Newmag-ն այցելել է «Կյանքի նյարդը» վեպի արցախյան գյուղ, նկարահանել հայտնի տունն ու բնակչներին (տեսանյութ)
Ինչպես ձևավորվեց անկախ Հայաստանի պատմությունը, ինչպես էր երիտասարդ սերունդը պայքարում հայրենիքի անկախության համար, ինչպես էին մեկնում մարտի դաշտ՝ այս տարիների ամենավառ դրվագների մասին է Newmag հրատարակչության «Կյանքի նյարդը» վեպը։ Արման Սաղաթելյանը, որը վիպակում ընդամենը 17-ամյա ուսանող է, ներկայացնում է, թե ինչպես ընկերոջ հետ ծնողներից ծածուկ հայտնվել Մարտակերտում, մասնակցել Չլդրանի համար մղվող պայքարին։ Այս հոդվածն այն գյուղի մասին է, որը մոտ երեք տասնամյակ առաջ պատերազմի էպիկենտրոնում պայքարում էր ազատ ու անկախ հայրենիքի պատմությունը կերտելու համար։
Արցախի Առաջաձորն այն գյուղն է, որտեղ ծավալվել են գրքում նկարագրվող հիմնական գործողությունները: Հիմա սա դրախտ է` Խաչեն գետի մոտ, քարե պարիսպների նմանվող բարձունքի տակ, որն այլ անուն էլ ունի` Բրեստի ամրոց: Առաջաձորն անդադար հրետակոծվում էր դիմացի բարձունքներից. դրանց հետևում է ձեռքից ձեռք անցած Չլդրանը:
Սյագոյի ու Տիգայի գումարտակն Առաջաձոր մտավ այն փուլում, երբ խնդիր էր դրված վերցնել Չլդրանն ու պահել դիրքերը: Ըստ հրամանատար Մելսիկ Կարապետյանի, ադրբեջանական զորքն այնտեղ էր դիրքավորված, սարերից այն կողմ գտնվող Չլդրանն էլ այդ պահին նրանց հսկողության տակ էր
Սյագոյի ու Տիգայի գումարտակն Առաջաձոր մտավ այն փուլում, երբ խնդիր էր դրված վերցնել Չլդրանն ու պահել դիրքերը: Ըստ հրամանատար Մելսիկ Կարապետյանի, ադրբեջանական զորքն այնտեղ էր դիրքավորված, սարերից այն կողմ գտնվող Չլդրանն էլ այդ պահին նրանց հսկողության տակ էր. պատմում է բնակիչ Մելսիկ Ալավերդյանը.«Մեր պաշտպանական շրջանը էստեղ է եղել, Մարտակերտի ջոկատները լոխ հավաքված այստեղ։ Առաջաձորի բնակիչները տեղահանված են եղել, էստեղ եղել են միայն պաշտպանական ջոկատները»:
Առաջաձոր մտնողը միանգամից հայտնվում է Մելսիկ Ալավերդյանի տան դիմաց: Գյուղ մտնողին նա է դիմավորում՝ ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարը։ Առաջաձորցիները նրան մինչև հիմա կոմանդիր են ասում: Մելսիկ Ալավերդյանը հիշում է ամենայն մանրամասնությամբ, թե երբ և ինչպես գյուղը դատարկվեց. «Սենց լրիվ շրջապատված է եղել էս սարերից: Մարդ չէր մնացել գյուղում, տեղափոխել էինք գետի էն կողմը»:
Արման Սաղաթելյանի՝ Սյագոյի նկարագրած վայրերն այստեղ գտնելը բարդ չէ. տեղակայվել էին հենց այս շենքում՝ ճանապարհի վրա: Այն ժամանակ որպես զորանոց էր ծառայում, հիմա այդտեղ հրշեջ ջոկատներ են: Ճանապարհի մյուս կողմում դաշտային հոսպիտալն էր, որի մասին պատմում է Արմանը «Կյանքի նյարդը» վեպում։ Հրամանատարի կինը պատմում է՝ մինչև Մելսիկ Ալավերդյանը գյուղն էր պահում, ինքը վիրավորներին էր ոտք հանում. «Ես բուժաշատող էի, պատրաստ կանգնած էինք օգնության հասնելու համար»։
Կարդացեք նաև
- Newmag-ը հրատարակել է Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» վեպը՝ արցախյան պատերազմի մասին
- Տեղի ունեցավ «Կյանքի նյարդը» գրքի հեռուստաշնորհանդեսը
- Առաջին արձագանքներ. հայտնի լրագրողներն ու գրողները՝ «Կյանքի նյարդը» վեպի մասին
