«Օրենքով գողերը» պատրաստվում են նոր կլանային պատերազմի
Երկու «ծանրակշիռ» «օրենքով գողերի»՝ Նադիր Սալիֆովի՝ Գուլիի և Էդուարդ Ասատրյանի՝ Ասետրինա Ստարշիի կոնֆլիկտն աստիճանաբար լայնամասշտաբ կլանային պատերազմի է վերածվում: Բացի դրանից, ըստ քրեագետ Ալեքսանդր Սիդորովի, դրան կարող են խառնվել քրեական աշխարհի «անսպասելի դեմքեր», որոնք մինչև այժմ ոչ մի կերպ իրենց չեն դրսևորել:
Երկու «օրենքով գողերի» միջև տարաձայնությունը սկսվել է նախկին «օրենքով գող» Բեսիկ Կվինիխիձեի՝ Բեսա Ռուսթավսկիի պատճառով, որը փորձել է վերականգնել իր կարգավիճակը՝ Սարատովում հաստատելով «քրեական կարգուկանոն»: Ասատրյանը նշել է, որ գողերը նրան շատ «հարցեր» ունեն: Իր հերթին Սալիֆովն իր հակառակորդի մասին հայտարարել է, որ «օրենքով գող» Նոդարի Ասոյանը 2 տարի շարունակ բացեիբաց հայտարարում է, որ Ասետրինան «աղբ» է, իսկ ինքը գիտի դրա մասին և որևէ կերպ չի արձագանքում: Այդ կերպ Գուլին հասկացրել է, որ Ասատրյանն իրավունք չունի որոշել «գողերի» ճակատագրերը:
Հանցագործ աշխարհում ակտիվ քննարկումը սկսվել է այն բանից հետո, երբ 2018-ի մարտին թիվ մեկ «օրենքով գող» Շաքրոյին դատապարտվեց:
Նա 9 տարով և 10 ամսով դատապարտվել է շորթման համար: Իսկ երկրի նոր գլխավոր «օրենքով գող» ընտրված Օլեգ Շիշկանովը՝ Շիշկանն այդքան էլ ակտիվ չէ, քանի որ ՌԴ նոր օրենքի համաձայն, հանցագործ աշխարհի պարագլուխներին 15 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ «սխոդկայի» կազմակերպիչներին՝ 20 տարի:
Միևնույն ժամանակ Շաքրո Մոլոդոյը, որը Կրասնոդարի շրջանի բանտերից մեկում է և բավականին լավ պայմաններում, ի վիճակի է անձամբ վերահսկել իրավիճակը:
Սիդորովի խոսքով Շաքրոն չի հանձնի իր իշխանությունը, նա դժվարությամբ, բայց ղեկավարում է:
«Ռուս հանցագործի խոստովանությունը» վեպի հեղինակ Միխայիլ Օրսկին, որը 1990-ականներին ակտիվ մասնակցել է այդ «գործընթացներին», հրաժարվել է մեկնաբանել Գուլիի և Ասետրինայի կոնֆլիկտը, բայց նշել է, որ վերջինը կոպիտ է, բայց արդարամիտ:
Ներկայումս կարեի է առանձնացնել 4 խոշոր կլանների, որոնք հավակնում են գերիշխող դիրքի: Բացի Շաքրո Մոլոդոյի կլանից, դրանք Գուլիի, Ասետրինայի և Տարոյի կլաններն են:
Միևնույն ժամանակ Գուլին, փորձագետների գնահատմամբ, համարվում է ամենահարուստ «օրենքով գողերից» մեկը:
Վերահսկելով գրեթե ամբողջ հետխորհրդային տարածքի բանջարեղենի շուկաները, նա դարձել է դոլարային միլիարդատեր: Միևնույն ժամանակ, ըստ տարբեր գնահատականների, ռուսական «օբշակի» չափը տատանվում է տասնյակից մինչև հարյուր միլիոնավոր դոլարներ: Ի՞նչը իրականում չեն կիսում «գողերը», դեռ հայտնի չէ: Փորձագետների կարծիքով, դա կարող է լինել բանկային բիզնես, մեծ արդյունաբերություն կամ առևտուր:
Կարդացեք նաև.
Ինձ «Վերբովկա» են անում. ի՞նչ անել
Առեղծվածային պատմություն՝ կնոջ ինքնասպանության և նրա կորած որդու մասին
Ինչպե՞ս են հանցագործները թաքնվում իրավապահներից. արտասովոր դեպքերի մանրամասները
Այնուամենայնիվ, ըստ Օրսկիի, ցանկացած ոլորտում ազդեցության վերաբաշխումը կարող է հանգեցնել «բաց պատերազմի» և զոհերի: Նա նշել է, որ. «Այս աշխարհում մինչև վերջին պահը խնդիրները նախընտրում են լուծել խաղաղ ճանապարհով, որպեսզի հետք չթողնեն, բայց հետո ... »:
Սիդորովի խոսքով ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի («Քրեական համայնքի կազմակերպություն») վերջին փոփոխությունները, որոնք պետք է զրկեին «գողերին» ղեկավարելու ունակությունից, հակառակը, բարդացնում են քրեական աշխարհի կառուցվածքը:
Մյուս կողմից, քրեական աշխարհում հայտնվում են նոր դեմքեր, որոնք կարող են ագրեսիվ պայքար սկսել իշխանության համար: Իսկ Ռուսաստանից դուրս «օրենքով գողերը» չեն կարողանա համապատասխան կերպով դիմակայել նրանց: Սիդորովի եզրակացության համաձայն, նրանք կպայքարեն «արևի տակ գտնվելու» համար, և կլինեն ավելի դաժան, քան Շաքրո Մոլոդոյը, Ասատրյանը և Օնանին:
crimerussia
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Տեղի ունեցավ Դարեն Հարդիի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Դարեն Հարդիի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է Դարեն Հարդիի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գիրքը (թրեյլեր)
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)