FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

5 խորհուրդ, թե ինչպես դառնալ մարզական լրագրող

5 խորհուրդ, թե ինչպես դառնալ մարզական լրագրող

Դադարեք մտածել, թե մարզական լրագրությունը Ձեզ արագորեն կդարձնի հարուստ մարդ: Այդպես չէ: Սա մեդիայի առավել մրցակցային այն ոլորտներից է, որտեղ պետք է լինել առավելագույն անկեղծ: Նախ եւ առաջ, պետք է ունենալ սպորտային գիտելիքներ: Այսօրս պորտային լրագրությունը որքան ժամանցային, այնքան էլ` տեղեկատվական է: Մարդկանց հարկավոր է պատճառ, որ նրանք Ձեզ կարդան, լսեն, տեսնեն կամ պարզապես վստահեն, որ Դուք ոլորտի գիտակ եք:
Յուրանքաչնյուր օր ես ստանում եմ նամակներ, թե ինչպե՞ս կարելի է հաջողություն ունենալ մարզական լրագրության ոլորտում: Եվ այսպես, ահա իմ խորհուրդները:

Գրեք, գրեք, գրեք


Խոսքը չի վերաբերում Ֆեյսբուքում կամ Թվիթերում գրառում անելուն: Առաջին խորհուրդը,  որ ուզում եմ տալ հետեւյալն է. գտեք մի հարթակ կամ ստեղծեք բլոգ, որտեղ կարող եք գրել Ձեր էմոցիոնալ կարծիքները, վերլուծությունները եւ տեսակետը: Սկզբնական շրջանում Ձեզ հարկավոր է գրել ամեն օր կամ շաբաթական 5 գրառում: Մտածեք ու գրեք, թե ինչպե՞ս ու ինչի՞ հաշվին է NBA-ի բասկետբոլիստ Ստեֆ Քարին կարողանում կատարել այդքան շատ 3  միավորանոց նետումներ: Մտածեք ու գրեք դրա մասին: Նույնիսկ եթե Դուք ցանկանում եք աշխատել ռադիոյում կամ հեռուստատեսությունում, անպայման հարկավոր է գրել: Մեդիայի ոլորտի հնաբնակներն ինձ բացատրել են, թե որքան կարեւոր է, որպեսզի լրագրողն աշխատի իր գրալաոճի եւ ձեռագրի վրա:

Մի շտապեք, այլ` հմտացեք


Մի փորձեք միանգամից դառնալ պրոֆեսիոնալ: Դուք չեք կարող դառնալ մարզական լրագրող, մեկնաբան կամ հաղորդավար մեկ գիշերվա ընթացքում: Այդ տարբերակը չի աշխատում: Սովորեք, թե ինչպես կարելի է հարցազրույց վերցնել մարզիկներից ու մարզիչներից: Սկզբնական շրջանում դա արեք համալսարանի կամ դպրոցի մարզիկների հետ: Սովորեք, թե ինչպես կարելի է ճիշտ քննադատել եւ Ձեզ արդեն կհաջողվի հարցազրույց վերցնել պրոֆեսիոնալ մարզիկներից: Սկզբում փորձեք գտնել փոքր լսարան ունեցող լրատվամիջոցներ. թերթ, ռադիո, կայք: Միայն փոքր լսարան ունեցող հարթակներում կարող եք պատկերացնել մարզական լրագրողի աշխատանքի նախնական նրբությունները: Հմտանալուն զուգահեռ, աստիճանաբար կարող եք փոխել Ձեր աշխատավայրը:

Գտեք մասնագետ, որը կխմբագրի Ձեզ


Ինձ դասավանդող պրոֆեսորներից մեկն անընդհատ կրկնում էր. «Յուրաքանչյուր ոք խմբագրվելու կարիք ունի»: Եվ նա իրավացի է: Խմբագիրները կօգնեն Ձեզ դառնալ ավելի լավը` թեկուզ նրանք Ձեր տեքստից հանեն շատ բառեր, մտքեր: Համոզված եմ` այդ պահին ցանկանում եք բղավել նրաց վրա` համոզելով, թե դա շատ լավ բառ կամ միտք է: Այդպես, ժամանակի ընթացքում Ձեր հոդվածները կդառնան ավելի լավը,  պատմությունները` եւս: Աստիճանաբար խմբագիրը դառնում է Ձեր դաստիարակը մեդիայի ոլորտում:

Կարդացեք իսկապես լավ հեղինակների


Գտեք հիանալի, մրցանակակիր մի լրագրողի (անպայման չէ մարզական) եւ հետեւեք նրան: Կարդացեք, կարդացեք եւ մի դադարեք կարդալ նրա բոլոր գրառումները, հոդվածները: Կարդալով ոլորտի լավագույն մասնագետներին, Դուք աստիճանաբար կգիտակցեք, թե որ հատվածներում եք թերանում:





Գրեք կարճ


Ոչ ոք չի սիրում կարդալ 1000 բառից ավելի` ցանկացած մարզական թեմայի մասին: Սովորեք, թե ինչպես կարելի է նորությունը հայտնել առավելագույն կոկիկ եւ դիպուկ: Դա այն է, ինչ այսօր ուզում է լսարանը: Ահա իմ սիրած արտահայտությունը. «Ավելի դժվար է գրել կարճ, քան երկար»:
Եւս 5 խորհուրդ, որն առաջարկում է «Արմենիա ՀԸ»-ն մարզական լրագրող-մեկնաբան, newmag-ի մարզական սյունակագիր Գրիգոր Ավետիսյանը:
Լավ մարզական լրագրող լինելու համար նախ եւ առաջ հարկավոր է լինել լավ լրագրող: Պետք է ապրել լրագրողի կյանքով, սիրել լրագրությունը, հետո նոր փորձել ավելի մասնագիտական ճյուղում խորանալ: Այդ դեպքում արդեն կարեւոր չէ, թե որ ոլորտը կլուսաբանեք: Լրագրողը լրագրող է` անկախ նրանից, թե ինչ է լուսաբանում. սպորտ, մշակույթ, թե քաղաքականություն:
Բաց մի թողեք ինչ-որ մարզիկի, մարզչի կամ ոլորտի ներկայացուցչի հետ դեմառդեմ շփվելու հնարավորությունը: Հարցրեք նրան, փորփրեք, իմացեք Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը: Եվ անպայման չէ, որ դրանք անմիջապես հրապարակեք. մի օր պետք կգա:
Կարդացեք մասնագիտական գրականության լավագույն հեղինակների գրքերը, աշխատությունները: Ինքնուրույն ուսումնասիրեք սպորտային մենեջմենթ, մարքեթինգ` թեկուզ դա տեւի ամիսներ կամ տարիներ: Առաջարկում եմ կարդալ Harvard Business Review-ի եւ NY Times Sports-ի հեղինակներին:
Ծանոթացեք արտասահմանցի լրագրողների ու մեկնաբանների հետ: Նրանց հետ կոնտակի դուրս եկեք Թվիթերով կամ էլ. փոստով: Ավելի քան չորս տարի է ես հարցախեղդ եմ անում BBC-ի, Sky Sports-ի, BT Sport-ի, FOX Sports-ի (եւ ոչ միայն) գրեթե բոլոր մասնագետներին` լրագրողներին, մեկնաբաններին, հաղորդավարներին, պրոդյուսերներին: Լսում եմ նրանց մեկնաբանություններն ու նայում ռեպորտաժները` գիշերվա որ ժամին էլ լինի: Եվ իսկապես, նրանք ինձ օգնում են: Եվ ոչ հարկադրված:
Եղեք ռիթմի մեջ: Մարզական լրագրությունը դարձրեք կենսառիթմ ու շարժվեք առաջ: Մի շեղվեք լրահոսի, իրադարձությունների, պատմությունների առանցքից: Այդ հարցում Ձեզ կօգնեն Թվիթերը, բջջային որոշ հավելվածներ ու սպորտում Ձեր ծանոթները: Սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ փոխանակվեք կոնտակներով, հանդիպեք ու զրուցեք երկար: Որքան էլ հորանջեք անհետաքրքիր թեմաների քննարկումից` խոսեք մի քանի ժամ: Բաց մի թողեք Ձեր ավագ գործընկերների աշխատանքին հետեւելու առիթը
Իմ խմբագիրն ու ղեկավարն ինձ ներշնչեցին ավելի շատ կարդալ: Ես օրական կարդում եմ նվազագույնը 50 էջ, հանգստյան օրերին` 100: Կարդում եմ գրեթե ամեն ինչ` առանց սահմանափակման: Հենց նրանցից էլ հարցնում եմ խորհուրդներ գրքերի ընտրության հարցում: Նախկին մեկի փոխարեն` ամիսը կարդում եմ 2-3 գիրք եւ դա իսկապես հաճույք է: Վայելե ՛ք:

Տարածել