BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Բուկինիստի» ցուցակը. հայտնի են նոյեմբերի բեսթսելլ

«Բուկինիստի» ցուցակը. հայտնի են նոյեմբերի բեսթսելլերները

newmag-y-n

Ի՞նչ է կարդում քաղաքը՝ հարցն արդեն ունի պատասխան. հիմնականում Newmag-ի գրքերը: «Բուկինիստ» ընկերությունը ներկայացրել է իր ամսական հաշվետվությունը, համաձայն որի նոյեմբերին գրախանութներում 20 գիրք է ունեցել վաճառքի մեծ տեմպ: Գեղարվեստական, ոչ գեղարվեստակ

Քաղաքը նախևառաջ կարդում է «Թքած ունենալու նուրբ արվեստը»: Երջանկության պարադոքսալ բանաձևեր, որոնք Մարկ Մենսոնը ներկայացնում է իրեն բնորոշ սև հումորով: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ 

Հաջորդ բեսթսելլերը ԱՄՆ առաջին նախկին տիկին Միշել Օբամայի գիրքն է: «Becoming. իմ պատմությունը» գործում  նա սկսում է իր մանկությունից, երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր և նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով և հասնում է մինչև մեր օրեր, երբ առաջին տիկին էր: Կյանքի դժվարին պահերի, ռասայական խտրականության, սոցիալական խնդիրների, կրթության որակի ու կարևորության, ընկերության, սիրո ու ընտանիքի մասին Միշել Օբաման պատմում է պարզ լեզվով, բայց միևնույն ժամանակ գրավիչ ոճով:

Վեպի հերոսներն իրենց փոքրիկ աշխարհի բնակիչներն են. ավանդական կենցաղն ու ապրելակերպն ամբողջությամբ ներկայացված է  մեծ սիրով: Գյուղացիները պատրաստ են իրար օգնել ու աջակցել, ապրում են միմյանց ցավերով ու հոգսերով, գյուղական հուզաշխարհով ու հոգու մաքրությամբ, որոնց համար  կյանքի իմաստն աշխատանքն է: Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը մատուցում է վառ պատկերներով: Հաճախ գրաքննդատները Աբգարյանի գործերում ու ձեռագրերում նկատում են Գաբրիել Գարսիա Մարկեսի շունչը:

«Վերջին դուռը» գրքում մեծ շանսոնիեն խոսում է ամենապոպուլյար հարցերի մասին։ Ինչու է ժամանակակից արվեստն այդքան կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ մակերեսային, շոու բիզնեսը՝ գռեհիկ։ Ինչպես վերաբերվել ձեզ առնչվող հրապարակումներին, որոնք հայտնվում են դեղին մամուլում և ֆեյք լուրերի հոսքում։ Եվ երբ ու որ տարիքում վերջ տալ վատ սովորություններին։ Շառլ  Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրություններում, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու աշխատել դեսպանի պաշտոնում։ Հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք Ձեզ ավելի շատ ֆրանսիացի՞ եք զգում, թե՞ հայ»:

«XXI դարի 21 դասերը» գրքում Յուվալ Նոյ Հարարին այս գրքով առաջ է քաշում բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատևմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների և իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով եւ անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը: Ի՞նչ է իրականում կատարվում այս պահին, որո՞նք են այսօրվա մարտահրավերներն ու այլընտրանքները, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք, ինչպե՞ս են համակարգիչները եւ ռոբոտները փոխում մարդ լինելու իմաստը, ինչպե՞ս ենք դիմակայում կեղծ լուրերի համաճարակին, ազգերն ու կրոնները դեռ կարեւո՞ր են, ի՞նչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին:

Հարարիի հաջորդ գործը՝ «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն»-ը, ևս դարձել է նոյեմբերի բեսթսելլեր: Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը:

 

 

Տարածել