Ինչո՞վ էր առանձնահատուկ հայ թենիսիստի հաղթանակը Նովակ Ջոկովիչի նկատմամբ
Խաչանովի մասին մարզաշխարհն ակտիվ սկսել է խոսել երեք—չորս տարի է։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստն աստիճանաբար դասվում է թոփ֊մակարդակի ամենաուժեղագույնների շարքին։ Ավելին՝ անցած շաբաթ նա իրեն թույլ տվեց հաղթել ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակի 4 ներկայացուցիչների։ Այդպես նա 1-ին անգամ հաղթեց Մասթերս-1000 շարքի մրցաշարում:
Փարիզի մասթերսի եզրափակիչում Խաչանովը մրցեց Նովակ Ջոկովիչի հետ։ Մրցաշրջանի 2-րդ կեսում իր լավագույն մարզավիճակին վերադարձած սերբը եզրափակիչի բացահայտ ֆավորիտն էր: Ուիմբլդոնից սկսած նա ընդամենը 2 պարտություն էր կրել և Փարիզի մրցաշարի կեսից վերադարձրել էր աշխարհի 1-ին ռակետի կոչումը: Բայց, Խաչանովը նույնիսկ մեկ սեթ չտվեց մրցակցին, իսկ Նովակը 1 ժամ 38 րոպեում ընդունեց պարտությունը:
Կարդացեք նաև.
Ջորկաեֆ. «Ինձ տեսնում եմ հայկական ֆուտբոլում»
5 տարօրինակ փաստ Ջիբրալթարի եւ այդ երկրի ազգային հավաքականի մասին, որին պարտվեց Հայաստանը
Մարզիչ, որը փոխեց Մխիթարյանի կարիերան. ի՞նչ ճանապարհ է անցել հավաքականի նոր մարզիչը
Կարեւոր փաստեր
- Ամբողջ մրցաշարի ընթացքում, Խաչանովը մրցակիցներին զիջել է ընդամենը 1 սեթ:
- Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայում նվաճած 4 տիտղոսներից 3-ը նա վերցրել է այս տարի։
- Ռուսաստանի ներկայացուցիչներից վերջին անգամ Մասթերս մրցաշարում 2009-ին հաղթել էր Նիկոլայ Դավիդենկոն:
Այս հաղթանակից հետո Խաչանովը բարձրացավ դասակարգման աղյուսակի 11-րդ հորիզոնական։ Որպես 2-րդ պահեստային նա կմեկնի Լոնդոն, որտեղ կկայանա տարվա ամփոփիչ մրցաշարը: 2018-ը միանշանակ Կարեն Խաչանովի կարիերայի լավագույն տարին է:
[gallery ids="54643,54644,54645"]
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը