[Մեծ պրեմիերա] Տեղի կունենա Նարինե Աբգարյանի «Մանյունյա» բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)
Վերջերս Newmag-ը հայերեն ներկայացրեց Նարինե Աբգարյանի «Մանյունյա» եռահատորյակի առաջին գիրքը։ Գանգրահեր ու կարմրաթուխ աղջնակի պատմությունը տարածվել ու տարբեր լեզուներով թարգմանվել է ամբողջ ԱՊՀ-ում։ Այն դարձել է նաև ներկայացման ու ֆիլմերի սցենարներ։ 2021-ին
Newmag-ը հոկտեմբերին հրատարակեց Նարինե Աբգարյանի «Մանյունյա» եռահատորի առաջին մասը: Այս գիրքը երիտասարդների և այն մեծահասակների համար ու մասին է, ովքեր դեպի հասուն կյանք միտումնավոր հիշողությունների դուռը բաց են թողնում անցյալի համար, որ գոնե երբեմն մտովի կարողանան վերադառնալ այնտեղ: Խորհրդային երկու ընտանիքների պատմության մասին գրական գործի վաճառքը ԱՊՀ տարածքում արդեն գերազանցել է մեկ միլիոն օրինակը. «Մանյունյայի» թարգմանությունները զբաղեցրել են ամենաբարձր հորիզոնականները: Այն առաջադրվել է «Մեծ գիրք» մրցանակին:
Գրքի աուդիո տարբերակը համարվում է երեխաների համար ամենահայտնի ստեղծագործությունը: Հիմա հերթը էկրանավորմանն է: Իսկ ֆիլմում, ինչպես գրքում, գործողությունը տեղի է ունենում Հայաստանում 1980-ականներին: Սերիալը պատմելու է տարբեր ազգությունների՝ խորհրդային երկու ընտանիքի բարեկամության մասին: Այստեղ գլխավորը ոչ թե ծննդավայրն է կամ հերոսների ազգությունը, այլ այն, որ սա պատմություն է մեր ժամանակակիցների մասին։ «Մանյունյա» բազմասերիանոց ֆիլմը բաղկացած է 24 րոպեանոց 10 մասից։
Սերիալի ստեղծագործական թիմում ընդգրկված են պրոդյուսերներ Ղևոնդ ու Սարիկ Անդրեասյանները, սցենարիստ Հայկ Ասատրյանը, ռեժիսոր Արման Մարությանը։ Գլխավոր դերերում են երիտասարդ դերասանուհիներ Կատյա Տեմնովան և Կարինա Ղահրամանյանը։ Նարինե Աբգարյանն անձամբ է հետևել ֆիլմի ստեղծագործական աշխատանքներին. «Նկարահանման հրապարակում էի, երբ առաջին կադրերն էին արվում ու կոտրվում էր բաղձալի ափսեն։ Ես ծանոթացա արտիստների հետ, նրանք հիանալի էին, ռեժիսորի և սցենարիստի հետ, որոնք մեծ ակնածանքով էին վերաբերվում աշխատանքին։ Շատ եմ սպասում պրեմիերային: Տոնի սպասման հրաշալի զգացում ունեմ»։
Բազմամասանոց ֆիլմը էկրան է բարձրանում Ռուսաստանյան խոշորագույն ծառայություններից մեկին՝ Okko-ի շնորհիվ։ Մուլտիմեդիա ծառայություններ իրականացնող կառույցն իր գործունեությունը Հայաստանում կսկսի Նարինե Աբգարյանի «Մանունյայի» երկար սպասված կինոդիտումով: Հայաստանը դարձավ 5 -րդ երկիրը, բացի Ռուսաստանից, որտեղ հեղինակավոր Okko-ն ունի իր ներկայացուցչությունը։
Okko-ի օգտվողների համար հասանելի կլինի ավելի քան 100 հազար միավոր հեռուստաարտադրանք համաշխարհային կինոստուդիաներից՝ Walt Disney Pictures, Paramount Pictures, 20th Century Fox, Warner Bros, Sony Pictures, Universal Pictures, ինչպես նաև ֆիլմերի և սերիալների եվրոպական և ռուսաստանյան առաջատար արտադրողներից։ Ծառայության օգտվողների համար բովանդակության հասանելիությունը կիրականացվի բաժանորդագրությությամբ։
Ծառայության կարևոր ոլորտներից է սեփական արտադրության բովանդակության ստեղծումն ու տարածումը: Ահա թե ինչու իրենց մեկնարկը տրվում է հենց «Մանյունյա» սերիալի պրեմիերայով։ Հենց նրանց առաջին դրվագները հայ հանդիսատեսին անձամբ Նարինե Աբգարյանը, պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանը, դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը և նախագծի ստեղծագործական թիմը։ Չարաճճի Մանյունյայի և նրա ընկերուհու մասին առաջին գրքի լույս ընծայումից տասը տարի անց՝ երկար սպասված էկրանավորման պրեմիերային կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է Նարինե Աբգարյանի «Մանյունյան» եռագրության առաջին գիրքը
- Տեղի ունեցավ ամենաջերմ ու զվարճալի արկածներով լի՝ «Մանյունյա» գրքի հեռուստաշնորհանդեսը
- Ինչպես մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը ստեղծեց զվարճալի ու տպավորիչ «Մանյունյա» գրքի շապիկը (տեսանյութ)
Հոկտեմբերի 20-ին, 19։00-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա «Մանյունյա» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի 1-ին և 2-րդ մասերի պրեմիերան: Ֆիլմի դիտումից հետո կլինի գրքի ընծայագրում ու վաճառք: