BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Առաջին հակահայ ազգայնական պոռթկումը` Թուրքիայում ա

Առաջին հակահայ ազգայնական պոռթկումը` Թուրքիայում արտահերթ ընտրությունների ֆոնին

Պոլսում Քադըքյոյ շրջանի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պարսպին ապրիլի 30-ի գիշերը թուրքերեն գրություն է հայտնվել, որը նշանակում է` «այս հայրենիքը մերն է»։ Ստորագրված է` «Էրզրումցի 25»: Սրանից բացի մեծ քանակությամբ աղբ է լցվել եկեղեցու մուտքի առջև, այն պարզապես փակվել է:
Հրապարակվել է եկեղեցու մոտակայքում տեղադրված անվտանգության տեսախցիկի տեսագրությունը, որում երևում է` վանդալիզմը կատարել է մեկ անձ: Նրան ճանաչել են եկեղեցականները:

Նրան ճանաչել են եկեղեցականները:

Նախորդ օրը եկեղեցում պատարագի ժամանակ էին նկատել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, եկեղեցու առջև խստացված հսկողություն է սահմանել: Աղբը մաքրվել է, ազգայնական գրությունը ջնջված է:
Պոլսո հայոց պատրիարքարանից հայտնում են, որ դեպքից հետո փոխանորդ արքեպիսկոպոս Աթեշյանին զանգահարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը: Սուլեյման Սոյլուն դրանից հետո հատուկ հայտարարություն է տարածել, դատապարտել հարձակումը, այն անվանել անընդունելի,  հորդորել է չքաղաքականցնել կատարվածը, խոստացել, որ հանցագործին կգտնեն և պատասխանատվության կենթարկեն:


Կարդացեք նաև.



Նրան գտել են, ձերբակալել են, արդեն ազատ են արձակել: Ոստիկանությունը պնդում է` հոգեկան խնդիրներ ունի:
«Այս խայտառակությունը ծրագրված է իրականացվել, բայց չեն հաշվարկել, որ այս խայտառակությունը Հայոց ցեղասպանության իրական լինելու նոր ու վստահելի ապացույց է»,- ասել է թուրք մտավորական, լուսանկարիչ Ահմեդ Քուզիքը:
«Ընտրությունների ժամանակ հայկական եկեղեցու վրա հարձակվելը սովորական երևույթ է։ Եթե ինչ-որ մեկին հարցնես, կասի՝ Էրգենեքոնն է, ուրիշին հարցնես կասի քաղաքական իսլամն է, կամ արտաքին ուժերն են։ Բայց դե միշտ էլ այսպես է լինում»,- թվիթել է պոլսահայ լրագրող Հայկո Բաղդադը, որի դեմ թուրքական դատարաններում տասնյակ դատական հայցեր են քննվում: Բաղդադն ապաստանել է Գերմանիայում:
Նախընտրական Թուրքիայում, որպես կանոն, ազգայնական տրամադրությունները սրվում են, ազգայնական դրսևորումներն ավելի նկատելի և ընդգծված են դառնում: Թուրքիայի նախագահի միակ կոալիցիոն դաշնակիցը ազգայնական գորշ գայլերի քաղաքական թևն է: Էրդողանի մրցակիցներից մեկը գորշ գայլերից անջատված և սեփական ազգայնական կուսակցությունը հիմնած Մերալ Աքշեներն է, որի հետ նախընտրական պայմանավորվածության են հասել քեմալականներն ու ևս երկու կուսակցություն:  Թեկնածությունն առաջադրել է նաև երրորդ հայտնի ազգայնականը`  Ցեղասպանությունն ամենահետևողական հերքող Դողու Փերինչեքը:
 Թեկնածությունն առաջադրել է նաև երրորդ հայտնի ազգայնականը`  Ցեղասպանությունն ամենահետևողական հերքող Դողու Փերինչեքը:

Թուրքիայում սկսվել է իսկական որս ազգայնականների ձայների համար, և փորձը ցույց է տվել, որ թուրք քաղաքական գործիչները կարող են հատել նույնիսկ ամենանուրբ սահմանները`  հանուն համակրանքի և քվեների:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել