BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Կազիմիր Մալեվիչի «Սև քառակուսին» գրքի

Տեղի ունեցավ Կազիմիր Մալեվիչի «Սև քառակուսին» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով Newmag-ը ներկայացնում է ռուս նկարիչ, ավանգարդի դրոշակակիր, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալեվիչի գիրքը։ Նրա «Սև քառակուսին» դարձավ մանիֆեստ, շրջադարձային կետ՝ անցյալում թողնելով դասական արվեստը։ Նրա գոր

Սև քառակուսի, որը մերժեց հինն ու դարձավ նորի սկիզբը: Քառակուսի, որը դարձավ իսկական մանիֆեստ, 20-րդ դարի գլխավոր ստեղծագործություն: Newmag հրատարակչությունը հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարի հետ ներկայացնում է ռուս ավանգարդիստ, կոնստրուկտիվիստ, սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալեվիչ գիրքը՝ արվեստը հասկանալու մասին: Արվեստաբան Արմեն Եսայանցի խոսքով, սա օգտակար հրատարակություն է. «Ակադեմիական արվեստը ջնջում ենք, նորն ենք սկսում, «Սև քառակուսին» էլ դա է: Այցեքարտն է երկրի ու ամբողջ ռուսական ավանգարդի սկիզբը, աբստրակտցիոնզիմի սկիզբը»:

Մալեվիչի մյուս՝ կարմիր քառակուսին կրծքին արվետսաբանը հիշեցնում է՝ «Սև քառակուսին» ի սկզբանե ստեղծվել էր որպես օպերային ներկայացման դեկոր: Հետագայում Մալեվիչը նկարեց ընդհանուր առմամբ չորս «Սև քառակուսի»: Առաջին անգամ, որպես կտավ Մալեվիչը ներկայացրեց 1915 թվականի Պետերբուրգում 0.10 ֆուտուրիստական ցուցահանդեսի ժամանակ: Քառակուսի, որն իրականում՝ ոչ սև է, ոչ էլ քառակուսի՝ հավելում է արվեստաբանը. «Տարբեր գույներ ունեն նրա պատկերները: Սա այդքան քառակուսի չէ, կողմերը հավասար են: Մի քանի տարբերակ կա, թե ինչ է նշանակում, գլխավոր կետը՝ այս ստեղծագործությամբ ազդարարում է ամեն ինչի ոչինչը, զրոյական կետն է: Դա սպիտակ ֆոնի վրա է, դա է կարևոր, որը խոսում է սպիտակի ու սևի մասին, ինչպես ին յան, տաղամարդ կին, բնության մշտական հակասաությունների մասին է»:

Այդ ինչպես ստացվեց, որ պարզապես «Սև քառակուսին» դարձավ 20-րդ դարի գլխավոր ստեղծագործություններից մեկը: Արվեստի գո՞րծ, թե՞ բողոքի ակցիա, գլուխգործո՞ց, թե՞ լավ փիառի արդյունք: Մալեվչիչի «Սև քառակուսին» ամենաքննադատված ու քննարկված ստեղծագործություններից է: Ու այդ ստեղծագործության հեղինակը նաև գրել է, բացատրել՝ ինչ է արվեստը՝ ընդգծում է գրքի թարգմանության խմբագիրը՝ Արմեն Ամիրխանյանը. «Մալեվիչը ոչ միայն իր նախորդ արվեստն էր սևով պատում, այլև զրոյացնում էր նախկին ավեստը, գրքում այդ մասին չկա, բայց ինքն անընդհատ մերժում է պատկերը՝ այն, ինչ տեսնում ենք, շոշափում ենք: «Սև քառակուսին» ոչ միայն կտավ էր, այլև՝ ապստամբություն»: Մալեվիչի սուպերմատիզմը գույնի առավելությունն էր մյուս բոլոր տարրերի նկատմամբ: Սև քառակուսին առաջին ցուցադրության ժամանակ տեղադրված էր սենյակի անկյունում՝ այնտեղ, որտեղ սովորաբար կախում են սրբապատկերները: Հեղինակն իր կտավն այդպես էլ կոչում էր՝ սրբապատկեր: Գրքի գիտական վերիֆիկանտ Արման Ղարագուլյանը նշում է՝ այն  հիմա Տրետյակովյան պատկերասրահում է, գնահատվում է 20 միլիոն դոլար. «Կարելի է մանուշակագույն բաժակ նկարել, բայց 400 էջանոց հիմնավորում պետք է ներկայացնես, թե ինչու է դա կարևոր: Հենց կարողանանք, գուցե վաճառենք: Նա նկարեց, հետո 400 էջով ապացուցեց՝ ինչու է իր գործը գլուխգործոց»:

Կազիմիր Մալեվիչը կործանեց հին արվեստը: Իր միստիկ կյանքի ավարտն ու վերջին ստեղծագործությունը եղավ իր թաղումը: Այն զանգվածային պերֆորմանս էր, որտեղ Մալեվիչը ներկայացավ, որպես ֆուտուրիստական ատրիբուտ: Ռուս սուպրեմատիստ Կազիմիր Մալեվիչի 20-րդ դարի գլխավոր կտավը դարձած «Սև քառակուսին» կտավի ու մյուս գործերի վերաբերյալ հոդվածները, հռչակագրերը, մանիֆեստները Newmag-ը հրատարակեց ու տպագրեց հայերեն: «Սև քառակուսին»  այս տարվա վերջին գիրքն է:

Կարդացեք նաև

Տարածել