ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag Winer Fest-ին տեղի կունենա Թոմ Նիկոլսի «Վտ

Newmag Winer Fest-ին տեղի կունենա Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

newmag-y-n

Ամեն ինչ՝ հատկապես մեր քաղաքական միջավայրում համացանցի ու սոցիալական մեդիայի դերի մասին: Newmag-ը թարգմանել և հրատարակել է «Վտանգավոր ամենագետները» գիրքը: Այն գրաքննադատները կոչել են տգիտության տափաստանի հանճարեղ ուղեցույց:

Հեղինակ Թոմ Նիկոլսը ցույց է տալիս, թե ինչպես ենք հասել այսօրվա մտահոգիչ վիճակին, երբ ցանցային ամենագետները դարձել են հանրային գլխացավանք, իսկ փորձագիտական  միտքը, գիտելիքը, մասնագիտական բանավեճն  իրենց տեղը զիջել են ցանցային ամենագետներին ու նրանց  բարձրագոչ հայտարարություններին ու հանրագրերին: Հիմա սեփական անգիտության պաշտամունքի շրջանն է:

Թոմ Նիկոլսը մեկ տարի առաջ անցել է թոշակի: Ամերիկացի գրող, միջազգայնագետ, նախկին պրոֆեսորը չափազանց ինտելեկտուալ կերպար է, նա դասավանդել է  Դարտմութի և ԱՄՆ Ռազմածովային համալսարաններում։  Առավել հայտնի է միջազգային հարաբերությունների ու մասնավորապես Ռուսաստանի վերաբերյալ աշխատություններով։  Այս գիրքն էլ սկբում հոդված էր, ձեռնարկի վերածվեց Բրեքզիթի հանրաքվեից և ԱՄՆ ընտրություններից հետո։ Այդ ժամանակ արդեն ակնհայտ էր, որ սոցցանցերում  ծնվում են տաղանդավոր դեմագոգներ:

                                                                            

Ըստ պրոֆեսորի, միջին վիճակագրական քաղաքացին հավատում է, որ եթե տիրապետում է  Wikipedia-ի տեղեկություններին, ուրեմն չի տարբերվում  գիտության դոկտորից ու փորձառու դիվանագետից։ «Վտանգավոր ամենագետները» գրքում ցույց է տալիս, թե ինչպես է ձևավորվել փորձագետներին արժեզրկելու միտումը. «Փորձագիտական գիտելիքը կամ պրոֆեսիոնալ կոմպետենտությունը դեռեւս լիովին չի մահացել, բայց իրոք վտանգված է։ Ինչ-որ բան ակնհայտ սխալ ուղղությամբ է գնում։ Միացյալ Նահանգներում այժմ տարածված է սեփական անգիտության պաշտամունքը։ Խնդիրը միայն այն չէ, որ մարդիկ շատ բան չգիտեն գիտության, քաղաքականության կամ աշխարհագրության մասին»։

Ըստ գրքի թարգմանիչ Հովհաննես Նիկողոսյանի, հեղինակը գրքում կարողացել է վարպետորեն ցույց տալիս, թե ինչ է լինում, երբ մտավորականությունը չի իրականացնում իր առաքելությունը կամ էլ երբ  «վերակացուի» կեցվածք է ընդունում՝ հանրությանն ու պետությանը ծառայելու փոխարեն. «Թերեւս ամենածանր եզրակացությունները հեղինակը թողնում է ընթերցողին։ Դրանցից մեկը, իմ կարծիքով, այն է, որ «ճշմարտություն», հավանաբար, այլեւս չկա։ Սոցցանցերում ու լայքահավաք մեդիաներում «ամենագետները» սպանել են թե՛ճիշտը, թե՛ մասնագիտական գիտելիքի հանդեպ հետաքրքրությունը։ Հիմա բոլորը ճիշտ են։ Բոլոր, նույնիսկ ամենաանհիմն կարծիքները հռչակվել են իրավահավասար»:

Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ»  գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag-ի  ձմեռային փառատոնին՝ «Կոնգրես»  հյուրանոցի Մեծ սրահում, փետրվարի 18-ին, 17:00:

Միջին վիճակագրական ամերիկացու բազային գիտելիքների մակարդակն այժմ այնքան ցածր է, որ նա հատել է «անկիրթ մարդու» ստորին շեմը, իջել-հասել «ապատեղեկացված մարդու»  մակարդակին և  գահավիժում է դեպի «ագրեսիվ մոլորյալի» խորխորատներ։ Մարդիկ սկսել են ոչ միայն հիմարությունների հավատալ, այլև ակտիվորեն դիմադրում են: Մարդիկ հպարտանում են իրենց իսկ անգիտությամբ։ Ավելին՝ ամերիկացիները հասել են մի կետի, որտեղ այդ անգիտությունը, հատկապես հանրային քաղաքականությանը վերաբերող հարցերում, համարվում է առաքինություն։


ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ»  գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag-ի  ձմեռային փառատոնին՝ «Կոնգրես»  հյուրանոցի Մեծ սրահում, փետրվարի 18-ին, 17:00:

Կարդացեք նաև

Տարածել