Վարպետության դասեր և թրեյնինգներ՝ Summer Fest2023-ին (լուսանկարներ)

Newmag-ը գրքի ամառային փառատոնին Երազ այգու ամբողջ տարածքը կվերածվի գրքաքաղաքի՝ բոլոր սրահներում միաժամանակ տարբեր միջոցառումներ կլինին։ MUSEUM սրահում ուղիղ 13:00-ից մինչև 20:00-ն տեղի կունենան մի քանի դասընթացներ։ Թրեյնինգները կանցկացնեն հայտնի ու արհե
Հիշողության զարգացման դասընթացը շատ օգտակար է հատկապես կրթական պրոցեսի ժամանակ, քանի որ օգնում է արդյունավետ սովորել նոր գիտելիք, լեզու, մասնագիտություն, ցանկացած առարկա կամ հմտություն: Բացի այդ, զարգացնում է երկարատև հիշողությունը և սովորեցնում է տարբերակել առաջնային ինֆորմացիան երկրորդայինից: Ուսուցողական այս վարժությունները չափազանց արդյունավետ են։ Այս մեթոդով արդեն մի քանի տարի աշխատում է «Կանա» ուսումնական-հոգեբանական կենտրոնը և 13:00-ին MUSEUM սրահում հիմնադիր Էլիզա Մանուկյանը պարզ ու հստակ քայլերով կսովորեցնի՝ ինչպես մարզել հիշողությունը։
Influencer-ը մերօրերում չափազանց տարածված եզրույթ է։ Աշխարհով մեկ այն դարձել է նորաձև զբաղվածություն։ 2016թ-ից այն Google-ում Influencer-ի որոնումներն ավելացել է 90%-ով, իսկ 2017թ-ին՝ կրկնապատկվել է։ «Ինչպե՞ս դառնալ ինֆլուենսեր»՝ հարցին կպատասխանի սոցիալական ցանցերից հայտնի Էվիկը (Էվելինա Խանոյան), 14:00, MUSEUM սրահում։
Տարեցտարի հեռուստատեսության թրենդները փոխվում են, հայտնվում են դեմքեր, հաղորդումներ, որոնցից լսարանն ունի իր պահանջները։ Իսկ ով է այսօր մեր հեռուստադեմքը, ինչ ակնկալիքներ ունի նրանից լսարանը, ինչպես դառնալ կապույտ էկրանից փայլող դեմք՝ բոլոր հարցերի պատասխանները թրեյնինգի ընթացքում։ 1990-ականներից մի շարք հեռուստաընկերություններում ռեժիսոր ու պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը 16:00 կներկայացնի՝ «Ինչպես դառնալ հեռուստադեմք»։
2010-ից Սյունե Սևադան ստեղծել էր իր բլոգ-կայքը, որտեղ պարբերաբար հրապարակել է իրպատմվածքները։ Դրանց հիման վրա 2019-ին հրատարակվել է Սյունեի առաջին գիրքը՝«Կախվածություն» պատմվածքների ժողովածուն։ Մեկ տարի առաջ էլ Newmag-ը հրատարակեց նրա «Աղիթեյը»։ Գրելու, ստեղծագործական ձախողումների, մուսայի մասին ուղիղ 17:00 MUSEUM սրահում ՍյունեՍևադան կպատմի՝ ինչ, ինչու ու ինչպես գրել։
«Պեգասուսը» կորզում է լուսանկարներ, նամակագրություն, կոնտակտներ, գաղտնալսում էհեռախոսային խոսակցությունները և աննկատելի միացնում հեռախոսի խոսափողն ուտեսախցիկը: Լրտեսական ծրագիրն արդեն գաղտնալսել է նաև հայ օգտատերերին՝ հիմնականումբարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքական գործիչների: 18:00 տեղեկատվականանվտանգության մասնագետ Արթուր Պապյանը կներեկայացնի «Պեգասուսի» մասին, կպատմի, թե այդքան գումար ով է օգտագործել, կասի, թե ում են գաղտնալսել Հայաստանում՝ ինչու ուինչպես:
Ամառային փառատոնի ամբողջական ծրագիրը
Կարդացեք նաև
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հունիսի 17-ին տեղի կունենա Summer Fest 2023-ը (թիզեր)
- Ամառային գրքատոնին կանցկացվի Newmag Reader’s Prize-2023-ը (թրեյլեր)
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա Լարի Սեննի «Տրամադրության վերելակ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
