[GQ] Ինչպե՞ս պայքարել քրտինքի դեմ․ 7 պարզ խորհուրդ և 5 արդյունավետ միջոց
- Բամբակյա, վուշե կամ մետաքսե հագուստներ կրելու դեպքում չի խախտվի օրգանիզմի ջերմակարգավորման գործընթացը և քրտինքը մարմնից կգոլորշանա։ Սինթետիկ նյութերը խանգարում են գոլորշացմանը, օրգանիզմի ջերմաստիճանը բարձրանում է և քրտնարտադրությունն ավելի է շատանում։
- Միատարր և սպիտակ հագուստի վրա թաց հետքերը հատկապես նկատելի են, և դրանք թաքցնելու համար պետք է հագնել մուգ և պայծառ գույների վերնաշապիկ և շապիկ։ Դրանք ավելի քիչ նկատելի կլինեն, եթե նկարով հագուստ հագնեք։
Կարդացեք նաև.
- Առողջ ու թարմ մաշկ` մեկ ամսում. 8 պարզ կանոն
- Ամեն ինչ արևայրուքի մասին. օգտակարություն, վնասներ, մաշկի ծերացում և պաշտպանում
- Գիտնականները պարզել են, թե ինչպես հաղթահարել ճարպակալման գենետիկ նախատրամադրվածությունը
- Եթե գրասենյակում եք աշխատում, վերնաշապիկի տակից պետք է շապիկ հագնել։ Դրանք կլանում են քրտինքը, իսկ վերնաշապիկը մնում է մաքուր։ Եթե ձեզ մոտ առկա է ուժեղ քրտնարտադրություն, պահեստային շապիկներ պահեք և օրվա ընթացքում փոխվեք։
- Որպեսզի քրտնարտադրության պատճառով ձեզանից վատ հոտ չփչի, անընդհատ պետք է հետևել հիգիենային։ Կանոնավոր լոգանք ընդունեք, հատկապես մարզանքից հետո, և թաց անձեռոցիկներ պահեք՝ թևատակերը ժամանակ առ ժամանակ մաքրելու համար։ Բոլոր տեսակի անձեռոցիկներն էլ պիտանի կլինեն, կարևորը՝ մաշկը չգրգռեն։
- Պետք է հրաժարվել կծու ուտելիքներից, դրանք պարունակում են կապսաիցին նյութ, որը ուղեղին ազդանշան է ուղարկում, որ մարմինը գերտաքացած է։ Ի պատասխան դրա, օրգանիզմն սկսում է ավելի շատ քրտինք արտադրել՝ մարմինը սառեցնելու համար։
- Սառն ըմպելիքներ խմեք, ոչ թե տաք։ Այդպես կհովանա ձեր մարմինը և ջերմակարգավորման համար օրգանիզմը քրտինք չի արտադրի։
- Եթե այնուամենայնիվ բախվում եք նման խնդրի, պետք է դիմել բժշկի։ Բարձր քրտնարտադրությունը մի քանի հիվանդությունների համախտանիշ կարող է լինել։
Ահա հինգ արդյունավետ միջոց քրտնարտադրության դեմ պայքարելու համար։
[caption id="" align="aligncenter" width="688"] Հոտազերծիչ Colonia Club, Acqua di Parma[/caption]
[caption id="" align="aligncenter" width="684"] Հոտազերծիչ Classic, Dry Dry[/caption]
[caption id="" align="aligncenter" width="684"] Հոտազերծիչ L’Homme Idéal, Guerlain[/caption]
[caption id="" align="aligncenter" width="684"] Հոտազերծիչ Pro LS, Lab Series[/caption]
[caption id="" align="aligncenter" width="684"] Հոտազերծիչ Clinique[/caption]