռուստահաղորդավարուհին տեղեկությունն անվանում էր ստահօդ: Ի՞նչ ծրագրով է Սոբչակը գնալու ընտրության, և ո՞վ կընդգրկվի նրա շտաբում. առայժմ քիչ բան է հայտնի: Հստակ է, որ կոլնսուլտանտը լինելու է քաղտեխնոլոգՎիտալի Շկլյարովը:

ժամանակակից երիտասարդ կնոջ կերպարը


Տեղեկությունը, որ Սոբչակը կարող է առաջադրել իր թեկնածությունեը, հրապարակվեց սեպտեմբերի 1-ին: «Ведомости»-ն գրել էր, որ նախագահի աշխատակազմը կին է փնտրում` քարոզարշավին մասնակցելու համար, և քննարկում է Սոբչակի տարբերակը` այլ թեկնածուների մեջ` որպես Պուտինի հնարավոր մրցակից:
«Իդեալական տարբերակը ժամանակակից, երիտասարդ կնոջ կերպարով Սոբչակն է, որը քաղաքականություն մտնելու  ցանկություն ունի. խելացի, վառ, հետաքրքիր, բայց տիպիկ ռուս կնոջ կերպարին ոչ ամբողջությամբ համապատասխանող:  Հարցն այն է` նա կհամաձայնի՞, թե՞ ոչ», - գրում էր թերթը` հղում անելով Կրեմլի աղբյուրներին:
Սոբչակը նյութի հրապարակումից վրդովվել էր, Ինստագրամում գրել, որ լրագրողները նույնիսկ հարկ չհամարեցին իր մեկնաբանությունը ստանալ:
 «Ես անկախ մարդ եմ, երբեք ոչ մի կարգի կապերի մեջ չեմ եղել, ինչով շատ հպարտ եմ, - հայտնեց նա: - Թե ով ինչ է քննարկում աշխատասենյակներում` չգիտեմ, բայց վաղուց եմ ուշադիր հետևում մեր քաղաքական  լանդշաֆտին: Ախտորոշումը մեկն է. ձեր այսօրվա քաղաքականությունը տրտում քաք է, պարոնա՛յք: Ձանձրալի և նողկալի»: Նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը` մեկնաբանելով կնոջ հնարավոր մասնակցությունը ընտրությանը, նշել է. «Կրեմլում այդ մասին չեմ մտածել»:
Այդուհանդերձ, Սոբչակի առաջադրվելու թեմայի քննարկումը շարունակվում էր: Մի քանի օր անց տեղեկությունը Պուտինը մեկնաբանեց երկու բառով`«Աստծո սիրույն»: Նշեց, որ հարգանքով է վերաբերվում Քսենիայի հորը` Անատոլի Սոբչակին, նրան համարում է ռուսաստանյան ժամանակակից պատմության հռչակավոր  գործիչ, բայց «երբ խոսքը նախագահի թեկնածու առաջադրվելու մասին է, անձնական բնույթի այդ կարգի տվյալները առանցքային ոչ մի դեր խաղալ չեն կարող»: (Պուտինն իր քաղաքական կարիերան սկսել է Ս.Պետերբուրգի ղեկավար Սոբչակի աշխատակազմում):  Պուտինն ավելացրեց, որ առաջադրվելու դեպքում Սոբչակի արդյունքը մյուս թեկնածուների պես կախված կլինի նրանից, թե ինչպես կկառուցեն իրենց քարոզարշավը: «Ե՛ս չպետք է որոշեմ, թե ով է որպես առաջնորդ նախընտրելի ռուս ժողովրդի համար: Դա ընտրությունների արդյունքում է որոշվում», - վստահեցրեց Պուտինը:
Երկու շաբաթ անց լուր տարածվեց, որ Սոբչակը նախընտրական շտաբի ղեկավար է փնտրում: Նշվում էին «Дождь» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևայի, նույն հեռուստաընկերության նախկին գլխավոր խմագրի, «Սպիդ.Կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Անտոն Կրասովսկու, լրագրող Ռոման Սուպերի անունները: 
Նրանցից ոչ ոք պաշտոնապես չի հաստատել, որ Սոբչակը դիմել է իրեն: BBC-ի ռուսական ծառայությունը` հղում անելով հենց այդ անձանց, գրել է, որ նախագահականում են Սոբչակին հուշել առաջադրվելու միտքը: Նախագիծը Սոբչակին դուր է եկել, բայց նրան բյուջե չի հատկացվել: «Հանդիպմանը նա պատմում էր, թե որքան կարևոր է, որ կինն է պայքարում նախագահի աթոռի համար: Եվ ինչքան կարևոր է դա երկրի զարգացման համար, - ասում էր BBC-ի զրուցակիցը: - Միևնույն ժամանակ Սոբչակն ընդգծում էր, որ իր քարոզարշավը քաղաքական չպետք է լինի»:
«Ես միայն լրագրողներից եմ լսում իմ առաջադրման մասին: Անձամբ ես ոչ մեկի ոչինչ չեմ ասել,-հայտնում է Սոբչակը,- իմ առաջադրվելու լուրը սադրանք է»: Այդ կարգի սադրիչ լուրերը նա կապում է «այլ նախագծի հետ»: «Ես լրագրողական նախագիծ ունեմ, որը նաև քաղաքականության հետ կապ ունի», - նշում է Քսենիան` ընդգծելով, որ այն քննարկել է Սիդնեևայի հետ: Ավելի ուշ նա հաստատեց, որ իրոք դիմել է հայտնի մի քանի մարդկանց, «բայց տարբեր հարցերով` իր նոր, մեծ ու կարևոր նախագծի կապակցությամբ»: «Հիմա արդեն ռիսկ կա, որ այդ պրոյեկտը չի կայանա` իմ շուրջ իրավիճակը շատ սրվեց», -նշում է Սոբչակը: The Bell հրատարակչությունը ենթադրում է, որ խոսքը  քաղաքական հեռուստաշուի մասին է:

Մարդակերներն ու մարիոնետները


Սոբչակի առաջադրվելուն վերաբերող հարցերին քննադատորեն մոտեցավ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին, որն անձամբ է նախընտրական քարոզարշավ սկսել (պետությունը չի պլանավորում նրա մասնակցությունը մինչև 2028-ը` դատական գործի պատճառով): Նավալնին ասում էր. «Լինելով վառ, ճանաչված ու հմայիչ անձնավորություն, Սոբչակը մարդակերի հայացքներ ունի քաղաքականության ու տնտեսության հարցում»: «Դատելով Սոբչակի մաներաներից, նա առաջադրվելու ցանկություն ունի», - ասել է Նավալնին և Սոբչակին կոչ է արել չմասնակցել «Կրեմլի նողկալի խաղերին»: Նավալնիի  քարոզարշավի ղեկավար Լեոնիդ Վոլկովն իր հերթին գրեց Սոբչակի առաջադրման մասին. «Այն, ինչ սկզբում թյուրիմացություն էր թվում, հետո` հումոր, սրընթաց դառնում է փաստ: Շատ հիմար բան է ստացվելու»: 
Նավալնու քննադատությանը պատասխանելով` Սոբչակը հայտնել է, որ ինքը չափավոր աջ-լիբերալ է, ոչ թե մարդակեր: Հայտնել է նաև, որ ինքը մարիոնետ չէ, և նշել` վերջերս այնքան են խոսում իր մասնակցության մասին, որ կամա թե ակամա սկսել է մտորել այդ մասին:
«Պայմանագրային մրցաշարից» հրաժարվելու կոչ է արել նաև «Եվրոկապ»-ի նախկին ղեկավար Եվգենի Չիչվարկինը: Նա բացատրել է, որ դա լավ ավարտ չի ունենում, Սոբչակը «լեգիտիմացնում է Պուտինին ու վնասում Նավալնիին»: Գործարարն օրինակ է բերել միլիարդեր Միխայիլ Պրոխորովին, որը մասնակցել է ընտրությանն ու մանիպուլյացիայի ենթարկվել»: «Ես ստիպված եմ քեզ և քո թիմին ս***** անել, եթե անես այդ քայլը: Խնդրում եմ, այդպես մի՛ վարվիր», - գրել է Չիչվարկինը: «Դո՛ւ ս***** եղիր», - պատասխանել է Սոբչակի ամուսինը` դերասան Մաքսիմ Վիտորգանը:  
Հոկտեմբերի 10-ին հրապարակվեց Սոբչակի հարցազրույցը Glamour ամսագրին: Հրապարակման մեջ նրա առաջադրումը քննարկվում էր որպես որոշված հարց: «Հիմա արդեն` որպես պոտենցիալ թեկնածու, ասեք` Ձեր շոու-բիզնեսային անցյալը չի՞ խանգարի»,- Glamour-ի գլխավոր խմբագրի հարցին Սոբչակը պատասխանել է. «Որոշներին կարող է խանգարել, իսկ ինձ գուցե օգնի: Պարզապես ես «Մրջնաբույն» տորթի պես մարդ եմ. շերտերը շատ են, բայց տորթը մեկն է: Ես շատերի հետ եմ շփվում, ուզում եմ ամեն ինչ իմանալ, ամեն ինչին մասնակցել, ամեն վայրկյան սովորել` դա է իմ կյանքը»:
Հոկտեմբերին լուր տարածվեց, որ Սոբչակը հանդիպել է Պուտինի հետ: Հանդիպումն անցել է Անատոլի Սոբչակի կյանքին ու կարիերային նվիրված ֆիլմի նախապատրաստության շրջանակում. Քսենիան այն նկարահանում է հոր 80-ամյակի առիթով:
«Ենթադրվում է, որ Վլադիմիր Պուտինը կլինի ֆիլմի բանախոսներից մեկը», - նշել է Սոբչակի մայրը` Լյուդմիլա Նարուսովան:
Սոբչակն ընտրությունների մասնակցելու է առաջին անգամ: Ակտիվ քաղաքականությամբ սկսել է զբաղվել  2011-12-ի ցույցերից հետո: Սոբչակը կոչ էր անում չփորձել իշխանությունը փոխել: «Ամենակարևորը` ազդել իշխանության վրա, ոչ թե պայքարել իշխանությունը վերցնելու համար», - հայտարարում էր նա մի ցույցի ժամանակ:


