FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

#65 Տիգրան Ձիթողցյան. Տեխնիկական ռենեսանսի հայ ասպ

#65 Տիգրան Ձիթողցյան. Տեխնիկական ռենեսանսի հայ ասպետը

Նրա կտավներն արված են բացառիկ ֆոտոճշգրտությամբ: Աներևակայելի հստակությամբ: Այնպիսի տեխնիկական կատարմամբ, որ, թվում է, կապ չունի արվեստի հետ ու ստեղծված է արհեստավորին վայել վարպետությամբ:Նրա ստեղծագործությունները հիացնում են դիտողին՝ ստիպելով տալ արվեստին ընդհանրապես չվերաբերող հարց՝ նմա՞ն է, թե՞ ոչ: Դիտողը ստիպված է մտովի ու շատ երկար ժամանակ քննարկել մի հարց, որը նույնպես որևէ կապ չունի արվեստի հետ՝ ինչպե՞ս է հաջողացրել:
newmag / շապիկ #64 Կոնան Օ’Բրայեն. Ժպտացե՜ք, հայե՛ր

  • newmag / շապիկ #63 Ջազում միայն լեգենդներն են

  • newmag / շապիկ #62 Նաստասյա Կինսկի. Երևանցի` 7 օրով




  • Ցուցասրահի այցելուների մեջ գերակշռողը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ էին: Կանանց «ռադարները» փնտրում էին Տիգրան Ձիթողցյան անունը կրող 40-ամյա տղամարդու: Ու գրեթե ոչ ոք չէր կռահում՝ ամենահեռու անկյունում կանգնած հմայիչ երիտասարդը հենց նա է՝ տեխնիկական ռենեսանսի հայ ասպետը:
    Ecole Cantonale d’Art du Valais-ում Տիգրան Ձիթողցյանը 2002-ին ստացավ բակալավրի, 2005-ին` հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան: Հին մայրցամաքում Տիգրանը ապրեց 10 տարի: Եղավ եվրոպական բոլոր քաղաքներում, որոնք արվեստի հայտնի կենտրոններ են: Կլանեց ամենը, ինչ հնարավոր էր: Ձանձրացավ: Գնաց Յոհաննեսբուրգ` Հարավային Աֆրիկա: Դասավանդեց որոշ ժամանակ ու 2009-ին ուղևորվեց դեպի աշխարհի կենտրոն` Նյու Յորք: Այստեղ էլ Տիգրանը հայտնվեց մոդեռն արվեստի նոր դարաշըրջանի` տեխնիկական ռենեսանսի ուղիղ կենտրոնում.
    «Տեխնիկական ռենեսանսը արժեքների փոփոխություն է: Արվեստի պատմության դինամիկան հետևալն է. սկզբում եկեղեցական էր, հետո՝ թագավորներինը, ապա՝ բուրժուական, հետո դարձավ խռովարար, իսկ մեր օրերում՝ կոմերցիոն: Ժամանակակից արվեստի գերխնդիրն այսօր մաքսիմալ պարզեցումն է, արագացումը և մատչելիությունը: Որակ ստանալը այլևս բարդ չէ»:

     
    [gallery size="medium" ids="27289,27272,27290"]
    Մաթեմատիկոս, աստղագետ ու քիմիկոս սըր Ջոն Հերշելը 1839-ի մարտի 14-ին Լոնդոնի թագավորական միությունում կարդաց մի դասախոսություն, որը կերպարվեստին նետված մարտահրավեր էր: Նա առաջին անգամ կիրառության մեջ դրեց լուսանկարչություն (photography) տերմինը: Լուսանկարչությունը նկարչությանը զրկեց պորտրետային, փաստագրական իմաստից: Հետո եկավ ֆոտոշոփն ու իր հերթին փոխեց լուսանկարչությունը: Մինչև այդ լուսանկարչությունը հստակ բան էր, որ ապացուցում էր մեկ այլ բանի փաստացի գոյությունը: Ֆոտոշոփը կասկածի տակ դրեց դա:
    [gallery ids="27275,27274,27276"]
    20-րդ դարի վերջին երեսնամյակում արվեստում ի հայտ եկավ նոր ճյուղ` հիպերռեալիզմը (կամ ֆոտոռեալիզմը): Այլ կերպ ասած` իրականության մաքսիմալ նատուրալ ու դրամատիկ արտացոլումը: Հիպերռեալիզմը շատերը փոփ արթ են համարում: Արվեստաբաններն էլ քամահրաբար նշում են` ընդամենը լուսանկարի վրա արված արտանկար է: Սա այս ուղղության մեջ ստեղծագործող արտիստների համար ամենավիրավորական ձևակերպումն է: Տիգրան Ձիթողցյանը նրանցից մեկն է. «Ես հիպերռեալիզմի մեջ այդպես էլ չհայտնըվեցի: Հիպերռեալիզմը անմիջականորեն լուսանկարի կրկնությունն է:
    Ես վերցնում եմ լուսանկարը և այն թարգմանում եմ իմ ձևով: Անցկացնում եմ իմ միջով: Դա ինտերպրետացիա է, ոչ թե կրկնօրինակում:

    Երբ սկսեցի աշխատել լուսանկարներով, փոքր «Պոլարոիդներն» էին տարածված: Դրանցից ստանում էի 2-մետրանոց նկարներ: «Պոլարոիդի» վրա չկար ոչ մի դետալ, այն ուղղակի ձև ուներ և ինձ համար պարզապես էսքիզի դեր էր կատարում: Կամ էլ նկարում էի հեռախոսով արված լուսանկարից, որը չուներ ռեզոլ յուցիա: Մաշկի որակը, ամբողջ դետալները ես էի ավելացնում: Ուղղակի ես այդ պատկերը կտավի վրա հասցնում եմ այն մակարդակի, որ մարդիկ կարծում են՝ հենց այդ է իրականությունը: Բայց դա իլ յուզիա է: Ես ստեղծում եմ արհեստական պատրանք»:





