FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10
Գլխավոր Լուրեր

[Արևելյան խոհանոց] Թուրքիայի ամենահակահայ կուսակցո

[Արևելյան խոհանոց] Թուրքիայի ամենահակահայ կուսակցությունը պառակտված է. ո՞վ է ձեռնոց նետել Էրդողանին

Թուրքիայի ամենահակահայ կուսակցությունը վերջնականապես պառակտված է: Ազգայնական շարժումը` նույն գորշ գայլերը, բաժանվեցին աղմկոտ հարձակումներով, սկանդալային վիրավորանքներով և անհավանական հավակնություններով: 
Կուսակցության ներսում դժգոհությունները սկսվել էին դեռ տարիներ առաջ, երբ առաջնորդը` Դևլեթ Բահչելին, սկսեց ամեն գնով կառչել իր պաշտոնին: Դրա համար նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ կոալիցիա կազմեց: Այս կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանում միակ ուժն էր, որն Էրդողանին աջակցեց նախագահական Թուրքիայի հարցում: 
[caption id="" align="aligncenter" width="823"]Մերալ Աքշեներ[/caption]
Փորձագիտական տեսակետ կա, որ էրդողանի այս հակազդեցությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ Աքշեներին նախագահականի կուլիսներում լուրջ մրցակից են համարում: Աքշեները կարող է լրջորեն խախտել Էրդողանի անդորրը, հատկապես, եթե կարողանա միավորվել քեմալականների հետ: Թեև կան նաև պնդումներ, որ նույնիսկ այդ պարագայում մրցակցությունը լուրջ չի լինի, քանի որ ազգայնականներն ու քեմալականները մեկ թեկնածուով Էրդողանի դեմ դուրս գալու քաղաքական ձախողում արդեն ունեն: 



Արևելյան խոհանոցի շարքից կարդացեք նաև.



Աքշեները Թուրքիայում հայտնի քաղաքական գործիչ է: Նա երկրի մեջլիսի խոսնակն է եղել, ներքին գործերի նախարարը: Եվ հենց այստեղ բացառվում է քրդամետ կուսակցության հետ նրա գործակցությունը: Դեռևս 90-ականներից նա ոչ այնքան դրական համբավ ունի քրդերի շրջանում, քանի որ ներքին գործերի նախարար էր թուրք-քրդական բախումների ամենասուր շրջանում և հայտնի է քրդերի դեմ բավական կոշտ գործողություններով: 
Եվ Էրդողանի մրցակցուհին հայտնի է ադրբեջանամետ դիրքորոշումներով: Նրա քարոզչական հոլովակներում ու երգերում անդրադարձեր կան Ադրբեջանին: Տարիներ առաջ նաև առաջարկել էր Ադրբեջանը կոնֆեդերատիվ սկզբունքով միացնել Թուրքիային: 

Տարածել