ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» գրք

Տեղի ունեցավ Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)

newmag-y-n

Newmag հրատարակչությունը Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց Նարինե Կռոյանի նոր վեպը։ «Ճանճերի ժամանակը» գրքի գլխավոր գործընկերը Արթուր Ջանիբեկյանի «Վերածնունդ» հիմնադրամն է։ Վեպը 44-օրյա պատերազմի մասին է։ Գլխավոր հերոսուհին՝ Ս

«Ճանճերի ժամանակը» գրքի խմբագիր Արմեն Ամիրխանյանը նկատեց, որ ընդհանրապես երկու մոտեցում կա. խոսե՞լ հետպատերազմական իրավիճակում պատերազմի մասին, թե՞ ոչ.  

«Կարծիքներից մեկն այն է, որ այդքան կարճ ժամանակ անց պետք է խուսափել պատերազմի մասին գրելուց, քանի որ հասարակությունն ունի հետպատերազմական տրավմա, ինքնության ճգնաժամ է առաջանում։ Մյուս կողմից էլ այդ մասին խոսելու անհրաժեշտությունը կա, քանի որ եղել է պայքար, մեր զոհաբերությունները, կորուստներն ու զրկանքներն անիմաստ չեն եղել, արդար գործի համար են եղել այդ պայքարը։ Ամեն մեկն իրենն է պնդում, բայց հայերը այնտեղ երեք հազար տարի ապրել են»։

Ըստ գրքի խմբագրի՝ հեղինակը գտել է գեղարվեստական հորինվածքն ու փաստերը միահյուսելու հետաքրքիր լուծում. «Գիրքը շատ մոտ է ֆիլմի սցենարի։ Մարտական ֆիլմ է հիշեցնում, որտեղ իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Եթե հետագայում որոշեն ֆիլմ նկարահանել, շատ հետաքրիր ֆիլմ կլինի»։  

 

Նարինե Կռոյանի համար պատերազմի թեման նաև անձնական է, քանի որ նրա որդին նույնպես մասնակցել է մարտական գործողություններին։ Գլխավոր հերոսուհու միջոցով հեղինակը, կարծես, տեղափոխվել է որդու մոտ։ Բանաստեղծ Մարինե Պետրոսյանը նկատեց , որ պատերազմական գրականություն ստեղծվում է, սա առաջին գիրքը չէ այդ թեմայով։ Բայց Կռոյանի վեպն, ըստ բանաստեղծի, ավելի ամբողջական է ու համապարփակ. 

«Ես Նարինեի գործերին ծանոթ եմ։ Գիտեի, որ լավն է լինելու։ Բայց սա պարզապես լավ վիպակ չէ, ռեալիստական ոճով գրված է,  մենք տեսնում ենք մեզ ծանոթ պատերազմը, մեր քաղաքներն ու երկիրը։ Բայց գրքում կա նաև երկրորդ շերտ՝ ճանճերի սիմվոլիկան, միֆական կերպարը։ Մի ամբողջ օր կարդացել եմ գիրքը ու հանկարծ զգացի, որ վեպում մեր պարտությունն է, ոչ մի ուրախ բան չկա, տղաները զոհվում են, թուրքը սպանում է մեր տղային։ Բայց վեպը չի հուսահատեցնում։ Հասկացա, որ հայ կնոջ, մոր կերպարը Մայր Հայաստանն է»։  

Գրքի հեղինակ Նարինե Կռոյանն ասում է, որ իրեն միշտ հարցնում են, թե ինչու չի գրում խաղաղության մասին։ Կռոյանն ասում է, որ պարտադիր չէ երևույթները կոչել կոնկրետ անուններով. «Այս գիրքը նաև բուժիչ հաբ է եղել ինձ համար։ Պատերազմը քաղցկեղի նման մի բան է։ Երբ մարդն իմանում է, որ հիվանդ է, մի քանի փուլ է ապրում, սկզբում չի հավատում, հետո առերեսվում է, հետո վախենում է, բայց, ի վերջո, եթե ուզում է հաղթել, պետք է կռվի այդ թշնամու դեմ։ Իմ հերոսը կռվում է, քանի որ հաղթում են նրանք, ովքեր կռվում են»։

Գրքի հեղինակը խոսեց նաև վեպի վերնագրի մասին։ Զուգահեռներ են իր՝ «Ճանճերի ժամանակի» ու Սարտրի միջև։ Բայց հեղինակն ասում է, որ իր «ճանճերը» այլ են, պարզապես դրանք այն ասոցիացիան են, որոնք առաջացել են գիրքը գրելիս, պատերազմի մասին խոսելիս.

«Գրելու ընթացքում շատ տեղեկություններ եմ հավաքել, բաց աղբյուրներից եմ օգտվել, մարդու իրավունքների խախտման տարբեր զեկույցներ եմ ուսումնասիրել։ Բավականին վլոգներ եմ դիտել, որտեղ մասնակիցներն են խոսում պատերազմի մասին։ Այդ բոլորը միավորվել են, համախմբվել իմ վեպում»։  

Նարիե Կռոյանն ասում է, որ իր գրքով նաև ուզում է, որ «Հաղթանակը շատ տերեր ունի, իսկ պարտությունն անտեր է» արտահայտությունը մոռանանք, քանի որ այս պարտությունը պետք է տեր ունենա։ 

Կարդացեք նաև

Տարածել