- Ուսանողի կյանքը 1990-ականներին. Հանրահավաք, դասեր ու փախուստ դեպի սահման «Կյանքի նյարդը» վեպում
Այս բարձունքները տեսել են ամենասարսափելին, մարտական ընկերնրերի մահ, պարտություն ու հաղթանակ, զգացել են կարոտ ու ցավ: Այս բլուրներից մեկի վրա է վիրավորվել Տիգան, այս բարձունքներում էր մոլորվել Սյագոն. մի սխալ հաշվարկ, սխալ ուղղությամբ արված ընդամենը մեկ քայլ և Արմանը կհայտնվեր ադրբեջանցիների մոտ:
Գրքի ամենատպավորիչ դրվագներից մեկը Սյագոյի մոլորվելն էր, այնպես է նկարագրում, որ մինչև վերջին պահը լարված է պահում ընթերցողին: Ծանր ապրումներից հետո Արմանը պառկում է թաց տերևների վրա ու գտնում երջանկության բանաձևը՝ հենց այդպես՝ թփերի մեջ պառկելը, կանաչ կոնյակ խմելն ու ուղղակի՝ երկնքին նայելն է, կարևորը՝ ճակատային գծի քո՛ կողմում ես, հարազատ լեզվով զրույց ես լսում։
Գրքի ամենատպավորիչ դրվագներից մեկը Սյագոյի մոլորվելն էր, այնպես է նկարագրում, որ մինչև վերջին պահը լարված է պահում ընթերցողին:
Արման Սաղաթելյանը գրքում հիշատակում է այս ուղղության վրա գտնվող երեք գյուղ` Առաջաձոր, Չլդրան, Կիչան: Մտել է դատարկ տներից մեկը՝ ընկերների համար միրգ քաղելու համար, մտորումներիմեջ ընկել խնամված այգում՝ գուշակելով, թե ինչպիսին էր այն պատերազմից առաջ ու ինչպիսին կլինի դրանից հետո: Տան տերը՝ Ալբերտ Հովսեփյանը, հիշում է. «Այն ժամանակ հայրս էր մշակում, տունը դատարկ էր, ռմբակոծում էին, երեխաները Ստեփանակերտում էին»:
Հիմա տանտերը ամբողջ բակով մեկ նոր ծաղկանոցներ է դրել՝ որպես ծաղկաման օգտագործելով կասետային ռումբերի և տանկերի արկերի դատարկ պարկուճները։ Սյագոյի երազանքն է հյուր գալ այս ընտանիքին, նվիրել պատի նոր ժամացույց, որը կհաշվի նոր՝ խաղաղ ժամանկները:
Արման Սաղաթելյան
4800 ֏
Նկարագրություն
Ինչո՞վ էր զբաղված և ինչ էր մտածում հայ երիտասարդը 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզման, անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիներին: Զգու՞մ էր պատմական փոփոխությունների անդառնալիությունը, որի ականատեսն էր ավագ սերունդը: Եվ ի՞նչ էր նշանակում լինել 17-ամյա անհոգ պատանի երկրի համար ամենաբարդ ժամանակներում: Արման Սաղաթելյանի ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 1991-93 թվականների Հայաստանը: Այն սև ու սպիտակ չէ , ոչ միայն հաղթական գոյամարտի մասին է, այլև ցրտի և մթի: Ամեն ինչ ոչ շատ վատ էր, ոչ էլ լավ: Հեղինակի ձևակերպմամբ՝ տանելի էր:
Այս գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդի մասին է: Նրանք ծնողներից թաքուն մեկնում են Արցախ և մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին: Արցախյան պատերազմը նկարագրված է ականատեսի աչքերով. ոչինչ չափազանցված չէ՝ ո՛չ վախը, ո՛չ համարձակությունը, ո՛չ մահը, ո՛չ էլ պայքարը: Չլդրանի համար մղված մարտը բախտորոշ է եղել, քանի որ դարձել է պատերազմի ամբողջ ընթացքի բեկումնային պահերից մեկը: 1993-ի փետրվարի 5-ին Չլդրանի ազատագրմանը հաջորդել են հայկական ուժերի գարնանային լայնածավալ հակահարձակումը և Մարտակերտի շրջանի ամբողջական ազատագրումը: