BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ով է Անդրեյ Մակինի այն հայ ընկերը, որը դարձել է գր

Ով է Անդրեյ Մակինի այն հայ ընկերը, որը դարձել է գրքի հերոսը (տեսանյութ)

newmag-y-n

«Իմ հայ ընկերը» կախարդում է իր բազմաշերտ նոստալգիայով. մեկուսացված հայկական համայնքի՝ հայրենի երկրի մասին հուշերը միահյուսվում են երիտասարդ տղայի՝ մանկության ընկերոջ մասին հիշողություններին: Մակինը հայերի ու Հայաստանի մասին գրում է զգացմունքային ակնածանքո

Հայ ընկերը 15-ամյա Վարդանն է, որն ապրում էր Սատանի ծայր թաղամասում: Աղքատ ծայրամասում ապրում էին հայ ընտանիքներ, որոնք եկել էին Սիբիր՝ սպասելով իրենց հարազատների  դատին: Մեղադրանքը Ցեղասպանության տարելիցին ընդառաջ գաղտնի կազմակերպություն ստեղծելն էր և Հայաստանի անկախությունը վերականգնելու գաղափարը: Քաղբանտարկյալներին պահում էին նրանց հայրենիքից հինգհազար կիլոմետր հեռավորությանվ վրա՝ բանտի վերածված հին վանքում: 

«Միշլեն է ասել` պետք է պատմության լռությանը խոսել տալ: Պետք է խոսենք մտերիմների, ընկերների փոխարեն այն ամենի մասին, որոնց վերաբերյալ նրանք չեն կարողանում բարձրաձայնել: Եթե հայ ընկերոջ մասին չխոսեի այս գրքում, ի՞նչ արձագանք կստանար նրա ապրած կյանքը, ո՞վ կիմանար նրա մասին` ոչ ոք: Նա այն մարդկանց ընդհանրական կերպարն է, ովքեր կյանք են գալիս, մնում են ստվերում, իրենց կռիվ են տալիս ու հեռանում»:

«Իմ հայ ընկերը» գիրքն ավելի խորհրդավոր ու հուզիչ է դառնում, երբ պարզվում է, որ հայ տղան՝ Վարդանը, գուցե ոչ էլ հայ է: Նրան որդեգրել էր այրի Շամիրամը՝ Ղարաբաղում, երբ իմացել էր, որ էթնիկ բախումների ժամանակ նրա մայրը մահացել է՝ հավանաբար ադրբեջանցիների բռնաբարություններից հետո: Մեծանալով ու դաստիարակվելով հայկական ընտանիքում ու հայկական միջավայրում, փոքրիկ Վարդանը դարձել էր հայ՝ Արարատի մասին երազանքով, ցեղասպանության մասին նախկինների հուշերով։ Որպես հայ լինելու առհավատչյա՝ երեխան ժառանգել էր «հայկական» կոչված ծանր հիվանդությունը: 

«Ի՞նչն է ինձ զարմացրել այս տղայի մեջ` չնայած իր` Երևանյան հիվանդությանը, իր երկրում ստեղծված ողբերգական իրադրություններին` նա կարողանում էր իր շուրջը ստեղծել քնքշության, լիրիկական միջավայր: Իվերջո նա երեխա էր, որն ի՛ր ձևով երջանիկ էր: Աշխարհը նրան պարտադրում էր լինել դաժան, ագրեսիվ, բայց նա արևի տակ իր տեղը գտավ, ասաց` ոչ, ապրելու, ողջ լինելու զգացում ունենալու այլ ճանապարհ էլ կա` ես այն ձեզ համար կբացահայտեմ` լիրիկայի ճանապարհ, աշխարհքից մի քայլ հեռու ճանապարհ, բայց միևնույն ժամանակ, նա չէր ժխտում իրականության գոյությունը»։

Անդրեյ Մակինն ընկերության, սիրո մասին պատմությունն իր հայ ընկերոջ կերպարի միջոցով վարպետորեն ներկայացնում է՝ հիշատակելով Հայաստանի ու հայերի համար ողբերգական տարբեր ժամանակշրջաններ՝ Ցեղասպանություն, Արցախյան պատերազմ ու այլախոհների աքսոր: 

Կարդացեք նաև

FRANCOFEST | Newmag-ը ներկայացնում է ֆրանսիայի ակադեմիայի անդամ Անդրեյ Մակինի «Իմ Հայ ընկերը» վեպը (թրեյլեր)

Տարածել