    Տիգրանը արվեստանոցում կարող է փակվել 20 ժամ ու վրձինը ցած չդնել ոչ մի րոպե: Ասում է` էներգիան ներքուստ «սպանում է». չի կարող չնկարել: Անծանոթ մարդիկ Ձիթողցյանի կտավներին գրեթե չեն հայտնվում: Նա նկարում է նրանց դեմքերը, որոնք դաջված են մտքում: Ընկերներն են, բարեկամները, սիրելին, որդին: Տիգրանի նկարներում միայն գերիրական անիրականությունն է.
    «Միշտ կասկածում եմ: Միշտ հարցեր ունեմ. որտեղի՞ց եմ հասել այստեղ, ճի՞շտ ճանապարհի վրա եմ: Ամեն նախավերջին նկարիս նայելով՝ զգում եմ՝ ավելի լավ կարող էի անել: Պերֆեկցիոնիստ եմ: Ու խոսքը կատարման մասին չէ: Մի գործի վրա աշխատում եմ՝ երկրորդ գործը գլխումս պատրաստ է»:

     
    [gallery ids="27284,27285,27286"]
    Տիգրան Ձիթողցյանի նկարները տեխնիկապես կատարյալ են: Սակայն տեխնիկան նրա համար ճանապարհ է, ոչ թե նպատակ: Տիգրանը փորձում է արվեստը մոտեցնել և ընկալելի դարձնել մարդուն. «Սովորաբար պրոյեկցիա եմ անում լուսանկարը, որը ինձ համար գծագրի դեր է կատարում:
    Կարող եմ ձեռքով էլ նկարել: Բայց ինչո՞ւ, եթե ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ժամանակ խնայել: Ռենեսանսի արտիստներն էլ էին տեխնիկա օգտագործում. կտավը բաժանում էին քառակուսիների ցանցի և արտանկարում:

    Հիմա հաճախ ինձ քննադատում են, թե ո՞վ չի կարող լուսանկարի վրայից նկարել: Կարծում եմ՝ բոլորն էլ կարող են: Առհասարակ ցանկացած մարդու կարելի է սովորեցնել նկարել: Բայց տեխնիկապես ճիշտ արված նկարն ու արվեստի գործը կարելի է հեշտությամբ տարբերել: Ընդհանրապես հայտնի, թանկ վաճառվող ժամանակակից նկարիչների 90 տոկոսն այլևս չի նկարում: Նրանց այդ հարցը չեն էլ տալիս, թե՝ ա՛յ, դու ինչո՞ւ ես պրոյեկցիա անում: Նրանք մարդ են վարձում՝ 10-ից մինչև 200 հոգի, որոնք ամեն ինչ անում են իրենց փոխարեն: Նկարիչն էլ վերջում ստորագրում է կամ լավագույն դեպքում փոքր շտկումներ անում: Եվ այդ նկարները վաճառվում են միլիոնավոր դոլարներով: Իրականում վաճառվում է բրենդը: Եթե դու «բրենդացուե ես, ոչ մեկի չի հետաքրքրում՝ դո՞ւ ես նկարում, թե՞ քո ասիստենտը»:
    [gallery ids="27277,27279,27278"]
    Ձիթողցյանի նկարների գինը սկսվում է 130 հազար դոլարից: Նրա կտավները անգամ վերավաճառվում են: Սկզբում ինքն էր իր գործակալը: Անձամբ էր դիմում ցուցասրահներին, տնօրինում իր ստեղծագործությունների ճակատագիրը: Բայց նյույորքյան ռիթմով ապրող ու աշխատող արտիստը շուտով հասակացավ` գործակալ ունենալը ժամանակակից նկարչի համար նույնքան կարևոր է, որքան հարուստ ներկապնակը` ձեռքի տակ.
    «Կարծում եմ՝ արվեստն ու կոմերցիան շատ տարբեր բաներ են: Արտիստից է կախված՝ ինչ ճանապարհով գնա: Ես ընտրել եմ ոչ կոմերցիոն ուղին: Հիմա, այո՛, հաջողակ, վաճառվող նկարիչ եմ, բայց դժվարությամբ եմ հասել այստեղ: Ես շատ երկար եմ ապրել սոված նկարչի կյանքով: Կոմպրոմիսի չեմ գնացել ու չեմ տրվել գայթակղություններին, թեպետ միշտ էլ իմացել եմ՝ ինչ է պետք նկարել, որ վաճառվի: Դա կնշանակեր վերջնական նպատակից շեղում, նշաձողի իջեցում: Իմ նպատակը մարդկանց տներում կախվելը չէ, այլ թանգարաններում ցուցադրվելը»:

    [gallery ids="27282,27281,27280"]
    Տիգրանը Նյու Յորքում մեծացնում է 5-ամյա որդուն: Ամեն ամառ տղային Հայաստան է բերում արմատներից չհեռանալու համար: Այս ամռանն էլ նրանք Երևանում էին: Տիգրանն իր առաջին թանգարանային ցուցադրությունը ընդունելու իրավունքը տվել էր հայրենիքին: Նրա «Հայելիների» գեղեցիկ, երիտասարդ կանանց կենտրոնում կնճռոտ ձեռքերով դեմքը ծածկած ծեր կինն է.
    MoMA-ում, նա կլինի միակ հայաստանցի և երկրորդ հայ նկարիչը Արշիլ Գորկուց հետո, որի կտավները կփակցվեն ժամանակակից արվեստի՝ աշխարհի ամենաճանաչված թանգարանի պատերին:

    Տարածել