Ռեյչլ Հոլիսի օրինակով. գործարար Արփի Կարապետյանի պատմությունը
Արփին ամեն առավոտ հյուրասենյակի սեղանին երկու սուրճ է դնում՝ ամուսնու և իր համար: Խոսում են օրվա պլանների մասին, հետո ամուսնուն ճանապարհում է աշխատանքի ու ինքն էլ գնում իր սեփական գրասենյակ, ժպիտով արդարանալով՝ լավ է, որ դու ես քո ղեկավարը, մի քիչ երկար կքնես:
Եվ այսպես ամեն օր Արփին քայլում է դեպի Արամի փողոց, դեպի իր սեփական ընկերություն: Երբ համալսարան էր ընդունվում, չէր էլ մտածում, որ կունենա իր ընկերությունն ու մասնագիտությունը:
Հոգեբանությունն ուսումնասիրելն օգնեց դառնալ լավ մասնագետ մարդակային ռեսուրսների կառավարման ոլորտում: 17 տարեկանում սկսեց սովորելուն զուգահեռ նաև աշխատել: Առաջին բիզնեսն էլ Արփին հիշում է, մութ ու ցուրտ տարիներին հիմնեց:
Նորը տեսնելու, սովորելու եւ ձգտումն էլ Արփիին տարավ Սանկտ-Պետերբուրգ: Հոգեբանի որակավորում ստանալուց հետո ուսումը շարունակեց Ռուսաստանի Պետական համալսարանում: Երբ կրթություն ստանալուց հետո վերադարձավ Հայաստանում ընդամենը 3 կազմակերպություն կար, որ զբաղվում էր մարդկային ռեսուրսների կառավարմամբ:
Կարդացեք նաև.
- 2019-ի նոր հիթը. հրատարակվել է «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» մոտիվացիոն բեսթսելլերը
- Տեղի ունեցավ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)
- Ինչպե՞ս հայտնի դարձավ բեսթսելլերների հեղինակ Ռեյչլ Հոլիսը
Արփին ոչ միայն սիրում է սեփական ու ընտանեկան լուսանկարները թերթել, այլ նաև նկարել: Վերջին անգամ նկարել էր կերպարվեստի դասին՝ 4-րդ դասարանում: Տարիներ անց, մատիտը նորից ձեռքը վերցրեց որդու համար եւ չդիմացավ ստեղծագործելու գայթակղությանը ու սկսեց նորից նկարել՝ օրվա հույզերը հանձնում է սպիտակ թղթին:
Բիզնես Լեդին հաջողության բանաձևը ներկայացնելու համար Աղջիկ ջան մի արդարացիր գրքի շնորհանդեսին է՝ Լեդիների հավաքին: Նա մեկն է այն երեք կանանցից, ովքեր Աղջիկ ջան, մի արդարացիր գրքի շնորհանդեսին ստացան մրցանակներ: Մրցանակ, որովհետև Ռեյչլի պես, ուշքի են եկել, չեն արդարացել ու առանց վարանելու գնացել են իրենց երազանքի հետևից: Այս մրցանակաբաշխությամբ Նյումեգը, ի դեմս, Արփիի ցանկանում էր ցույց տալ. հնարավոր է հաջողել հենց Հայաստանում: Արփի Կարապետյանը նվեր ստացավ Ռեյչլ Հոլիսի նոր գիրքը, Պրեգոմեշ զարդ, գինի Արմենիա վայնից:
Արփին վստահ է, հաջողության հասնելու համար պետք է համարձակ լինել: Հետաքրքիր գաղափարներն ու նորարարական մտքերը ոչինչ են առանց վստահ քայլերի:
[embed]https://youtu.be/-yMp-mx46g4[/embed]
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում