[Newmag Summer Fest] Ինչու և ինչպես Newmag-ը թարգմանեց ամռան գլխավոր հիթը՝ «Կույսերը» թրիլլերը (տեսանյութ, լուսանկարներ)

Newmag Summer Fest-ի գլխավոր ինտրիգներից մեկը Ալեքս Մայքլիդիսի «Կույսեր» թրիլլերի շնորհանդեսն էր: Համաշխարհային պրեմիերային զուգահեռ Newmag-ն աշխարհում առաջիններից էր, որ հրատարակեց այս գիրքը հայերեն՝ նույնիսկ ռուսերենից ավելի շուտ: Փառատոնին գիրքը ներկայ
Երբ 2021-ի սկզբին Newmag-ը հրատարակեց Ալեքս Մայքլիդի «Լռակյաց հիվանդը», վստահ չէր, որ այս ժանրը՝ թրիլլերը, կընդունի հայ ընթերցողը: Ի զարմանս հրատարակության, ընթերցողն այն սիրեց ու գնեց առաջին տպաքանակը և անհամբեր սպասում էր հեղինակի նոր վեպին: Իսկ ինչպես հրատարակչությանը հաջողվեց այս բեսթսելլերը համաժամանակյա ներկայացնել Հայաստանում՝ պատմում է Newmag-ի տնօրենը. «Երբ «Լռակյաց հիվանդիը» արագ սպառվեց, ընթերցեցի հեղինակի նոր գործն ու որոշեցի՝ անպայման սա էլ թարգմանել հայերեն: Թարգմանիչն ու խմբագիրը հիանալի գործ են արել՝ շարունակել են դինամիկ սյուժեն՝ նրբագեղ հայերենով»:
Սա կարևոր իրադարձություն է հայկական գրահրատարակչության համար՝ լինել առաջիններից մեկը համաշխարհային շուկայում. նկատում է Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը. «Սա կարելի է համարել առաջընթաց ու գեղեցիկ ավանդույթ: Մենք առաջինն էինք լոկալ, ռեգիոնալ շուկայում, որ թարգմանեցինք այս գործը: Newmag-ը կարևոր դեր ունի գրահրատարակչությունում, ինչն էլ ընթերցողի օգտին է»:
New York Times-ի բեսթսելլերի հեղինակի նոր գիրքը՝ նախորդի պես, հոգեբանական թրիլլեր է։ Այս պատմությունը միահյուսում է հունական դիցաբանությունը, սպանությունն ու սևեռուն մտքերը: Գիրքը փիլիսոփայագիտական դետեկտիվ է՝ դիցաբանական ու հոգեթերապևտիկ նուրբ շրջադարձերով: Մայքլիդիսի գրականության անդիմադրելի հմայքը նաև նրա ռեժիսորական հմտությունների հետևանք են: Գիրքն իսկական ֆիլմ է, որտեղ երևում է բեմադրիչ-ռեժիսորի ամբողջ աշխատանքը:
Նոր բեսթսելլերի՝ «Կույսերի» թարգմանիչն Աստղիկ Աթաբեկյանը հայերեն էր թարգմանել նաև Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ժամանակը կարճ էր, բայց այս գործի դեպքում բավական էր. ինչպես ընթերցանությունը, այնպես էլ թարգմանությունն անցել է մեկ շնչով: Պետք էր նաև ընթերցողի համար կարդալը լիներ այնքան դյուրին ու ինտրիգային, որքան բնագիրն է՝ նկատում է Աստղիկ Աթաբեկյանը. «Նրա վեպերը բեմադրություն, ֆիլմի սցենարներ կարծես լինեն: Ինչպես «Լռակյաց հիվանդի» դեպքում , գլխավոր հերոսը հոգեթերապևտ է, ով թափանցում է մարդու հոգու խորքն ու փորձում հասկանալ՝ ինչ է կատարվում: Գործողությունները զարգանում են արագ, ինտրիգային»:
Գրքում կարևոր հերոս է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Ֆոսկան։ Նա բարետես ու խարիզմատիկ տղամարդ է, հունական ողբերգության գիտակ, որին պաշտում են և՛ դասախոսները, և՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները:
Գրքի հայերեն թարգմանության խմբագիր Մարգարիտա Սարգսյանի խոսքով, վեպի շուրջ աղմուկն արդարացված է. «Եթե աղմուկ կա, ուրեմն ընթերցողը սիրել է գիրքը: Մեծ սիրով ենք աշխատել թարգմանչի հետ, փորձել ենք հայ ընթերցողին ևս փոխանցել մեկ շնչով ընթերցելու հնարավորոթյունը: Շատ հետաքրքիր է՝ անընդհատ ուզում ես երկրորդ քայլը հասկանալ, բացահայտել ՝ ինչ եղավ»:
Կարդացեք նաև
- Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» համաշխարհային բեսթսելլերն արդեն թարգմանվել է հայերեն (թրեյլեր)
- Համաշխարհային բեսթսելլերների հեղինակ Ալեքս Մայքլիդիսը ողջույնի խոսք է հղել Newmag-ին ու հայ ընթերցողներին (տեսանյութ)
Գրաքննադատները «Կույսերը» համարում են անդիմադրելի շարունակություն, որին նախորդել էր առաջին գրքի գայթակղիչ մեկնարկը:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
