Գլխավոր Հոդվածներ

ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Տաթևի վանքի գաղտնիքները

ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Տաթևի վանքի գաղտնիքները

Երկրի հարավում գտնվող ամենամեծ վանական համալիրը հինադրվել է 4-րդ դարում ու եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն` Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում:
Այժմ տեր Միքայել վարդապետ Գևորգյան է Տաթևի վանահայրը ու հենց նա պահում ու պահպանում է վանական համալիրը: Վանահայրը հաստատում է, որ կան մի քանի գաղտնուղիներ: Ասում է, որ մի քանիսը մեկընդմիշտ փակվել են երկրաշարժերի ու փլուզումների պատճառով, սակայն մի քանիսը դեռ պահպանվել են: Վանքը կոչվում է Սուրբ Եվստաթեոսի անվամբ: Նա Սուրբ Թադեոս առաքյալի աշակերտն էր, Փրկչի խաչելությունից անմիջապես հետո Հայաստանում քրիստոնեություն էր քարոզում: Ըստ ավանդազրույցի` հենց այս վայրերում է Եվստաթեոսը մահանում տանջանքներով, ու  հենց նրա գերեզմանի վրա տաճար է վեր խոյանում, որն էլ դառնում է Տաթևի մենաստանի հիմքը:
Սեփական փորձով. Արջերի քարանձավ՝ ստորգետնյա դրախտ

  • Սեփական Փորձով. Ի՞նչ են արձանագրել Խոսրովի արգելոցի վիդեոթակարդները




  • Առաջին գաղտնուղու դեպքում ամեն ինչ այնքան էլ բարդ չէ: Պետք էր ներս մտնել սեղանատնից ու փնտրել գետնի վրայի անցքը: Այս գատնուղու տեղն այժմ հայտնի է բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ եղել են Տաթևում: Հենց այս գաղտնուղու միջոցով էլ վանականներն ու տեղացիները հասել են գետափ: Մենք «սեփական փորձով» կրկնենք նրանց ուղին ու հասնենք գետ: Հենց այս ուղով են անցել բոլոր նրանք, ովքեր ցանկացել են արագ հասնել գետափ: Բազմաթիվ են աղբյուրներն ու փոքրիկ ջրվեժները, որոնք կենսական նշանակություն են ունեցել վանական համալիրի համար:
    Այստեղ եղանակն անկանխատեսելի է: Վայրկյանների ընթացքում արևին կարող են փոխարինել հուժկու քամին ու կարկուտը: Սակայն դեռ այնքան էլ վատ չէ, ու որոշում ենք փնտրել մյուս 2 գաղտնուղիների ելքերն ու մուտքերը:

    Տարածել