Կարդացեք նաև



Սոբչակն ընդդեմ բոլորի


Իր առաջադրման մասին Սոբչակը հայտնել է նամակում, որը հրապարակել է ՎԵԴՈՄՈՍՏԻ-ն` հոկտեմբերի 18-ին: Նա գրում է, որ ընտրություններին մասնակցելը անհամաձայնությունն արտահայտելու լավագույն լեգալ միջոցն է, և դա արհամարհել չի կարելի, նույնիսկ եթե Նավալնիին չգրանցեն: Սոբչակի խոսքով, քվեաթերթիկում «բոլորին դեմ» սյունակն է իր տեղը, որպեսզի իրեն ձայն տան բոլոր նրանք, ովքեր Պուտինին, Յավլինսկուն, Զյուգանովին և ավանդական մասնակիցներին դեմ են: Սոբչակը խոստացել է ընտրութուններն օգտագործել որպես քարոզչության հարթակ` երկրի վատ վիճակը ներկայացնելու համար:  
«Մեդուզայի» զրուցակիցը, որը Սոբչակի քարոզարշավի մասնակիցն է, պատմում է, որ Չոբչակի քարոզարշավին ներքաշված է Խոդորկովկսու հովանավորությամբ գործող «Բաց Ռուսաստան»-ը: Սակայն Խոդորկովկսու մամուլի քարտուղարը դա հերքում է. «Մենք որևէ կերպ ներգրավված չենք Սոբչակի առաջադրմանը: Եթե մեր աշխատակիցը կամ ակտիվիստը ցանկանա մասնակցություն ունենալ, պայմանները կլինեն նույնը, ինչ` Նավալնիի դեպքում. մենք դեմ չենք, մասնակցեք, բայց ձեր անունից»: Խոդորկովսկին  Թվիթերում հայտնել է, որ Սոբչակի տեսաուղերձի մեջ «ինչ-որ բան կա», և նա կարող է օգել, որ մարդիկ հասկանան «ընտրություն առանց ընտրության» երևույթի էությունը:
Ալեքսեյ Նավալնին ու նրա շտաբի ղեկավար Վոլկովը հիմա կալանքի տակ են` անօրինական բողոքի ակցիաներին մասնակցելու կոչեր տարածելու համար:  
Սոբչակի մամուլի քարտուղարը հայտնել է, որ առայժմ չի հրապարակելու նախընտրական շտաբի անդամների անունները: Այդ մասին կհայտարարվի հոկտեմբերի 24-ին` ասուլիսում:  Նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը նշում է. «Քսենիան տաղանդավոր մարդ է, որն ամբողջությամբ համապատասխանում է Սահմանադրության պահանջներին: Վերջին տարիներին փորձ է ձեռք բերել տարբեր ոլորտներում, բայց քաղաքականության մեջ պետք է զրոյից փորձ ձեռք բերի: Քաղաքականությունը տարբերվում է շոու-բիզնեսից ու լրագրությունից: Եթե Քսյուշան ի վիճակի լինի արձագանքել մարդկանց կամարտահայտմանը, քաղաքականության մեջ շանս կունենա»:
Առաջադրվելու հայտարարությունից ամիջապես հետո Սոբչակը  հարցազրույց տվեց «Дождь»-ին, որտեղ աշխատում է, և հայտնեց, որ եթե Նավալնիի թեկնածությունը գրացեն, նա իր թեկնածությունը կհանի Նավալնիի օգտին: «Լևադա կենտրոնի» տվյալով, Սոբչակի հակառեյտինգը 8 տոկոսային կետ է` Նավալնիից մեկով պակաս:  

MEDUZA

Տարածել